24 Մարտ, Կիր, Քառասնորդական պահքի Դ կիրակի

Գրքեր
Հարց 32 - Արդյո՞ք Ահարոնը չի մեղադրվում այդ գործի համար (հարց 31):

Պատասխան – Ահարոնն իր կամքով չգործեց, այլ՝ երկյուղից: Եթե մի քիչ դեմ խոսեր, պիտի քարկոծեին: Իսկ ինքը չկարողացավ իր իշխանության պատիվը գործի դնել, այլ ցանկացավ որևէ հնարքով արգելել այդ գործը: Այդ պատճառով ասաց, որ իրենց կանանց զարդերը բերեն, որպեսզի նրանց համար ձուլածո չաստված պատրաստի: Քանի որ կանանց համար զարդերն ու ոսկյա իրերն իրենց հոգուց ավելի թանկ են, ուստի տղամարդկանց ասաց, որ կանանց ոսկե զարդերը բերեն: Նա կարծում էր, թե կանայք իրենց զարդերը չեն տա:

Ահարոնը նաև մտածեց ձուլածո պատրաստել, որ մինչև գաղափարն իրականացվի, և ոսկեղեն զարդերը հալեն, Մովսեսը կգար, իսկ ինքը կազատվեր հոգսից: Բայց այդ ենթադրություններն ի դերև ելան, քանզի այն աստիճան էր կռապաշտության ախտը տիրել եբրայեցիների սրտին, որ ոչ միայն իրենց կանանց զարդերը, այլև եթե ողջ ունեցվածքն ուզեր, պիտի տային:

Պատրաստած կուռքը եզի կերպարանքով շինելու պատճառն այն էր, որ կարծում էր, թե եգիպտացիներն այդ կերպարանքով կուռք ունեին, որը ո՛չ պատիժները կարողացավ արգելել, ո՛չ փարավոնին ազատել Կարմիր ծովից, գուցե եբրայեցիները, այդ մտաբերելով, չհամաձայնեին այդպիսի կուռք ունենալ: Բայց այս բոլորն ընդունայն եղան, և Ահարոնը ակամա ու տկարությամբ մեղանչեց, իսկ հետո արարողությունների օրենքով քավեց իր մեղքը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․