24 Մարտ, Կիր, Քառասնորդական պահքի Դ կիրակի

Գրքեր

Բ Տիմոթեոս 3:16-4:8

3:16 Աստծոյ շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, 17 որպէսզի կատարեալ լինի Աստծոյ մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար:

4:1 Այս բանն եմ վկայել տալիս Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ: 2 Եւ դու քարոզի՛ր Աստծոյ խօսքը, շարունակ յայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. 3 քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. 4 եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն-գնան առասպելների յետեւից: 5 Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը: 6 Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է: 7 Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը: 8 Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն՝ ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․