Գրքեր
Հարց 131 – Վերնատան մեջ սուրբ սեղանի վրա Քրիստոս ասաց աշակերտներին. «Հույժ ցանկացա այս Պասեքի ընթրիքը (որ է՝ զատկական գառը) ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել» (Ղուկ. 22:15): Իսկ հետո ինչո՞ւ է աղոթում Հայր Աստծուն՝ ասելով. «Հա՛յր, թե կամենում ես, հեռացրո՛ւ այս բաժակն ինձնից»:

Պատասխան – Վարդապետներն այսպիսի պատասխան տալու համար երկու պատճառ են առաջադրում: Նախ՝ դրանով բացահայտում է Իր ճշմարիտ մարդեղությունը, քանզի մարդ, բնականաբար, վախենում է չարչարանքից ու մահվանից: Երկրորդ՝ Հուդայի ապերախտությունը ծանրացրել էր չարչարանքների այդ բաժակը, քանզի «այս» բառը քերականորեն մոտ լինել է ցույց տալիս:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․