Գրքեր
Ինչո՞ւ համար տապանը մտնելու ժամանակ նախ Նոյը և իր որդիները, ապա կինը և որդիների կանայք մտան, մինչդեռ դուրս գալու ժամանակ նախ Նոյը իր կնոջ հետ դուրս եկավ, հետո նրանց հետևից որդիները և իրենց կանայք միմյանց հետևից դուրս եկան:

Տապանը մտնելու ժամանակ, կնոջից բաժանված տղամարդու մուտքը տապան, նրանց զավակ ունենալու ցանկություն չունենալն է ցույց տալիս: Քանի որ տապանը նրանց փրկության համար կառուցված և կարգադրված լինելով, որպես ապաշխարանքի տեղ, վայել էր, որ այնտեղ մարմնական հաճույքներից զերծ մնային, ինչպես որ Ս. Եկեղեցին ապաշխարության օրերին մարմնի հաճույքները արգելում է:

Իսկ դուրս գալու ժամանակ, յուրաքանչյուրի ետևից իր կնոջ ելնելը զավակ ունենալու թույլտվության նշան է: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․