Գրքեր
ինչո՞ւ է հանգուցյալի մարմինը դրվում եկեղեցում:

«Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են» (Ղուկ. 20:38)։ Հենց այս ճշմարտությանն է հավատում Եկեղեցին և սովորեցնում է, որ մարդու կյանքը մահվամբ չի ավարտվում: Մարմինն է մահանում, հող դառնում, իսկ մարդու էությունն ու անմահ հոգին շարունակում են ապրել հանդերձյալ աշխարհում: Այդ պատճառով էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մահացած մարդուն ննջեցյալ է անվանում, այսինքն՝ քուն մտած: Ուստի Աստծո համար բոլոր մարդիկ էլ ողջ են. «ով հավատում է Ինձ կապրի թեկուզ և մեռնի» (Հովհ. 11:25): Հետևաբար Եկեղեցին իր խորհուրդները կատարում է ոչ միայն կենդանի մարդկանց, այլև՝ ննջեցյալների համար:

Բացի այդ, Եկեղեցին սովորեցնում է, որ մարդ վերստին ծնունդ է առնում Սուրբ Մկրտության խորհրդով, որը կատարվում է եկեղեցում, ուստի մահն էլ, որպես անցում մի կյանքից դեպի մյուսը, ևս խորթ չէ եկեղեցուն: Եվ քանի որ մարմնական մահից հետո մարդու գոյությունը չի դադարում, այլ շարունակվում է հավիտենության մեջ, ուստի Եկեղեցին և հավատացյալները շարունակում են աղոթել և հիշատակել ննջեցյալներին:

Քրիստոնեական հուղարկավորության ծեսն իր մեջ ընդգրկում է նաև եկեղեցու կարգը, որը մինչև խորհրդային տարիները կատարվում էր եկեղեցում, իսկ այժմ այդ կարգը աստիճանաբար վերականգնվում է և իր   մեջ որևէ առտառոց իրողություն չի պարունակում:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․