Գրքեր
Հարց 25 – Դրամով որևէ խաղ խաղալը և դրամով գրազ բռնելը օրենքո՞վ է:

Պատասխան – Այսպիսի խաղերի գարշելի և անվայելուչ լինելը վկայում են բոլոր աստվածապաշտները: Գրազով խաղացված խաղը և վաստակած դրամն անիրավ են համարում բոլոր Սուրբ Հայրերը: Բայց ես այստեղ բավական եմ համարում միայն Լյուդովիկոս 13-րդ թագավորի հրովարտակը, որում ասվում է. «Արգելում ենք մեր իշխանությանը հնազանդ բոլոր ժողովուրդներին, որ չհավաքվեն իրենց տներում՝ այսպիսի խաղերի համար, որն այն ժամանակ ակադեմյան կամ բերլանյան էր կոչվում, այսուհետև թող հայտնվեն բոլոր դիմադարձ եղողները և այսպիսի վնասակար գործեր ձեռք առնողները. և այնպիսիներն այսուհետև վատահամբավ և անընդունակ թող համարվեն իմ թագավորության պաշտոններում: Հրամայում ենք, որ խաղի պատճառով եղած պարտքը և բոլոր պարտավորությունները, խոստումները, գրազներն իրավունքից դուրս համարվեն և հեռու՝ բոլոր կանոններից»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․