Գրքեր
Օրհնեցէք Տէր Հայր: Ինչո՞ւ համար Քրիստոս երեսուն տարեկանէն յետոյ սկսաւ իր առաքելութեան: Մինչեւ երեսուն տարեկանը, ո'չ քարոզեց, ո'չ հրաշագործութիւններ կատարեց: Արդեօ՞ք պայման էր տարիքը: Ոեւէ առնչութիւն ունի Մովսիսական Օրէնքին հետ: Խնդրեմ պատասխանէք: Շնորհակալութիւն:

Նախ պետք է ասել, որ Հիսուս իր քարոզչությունը չսկեց բուն եռեսուն տարեկանում, քանզի ինչպես ավետարանիչներն են վկայում արդեն իսկ 12 տարեկանում զատկի օրերին Նա քարոզում էր տաճարի. «Եվ երեք օր հետո Նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ Նա լսում էր նրանց և հարցեր էր տալիս: Եվ բոլորը որ Նրան լսում էին զարմանում էին Նրա իմաստության և պատասխանների վրա» (Ղուկ. 3:46-47):

Եվ պետք է նշել, որ տարիքը ամենևին էլ կապ չունի քարոզչությունը իրականացնելու հետ, թեկուզ և Հովհաննես ավետարանիչի անձը վերցնելով, ով ամենաերիտասարդն էր բոլոր առաքյալներից, բայց համահավասար մյուս առաքյալների հետ քարոզում էր Տիրոջ ճշմարիտ խոսքը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․