Գրքեր

Գործք 9:32-43

32 Եւ պատահեց, որ Պետրոսը բոլորի մէջ շրջելիս իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում: 33 Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը, ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով, մահճի մէջ պառկած էր: 34 Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարիր քո անկողինը»: Եւ նա իսկոյն վեր կացաւ: 35 Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան: 36 Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. նրա կեանքը լի էր բարի գործերով ու ողորմութիւններով, որ նա կատարում էր: 37 Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատանը: 38 Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ: 39 Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ: Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին: Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ ու զգեստներ է կարել տուել Այծեմնիկը իրենց համար: 40 Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղօթք արեց եւ դառնալով մարմնին՝ ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»: Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց: 41 Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց: Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան: 42 Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը: 43 Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․