Գրքեր

Հռոմեացիներ 7.1-11

1 Կամ թէ չգիտէ՞ք, եղբայրնե՛ր – որովհետեւ օրէնքին գիտակ մարդկանց եմ ասում – որ օրէնքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի նա կենդանի է. 2 ինչպէս որ ամուսնացած կինը օրէնքով կապուած է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է. իսկ եթէ մարդը մեռնի, իր մարդուն կապող օրէնքից արձակուած է: 3 Ապա ուրեմն, մինչ մարդը կենդանի է, շուն կկոչուի, եթէ ուրիշ մարդու կին լինի. իսկ եթէ մարդը մեռնի, ազատ է այդ օրէնքից եւ շուն չի համարուի, եթէ ուրիշ մարդու կին լինի: 4 Այսպէս էլ դուք, եղբայրնե՛ր, օրէնքի հանդէպ մեռած էք Քրիստոսի մարմնով, որպէսզի լինէք ուրիշինը՝ նրանը, որ մեռելներից յարութիւն է առել, որպէսզի պտղաբեր լինենք Աստծոյ համար. 5 քանզի մինչ մարմնական ցանկութիւնների համեմատ էինք ապրում, մեղքի կրքերը, որ օրէնքից մղում էին ստանում, զօրանում էին մեր մարմնի անդամների մէջ՝ մեզ առաջնորդելու համար մահուան: 6 Բայց այժմ բեռնաթափուեցինք օրէնքից, քանզի մեռանք այն բանի նկատմամբ, որով բռնուած էինք, որպէսզի ծառայենք հոգու նորոգութեամբ եւ ոչ՝ գրուածքի հնութեամբ: 7 Իսկ արդ, ի՞նչ ասենք. օրէնքը մե՞ղք է: Քա՛ւ լիցի. բայց մեղքը չէի ճանաչի այլ կերպ, քան օրէնքով. եւ ցանկութիւնը չէի ճանաչի, եթէ օրէնքն ասած չլինէր՝ մի՛ ցանկացիր: 8 Մեղքը պատուիրանով առիթ գտաւ եւ իմ մէջ առաջ բերեց ամենայն ցանկութիւն, որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է: 9 Կար ժամանակ, որ ես էլ առանց օրէնքի կենդանի էի, բայց երբ պատուիրանն ինձ հասաւ, մեղքը կենդանացաւ, 10 եւ ես մեռայ. եւ նոյն այն պատուիրանը, որ կեանքի համար էր, իմ մահուան պատճառ եղաւ. 11 որովհետեւ մեղքը պատուիրանով առիթ գտաւ, խաբեց ինձ, դրանով էլ սպանեց:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․