Գրքեր
Բարեվ ձեզ:Հարցս հետեվյալն է:Ինչու է Վեդայական գրականությունը լայն մասսաներից թաքցվում:Մասնավորապես Բհագավատ Գիտան եվ Բհագավատա Պուրանան:Այն պատճառով որ մարդիկ պատրաստ չեն ընկալելու այդ Գիտելիքը թե ուրիշ պատճառ կա?Հարգանքներով Արտաշես

Վեդաները հին հնդկական սուրբ տեքստեր են՝ գրված սանսկրիտերենով: Միայն ամենագիտուն պանդիթ-բրահմիները կարող են վեդաները բնագրով կարդալ և նրանք էլ գաղտնի են պահում այն գիտելիքները, որոնց համարում են իրենց երկրի սեփականությունը:

Վեդաները տանում են դեպի հին արիական կրոնի ակունքները, տալիս են Հնդկաստանը հասկանալու բանալին, էզոթերիկ դոկտրինայի և բոլոր արիական կրոնների հիմնական գաղափարների ըմբռնումը: Կա վեդաների չորս հիմնական գիրք.

1. Ռիգվեդա (հիմների վեդա)

2. Սամավեդա (երգերի վեդա)

3. Յաջուրվեդա (զոհաբերության ծեսի բանաձևերի վեդա)

4. Ատհարվավեդա (մոգական հմայախոսությունների վեդա)

Վեդաները սովորեցնում են նաև նյութական գիտելիքներ. տնտեսագիտություն, երկրաչափություն, մաթեմատիկա, աստղագիտություն, բժշկություն, կռվելու արվեստ, երաժշտություն և այլն:

Բհագավատ Գիտայի գաղափարախոսություններից օգտվել է նաև Հենրիխ Հիմլերը՝ էսսեսական ֆյուրերը, որն էլ իր հետ մշտապես կրում էր Բհագավատ գիտայից գերմաներեն թարգմանված հատվածներ: Մեծ հետաքրքրություն դեպի Բհագավատ Գիտան դրսևորում են նաև նեոնացիստները: 2006թ.-ին "BusinessWeek" ամսագրում խոսվում է, որ արևմուտքի գործարար շրջանակներում Բհագավատ Գիտան իր ազդեցությամբ գերազանցել է «Պատերազմի արվեստը» տրակտատը:

Վստահ եմ, որ այս ամենին երևի տիրապետում եք, և հասկանում, թե որքանով է վտանգավոր նման գաղափարախոսության տարածումը հասարակության մեջ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․