Գրքեր
Հարց 13 – Ոմանք ասում են, թե աշխարհն հավիտենից էր, այլ ոչ թե ժամանակի մեջ արարված: Ի՞նչ պատասխան պետք է տալ այսպես ասողներին:

Պատասխան – Հայտնի է, որ այսպես ասողները Սուրբ Գրքի վկայությունը չեն ընդունում: Անհրաժեշտ է, որ բնական խոսքով պատասխան տրվի: Հավիտենական նրան է ասվում, որն անփոփոխ է, քանզի ապականության սկիզբը փոփոխությունն է: Տեսնում ենք, որ աշխարհում եղածները միշտ փոփոխության մեջ են: Քանի որ փոփոխվում են, մի օր էլ կապականվեն: Ապականացում անկարող է անսկիզբ, անապական և հավիտենական լինել: Ուրեմն՝ ապականացու աշխարհը հավիտենական չէ, այլ ժամանակի մեջ արարված:

Նաև հավիտենական է համարվում այն, որի գոյությունն իրենից է սկիզբ առել, այլ ոչ թե ուրիշից: Ինչպես տեսնում ենք, աշխարհում եղածները մեկը մյուսից են առաջանում, այլ ոչ թե իրենք իրենցից: Ուրեմն՝ հավիտենական չեն, այլ սկզբնավորյալ:

Նաև աշխարհի գլխավոր բաղադրիչը մարդն է: Մյուսները նրա համար արարվեցին: Հայտնի է, որ մարդը ժամանակավոր է, այլ ոչ թե հավիտենական, քանզի այսօրվա ծնվածը երեկ չկար: Մյուս բոլոր ստեղծվածները, որ մարդու համար արարվեցին, դարձյալ կար ժամանակ, որ չկային: Ուրեմն՝ ամեն ինչ ժամանակավոր է, ոչ թե հավիտենական:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․