Գրքեր
Հարց 127 – Երբ Հիսուս Երուսաղեմում էր, և աշակերտներն ու ողջ ժողովուրդը բարձրաձայն օրհնությամբ երկրպագելի ու օրհնաբանելի թագավորին էին պատվում, փարիսեցիներից ոմանք Հիսուսին ասացին՝ սաստի՛ր աշակերտներիդ, որ լռեն: Հիսուս պատասխանեց. «Եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» (Ղուկ. 19:40): Ի՞նչ է նշանակում քարերի աղաղակելը:

Պատասխան – Եկեղեցու վարդապետներն ասում են, թե այս խոսքն այդքան էլ չափազանց առակավոր չէ, այլ իսկական մարգարեություն է, քանզի Հիսուսի մահվան ժամանակ, երբ աշակերտները մեծ երկյուղածությամբ լռել էին, հրաշքով խորտակված քարերն իբր իրենց լեզվով հայտնաբարբառ փառավորեցին Նրան՝ թե մարդացյալ Աստված է և հանուն մեր փրկության մահվան բաժակն ըմպեց: Գերեզմանների քարերը շարժվելով և գերեզմանները բացվելով՝ իբր իրենց լեզվով Հիսուսին ընծայաբերեցին թաղվածների մարմինները: Ազատ ճանապարհ բացելով՝ մեռյալներին դուրս գցեցին և իբր այդ կերպ դավանեցին, թե մեռյալներին հարուցիչը ողջերի և մեռյալների Տերն է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․