31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Հարց 5 – Ադամի խաբվելն իրենի՞ց էր, թե՞ սատանայից:

Պատասխան – Սատանան մարդուն չի կարող խաբել, եթե մարդը չընդունի նրա ասածները: Արդ՝ Ադամը ոչ թե անգիտակցաբար խաբվեց, այլ ինքը ևս ընդունեց նրա ասածը, քանզի Ադամի բանականությանն ու իմաստությանը վայել չէր հավատալ, թե օձը, սողուն լինելով, կարող էր խոսել մարդկային լեզվով: Անհարմար էր հավատալ, թե տարրական պտուղը կարող է աստվածանալ: Շատ քիչ էր օձի կերպարանքով բանսարկուի ստի զորությունն իր աստվածապարգև իմաստությունից: Սատանայի հորդորը մի հիմար խոսք էր, ունկնդիր չլինելու դեպքում Ադամն ինչի՞ կարիք պիտի ունենար: Բայց կամքի համաձայնությունը ցույց տալու համար ասվում է՝ Ադամը խաբվեց օձից կամ սատանայից:

Ոսկեբերանն այսպես է վկայում՝ ասելով. «Նման հարցման պատասխանն է՝ ոչ ոք չի վնասվի, եթե ո՛չ իրենից: Նա (այսինքն սատանան) չվնասե՞ց Ադամին և կործանեց երկիրը, դրախտից դուրս վտարեց: (Կարծեք թե մեկը հարցնում է և ինքն էլ նման պատասխան է տալիս): Ո՛չ նրան, այլ վնասվողին (այսինքն՝ Ադամին) վատություն եղավ, քանզի ո՛չ զվարթուն հանդիպեց նախահորը և ո՛չ հսկող: Թեպետ իր մեջ այնպիսի և այնչափ հնարքներ ուներ, ոչինչ չկարողացավ սասանեցնել Հոբին: Ինչո՞ւ էր արդյոք ավելի ցածրը հաղթությամբ կանգնում Ադամից վեր, եթե նա, իրեն հատուկ ապերախտությամբ չպատարագեր իր անձը»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․