Գրքեր
Ինչո՞ւ Աստված օձին ասաց, թե քո որովայնի վրա սողաս և հող ուտես, միթե՞ այդեն իսկ չէր սողում և հող ուտում:

Այո՛, արդեն իսկ սողում և ուտում էր, ինչպես այժմ, բայց Աստված նրան անիծեց դրանով, որից հետո որովայնի վրա սողալը և հող ուտելը պատիժ դարձավ (Ծննդ Գ 14):

Սրանից բացի մարդու անկման գործիք լինելու համար, բոլորին թշնամանալով՝ Աստված մարդուն թույլ տվեց, որ նրա գլուխը ջախջախի (Ծննդ Գ 15):

Սակայն հիշյալները ոչ միայն օձի, այլ նաև սատանայի վերաբերյալ հասկանալով, օձի իր կրծքի վրա սողալով գնալն ու հող ուտելը, սատանայի հպարտությունը, ինչպես նաև կերակրի պատճառով մարդուն խաբելն ու մահվան պարտական դարձնելն է մատնացույց անում, որովհետև օձի կուրծքը հպարտությունը, իսկ որովայնը որկրամոլությունն են խորհրդանշում: Նմանապես մարդու գարշապարը օձի խայթելուն սպասելը, մարդուն մեղքի մեջ գցելու սատանայի միշտ պատրաստ լինելը և մինչև մահ նրան չարիք հասցնելուց չդադարելն է մեզ հայտնում: Հոգևոր կամ կրոնական իմաստով մեր Տեր Հիսուս Քրիստոսը ջախջախեց սատանայի գլուխը, և նրա շնորհներով բոլոր առաքինի և բարեգործ մարդիկ մեղքին դեմ կանգնելով՝ ջախջախում են սատանայի գլուխը: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․