Գրքեր
Հարց 116 – Մեր Փրկիչը Եսայի մարգարեի բերանով ասում է. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին» (Եսայի 61:1): Մի՞թե միայն աղքատներին ավետարանելու համար եկավ, ընդհանրապես Իրեն ընդունողների համար չեկա՞վ:

Պատասխան – Աստվածաբաններն աղքատ բառով հեթանոսների ազգը նկատի ունեն, ովքեր մեղքերի պատճառով էին աղքատացել և զրկվել փրկությունից ու շնորհներից: Ոմանք հոգով աղքատներին նկատի ունեն, քանզի Քրիստոս նրանց ավետարանեց երանությունը՝ ասելով. «Երանի հոգով աղքատներին, քանզի նրանցն է Երկնքի Արքայությունը»: Հարկ է այստեղ հասկանալ հատկապես աղքատներին, ովքեր Քրիստոսի սիրո համար թողեցին ամեն ինչ՝ հոժարակամ կրելով չարչարանքների խաչը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․