Գրքեր
Ինձ մոտ միշտ հարց է ծագել, թե մենք ինչու ենք մեր Տիրոջ Հարությունը նշում անմիջապես Խաչելության հաջորդ օրը երեկոյան և ասվում, որ երրորդ օրը Հարություն առավ: Եվ երբ մեր Տիրոջը խաչեցին հաջորդ առավոտ, երբ կանայք գնացին մարմինը յուղով օծելու, հրեշտակը դիմավորելով ասաց, որ ողջին մեռելների մեջ եք փնտրում, Հիսուս Քրիստոսը երեք օր դժողքու՞մ է եղել:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս Խաչվեց ուրբաթ օրը, այնուհետև երեկոյան իջեցվեց խաչից և դրվեց Սուրբ Գերեզմանում, Հարության ավետիսը յուղաբեր կանաց ավետվեց կիրակի առավոտյան: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է. «Ուրբաթ օր իններորդ ժամին ավանդեց հոգին և դժոխք իջավ ու այնտեղ մնաց երեսուն և կես ժամ, և խորհուրդը այս է, որ քանի տարի որ մարմնով քարոզեց մարմնավորներիս, նույնքան էլ հոգով հոգիներին», (Ս. Գրիգոր Տաթևացի «Ոսկեփորիկ» ): «Իր անբաժանելի աստվածությամբ Հոգով դժոխք իջավ, քարոզեց հոգիներին, ավերեց դժոխքը և հոգիներն ազատագրեց» (Ժամագիրք «Հավատամք»), նաև ««Ելավ բարձունքը, գերիների բազմություն գերեվարեց և մարդկանց պարգևներ տվեց»: «Ելավն» ի՞նչ է (Սղ. 68:19), եթե ոչ այն, որ իջավ նախ երկրի ստորին կողմը, Նա որ իջավ նույն ինքն է, որ բարձրացավ երկինքներից ավելի վեր, որպեսզի լցնի ամբողջ տիեզերքը» (Եփես 4:9,10): Քրիստոսի Հարությունը տոնում ենք կիրակի օրը, սակայն քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, այդ իսկ պատճառով շաբաթ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ս. Պատարագ և Հարության ավետիսն է ավետվում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․