Գրքեր
Հարց 23 – Գիտենք, որ Աստված բարի է և բարու Արարիչ. այդ դեպքում ինչո՞ւ է Ինքն Իր մասին Եսայի մարգարեի բերանով ասում. «Ես եմ, որ խաղաղություն եմ ստեղծում, և հաստատում չարը» (Եսայի 45:7):

Պատասխան – Սա այն խոսքն է, որ Աստված մարգարեի միջոցով ասում է Կյուրոս թագավորին, թե նրա ձեռքով պիտի ազատի հրեա ազգը չար թշնամիների գերությունից, ուստի այսպես է մեկնվում: Հրեա ազգի խաղաղությունը հենց հարստությունն է, ճոխությունը, ազատությունը և այլն, որ ինքնին բարիքի առատություն է: Այս բարիքներն ինչո՞ւ են վերցվում նրանց ձեռքից: Հայտնի է, որ չար գործերի պատճառով: Այդ գործերով բարկացնում են Աստծուն, ինչի համար և պատիժ են կրում, որ է՝ կարոտությունը, ծառայությունը, սովը և այլն: Այս է, որ համարվում է չար: Բայց մեղքերի չարն Աստծուց չէ, այլ՝ իրենցից, իսկ պատժի չարը, որ իրենց չար գործերից է բխում, Աստծուց է. և անգամ այդ էլ բարի է՝ արդարության կանոն և օրենք լինելով: Այս մեկնությունը սովորեցինք Հերոնիմոսից, Օգոստինոսից, Իրինեոսից ու Ոսկեբերանից, ինչպես որ Կոռնելիոսն է վկայում Եսայու մեկնության մեջ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․