22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Հարց 78 – Տեսիլքը մեկնելուց հետո մի համառոտ հայտնության մասին էլ խոսեք, որ նույն մարգարեին հայտնվեց ոչ թե տեսիլքով, այլ խոսքով. «Ու տեսա, որ դա ձայնն էր միմյանց հետ սավառնող կենդանի էակների թևերի, ձայնը նրանց հետ պտտվող անիվների և ձայնը շարժման» (Եզեկ. 3:13):

Պատասխան – Այս ձայնը ցույց է տալիս այն թագավորների միաբանությունը, որ առաջին տեսիլքի մեջ ասացինք, թե մշտապես չպիտի մնա, իսկ միաբանվածները միմյանց դեմ պիտի պատերազմեն: Այդպես եղավ Արտաշես թագավորի օրոք, երբ նվաճեց պարսից ազգը, հետո քաղդեացիների ազգը, հնազանդեցրեց Կյուրոսին և բոլորին իր իշխանության տակ առավ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․