22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Հարց 111 – Հիսուս Պետրոսին ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է» (Հովհ. 13:10): Ո՞րն է այս խոսքի մեկնությունը:

Պատասխան – Պետրոսը լվացվել էր մկրտությամբ, սուրբ էր՝ սրբարար շնորհների միջնորդությամբ: Ով այդ շնորհն անարատ է պահում, բոլորովին սուրբ է: «Ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ» ասելով ցույց էր տալիս ներելի մեղքերի փոշին և անկատարությունը, որ լինում է սրբերի վրա, քանի որ այս աշխարհի մեջ են: Եվ եթե գլուխը Քրիստոս է, իսկ առաքյալները և բոլոր հավատացյալները նրա անդամները, ապա անդամներին հարկ է լվացվել և սրբվել աղտերից, քանի որ գլուխն է անբիծ և անարատ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․