Գրքեր
Հարց 19 – Երբ փարավոնի կախարդներն իրենց գավազանները գետնին գցեցին, և այդ գավազանները օձեր դարձան, դրանք ճշմարիտ օձեր էին, թե՞ սուտ:

Պատասխան – Ոմանք սուտ են համարում, իսկ ոմանք՝ ճշմարիտ, քանզի բերում են հետևյալ պատճառաբանությունը, եթե սուտ լիներ, ապա Ահարոնի օձը, որ այն օձերին կլանեց, ևս սուտ կլիներ: Եվ եթե հարցնես՝ ինչպե՞ս արեցին, վերևում տվածս պատասխանից իմացիր, որովհետև բնական պատճառներից են օձեր առաջանում, բայց ժամանակ է հարկավոր: Դևերը, նույն պատճառների զորությունը սաստկացնելով, արագ կերպով են այդ կատարում, ինչպես վերևում ասացի, կամ՝ մեկ այլ կերպ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․