Գրքեր
Ինչպես հասկանալ հետևյալ խոսքերը. «Բայց ով գործ է անում, նրա վարձը որպես շնորհ չի դիտվում, այլ՝ որպես պարտք» (Հռոմ.4:4)

Պողոս առաքյալի այս խոսքերի իմաստը կայանում է նրանում, որ այն, ինչ մարդը իր գործերով վաստակել է, նրան որպես ողորմություն կամ որպես պարգև չի տրվում, այլ որպես իր գործերին համապատասխան փոխհատուցում: Երբ կարդում ենք հաջորդ տողերը, որտեղ ասվում է. «իսկ նա, ով գործ չի անում, բայց հավատում է նրան, ով արդարացնում է մեղավորին, այդպիսի մէկի հավատը համարվում է որպէս արդարություն» (Հռոմ. 4:5), տեսնում ենք, որ արդարությունը ոչ թե ըստ վաստակածի է տրվում, այլ ըստ ողորմության, որպես շնորհ, ըստ ունեցած հավատի: Աբրահամն ըստ հավատի արդարացման հրաշալի օրինակ է հանդիսանում: Նա ոչ թե ըստ իր գործերի արդարացվեց, այլ այն բանի համար, որ հավատաց ու վստահեց Աստծուն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․