22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
Հարց 132 – Քրիստոսի մատնության գիշերվա մասին Ղուկաս Ավետարանիչը գրում է. «Եվ նրան երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան» (Ղուկ. 22:43): Ինչպե՞ս է հրեշտակից ուժ ստանում Նա, Ով զորացնողն է երկնավորների ու երկրավորների:

Պատասխան – Ավետարանիչն ամենևին մտադիր չէ ուղղակի ասել, թե Քրիստոս տկարացավ, իսկ հրեշտակն ուժ տվեց Նրան, այլ կամենում է ուսուցանել մեզ, որ երբ նեղության մեջ գտնվենք, մեր պահապան հրեշտակը մեզ ուժ կտա, եթե հաստատ հավատք ունենանք և համբերությամբ դիմանանք: Եթե հարցիդ իմաստային բուն նշանակությունն ես ուզում՝ Քրիստոսի մասին մտածելով, ասեմ: Հրեշտակն աղաչում էր Քրիստոսին, որ չարչարանքների ու մահվան բաժակը հոժարությամբ ընդունի՝ հանուն մեր փրկության:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․