Գրքեր
Ինչո՞ւ արգելված պտղի ծառը բարու և չարի գիտության ծառ կոչվեց:

Որովհետև պատվիրանը հիշյալ ծառի վերաբերյալ եղավ, և նորաստեղծ զույգերը, դրա պտղից ուտելուն պես, իրենց երանական վիճակը կորցնելով՝ մերկ և թշվառ դարձան, և այդ ժամանակ բարու և չարի տարբերությունը հասկացան: Այս պատճառով այն բարու և չարի գիտության ծառ կոչվեց:

Բարու և չարի ծանոթությունը պատվիրանով է լինում (Հռոմ Է 7): Երբ մի պատվեր է տրվում, դրա վերաբերյալ տարակուսելով և հակառակը գործելով՝ անհնազանդություն և անիրավություն է առաջանում: Աստծո հրամանը իմանալով, փոխանակ առանց կասկածանքի, կատարյալ հնազանդությամբ հարգելու և պահելու [այն], Եվան, սատանայի թելադրանքով, Աստծո նկատմամբ տարակուսեց, թե գուցէ այդ պտուղը դիտմամբ խնայեց մեզնից, որպեսզի մեր միտքը չբացվի, և այս կերպով իր վստահությունը Աստծուց վերցնելով՝ կերավ հիշյալ պտուղը. և Ադամը նույնպես, հանուն Եվայի սիրո ուտելուն պես առաջին անգամ փորձով հասկացավ անհնազանդության չար լինելու աստիճանը: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․