Գրքեր
Աստվածաշնչում որտեղ կարելի է կարդալ աղանդների մասին: Եվ եթե որևէ շինության մեջ Աստծո Խոսքն են քարոզում, ապա դա սխալ է, թե ոչ:

Աղանդ հասկացությունը Քրիստոսի ապրած տարիներին չէր գործածվում: Օգտագործվում էր «մոլորեցնող» և «հերձված» հասկացությունները: Ինչպես օրինակ Պողոս առաքյալի Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում կարդում ենք. «Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում շատերը կլքեն հավատը՝ ականջ դնելով մոլորեցուցիչ չար ոգիների և դևերի ուսուցումներին, որոնք քարոզվում են կեղծավոր և ստախոս մարդկանց կողմից, որոնց խիղճը խարանված է սատանայի կնիքով» (Ա Տիմ. 4:1, 2, տես նաև Տիտ. 1:10, Բ Հովհ. 1:7):

Եթե քարոզիչը Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր է, ապա բացի եկեղեցուց, այլ շինություններում էլ կարող է քարոզել (ուսումնական հաստատություններ, մշակութային օջախներ): Մնացած դեպքերում, եթե Աստծո խոսքը քարոզողը Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր չէ, ապա ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մտթ. 7:15, 24:11, 24)

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․