Գրքեր
Հարց 138 – Քրիստոս, հանուն մեր փրկության, սիրով ընդունեց ամեն տեսակ չարչարանքներ: Ինչո՞ւ երբ խաչի վրա գինի տվեցին՝ լեղիի հետ խառնած, չխմեց. «Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և երբ համտեսեց, չկամեցավ խմել» (Մատթ. 27:34):

Պատասխան – Լեղիով խառնած գինին տվեցին, որպեսզի վրան թմրություն գա, չարչարանքների ցավի կսկիծը չզգա և չզգալով՝ շուտ մեռնի: Այդ կերպ Նրան կարող էին շատ չարչարել: Քանի որ Քրիստոս սիրով էր ընդունում չարչարանքները՝ մեր փրկության համար, կամեցավ, որ բոլոր տանջանքների կսկիծը կատարելապես զգա: Ուստի երբ ճաշակեց թմրեցուցիչ դեղը, չկամեցավ խմել:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․