Գրքեր
Հարց 41 – Երբ Մովսեսը վերջին օրհնությունը տվեց ժողովուրդներին, սկսեց Իսրայելի երկու տասնյակ ցեղերը մեկիկ-մեկիկ անունով հիշատակել. նախ սկսեց Ռուբենից՝ այսպես ասելով. «Ապրի՛ր, Ռուբեն և մի՛ մեռիր և թվով բազմավոր եղիր» (Բ Օրին. 33:6): Երբ Հակոբ նահապետն այս երկու տասնյակ տղաներին օրհնեց, Ռուբենի համար ասաց. «Ռուբե՛ն, անդրանիկ իմ, դու զորություն իմ և սկիզբ որդիների, խստությամբ գնացիր և խստությամբ հանդգնությանը թշնամացար, ջրի նման մի՛ եռա, որովհետև մտար քո հոր անկողինը, այն ժամանակ պղծեցիր անկողինը, որ մտար. (քանզի շնացել էր Բաղղայի հետ, որ իր հոր հարճն էր)» (Ծննդ. 35:22): Եվ անեծքը տե՛ս Ծննդ. 49:3, 4: Արդ՝ մեծ տարբերություն կա Հակոբի և Մովսեսի՝ Ռուբենի համար ասած խոսքերի միջև: Ինչպե՞ս պետք է հասկանալ այդ:

Պատասխան – Ամենևին էլ զանազանություն չկա երկուսի խոսքերի միջև: Հակոբի և Մովսեսի օրհնության  իմաստը նույնն է: Մովսեսը ոչ թե ասում է՝ ապրիր առանց օրհնության, այլ՝ ցեղը չպակասելու նպատակով: Ասում է. «Եվ եղիր թվով բազմավոր»: Դրանով կամենում է հասկացնել, թե նրա ցեղի քանակը թվով թող լինի, այսինքն՝ չափավոր համրանքով, որ նշանակում է, թե մի՛ շատացիր, մի՛ աճիր, այլ միայն մնա: Նույն իմաստն ունի և Հակոբի ասածն իր որդի Ռուբենին. «Ջրի նման մի՛ եռա»: Իբր ուզում է ասել, թե ջրի պես չեռա, այլ մնա այնպես, ինչպես կա: Ահա այսպիսին է Հակոբի և Մովսեսի խոսքն առ Ռուբենը: Արդեն բացահայտ է, որ երկուսի խոսքն էլ նույն իմաստն ունի, այլ ոչ թե միմյանց ներհակ խոսքեր են:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․