Գրքեր
Աստված ինչո՞ւ Քանանի երկիրը տվեց Աբրահամին, մինթե՞ դրանից ավելի պտղաբեր և ուրախ երկիր չկար:

Անշուշտ կար, բայց քանի որ մարդը արքայության համար ստեղծվեց, և մեղքի պատճառով այս աշխարհի թշվառություններին էր ենթարկվել, ուստի բարերար Աստված նրան մեղքից փրկելով՝ արքայության արժանացնելը կամեցավ, և այս մեծ բարիքը Մեսիայի ձեռքով Երուսաղեմում կատարվելը սահմանելու համար Աստված այդ երկրում երևաց Աբրահամին: Միևնույն ժամանակ խոստանում է այդ երկիրը որպես ժառանգություն տալ նրան և նրա սերունդներին, որպեսզի մարդիկ իմանան, որ Մեսիան (Քրիստոս) Աբրահամի սերունդից Երուսաղեմում պիտի ծնվի, և որ մարդկանց փրկությունը այնտեղ պիտի կատարվի, հետևաբար պետք էր իրենց սրտերը առ Նա ուղղել, և գալու ժամանակ Նրան հավատալով՝ հրամանին հնազանդվել, այս պատճառով Երուսաղեմի հողը «Ավետյաց երկիր» է կոչվում (Եբր. 11:9):

Հիրավի Քանանի երկիրը Աբրահամին տալու խոստումը եղավ, սակայն նա դեռևս շարունակում էր որպես պանդուխտ շրջել, քանի որ աստվածասեր մարդը, արքայության արժանանալու տենչով, երկրի վրա որպես պանդուխտ է բնակվում, քանի որ աշխարհի մեծությունը և զվարճությունը անկայուն լինելով՝ սառույցի վրա գրելու են նմանվում, որի համար էլ աստվածասեր մարդը Աբրահամի նման պանդխտության մեջ շրջելով՝ արքայության անվախճան փառքին հասնելն է հուսում միշտ և անսասան (Եբր. 11:10):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․