Գրքեր
Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնի քարոզ
24/06/2018
«Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն՝ որ սերմանիցէ սերմն բարի յագարակի իւրում»: (Մատթ. ԺԳ 24) Ահավասիկ, սիրելիներ, իբրև այսօրվա հոգևոր կերակուր Մատթեոս ավետարանչի շուրթերով ինչ առակ պատմեց մեր Տեր Հիսուս՝ երկնքի արքայությունը բացատրելով ու նմանեցնելով մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանելու էր ելել: Արդար և մաքուր ցորեն էր ցանել տվել՝ ակնկալելով առատ բերք ստանալ: Սակայն նա հարևան արտում մի թշնամի ուներ, որ, չարությամբ լցված ու .....
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը
24/06/2018
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Սբ. Աստվածամորը նվիրված այս տոնը սահմանվել է հետևյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սբ. Կույսը իր զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը և Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել, .....
Սբ. Տրդատ թագավորի, առաքինազարդ Աշխեն թագուհու և աստվածասեր Խոսրովիդուխտի հիշատակության օր
23/06/2018
Քաջազոր ու բարեհաղթ Սուրբ Տրդատ Գ հայոց մեծ արքային է պատկանում Հայոց երկրի առաջին քրիստոնյա թագավորը լինելու և իր երկիրը պետականորեն քրիստոնյա հռչակելու պատիվը: Ծնվել է 250-ական թթ-ին, որդին է Խոսրով Ա Արշակունի հայոց արքայի: Տրդատն ու նրա քույր Խոսրովիդուխտը մանուկ էին, երբ նրանց հայրը սպանվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի հոր՝ Անակի կողմից: Արտավազդ Մանդակունի հայոց նախարարը, մտահոգվելով արքայորդու կյանքի համար, մանուկ Տրդատին փախցնում է .....
Եկեղեցու իրական առաքելությունը
22/06/2018
Պապ թագավորը որոշ տարաձայնություններ է ունեցել Ներսես Մեծ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կարծիք կա, որ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ աղքատանոցների և անկելանոցների առկայությունն էր, որովհետև ըստ թագավորի` բազում մարդիկ ընկնում էին անհոգության մեջ և ծուլության մատնվում: Այսօր շատ մարդիկ Եկեղեցին հաճախ շփոթում են սոցապնախարարության հետ: Ոմանք ասում են. «Ինչու՞ Եկեղեցին ինձ նյութապես չի օգնում»: Պետք է բոլորս էլ իմանանք, .....
Սուրբ թարգմանիչներ. հայոց բովանդակ աշխարհը լցվեց Տիրոջ գիտությամբ
21/06/2018
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» տոնը: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական՝ Սբ. Մեսրոպի գերեզման: Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 360թ-ին Տարոնի Հացեկաց գյուղում: Մանկությունից սովորել է հունարեն, պարսկերեն և ասորերեն: Երիտասարդ տարիքում՝ իբրև բանիմաց անձնավորություն, ծառայության է անցնում հայոց արքունիքի դիվանում .....
Արև Էլիզան մեծանում է իր ընտանիքում
20/06/2018
Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին: Արև Էլիզան մեծ ոգևորությամբ դիմավորեց հյուրերին՝ ուրախությամբ .....
Դանիել մարգարեն և բարեպաշտ երիտասարդները՝ Սեդրակ, Միսաք և Աբեդնագով
19/06/2018
Սուրբ Դանիել մարգարեն մեկն է աստվածաշնչյան այն մարգարեներից, ում անունով կա Աստվածաշնչի մաս կազմող գիրք: Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից և չորս մեծ մարգարեներից մեկն է: Ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում: Դանիելն ու նրա երեք ընկերները՝ Անանիան, Ազարիան և Միսայելը, այն հրեաներից էին, ովքեր 597թ-ին գերի էին տարվել Բաբելոն: Այս չորսն էլ պատկանում էին հրեա արքայական ու իշխանական տներին և այն երիտասարդներից էին, ովքեր ընտրվել էին քաղդեացիների .....
Սաղմոս ԾԴ
18/06/2018
Այսուհետև՝ իմաստության օրհնությունը, սաղմոս Դավթի Պատմում է իր փախուստն Աբիսողոմից և հրեաների մոլեգնությունը մեր Տիրոջ հանդեպ: 1. Ունկն դիր, Աստուած, աղօթից իմոց. և մի՛ անտես առներ զխնդրուածս իմ: Ակա՛նջ դիր, Աստված, իմ աղոթքին, և խնդրանքներս մի՛ անտեսիր: Ադամի և Երուսաղեմի մեղքերի համար՝ Տիրոջ և Եզեկիայի կողմից ասված: 2. Նայեա՛ առ իս և լո՛ւր ինձ, զի տրտմեցայ ես ի ձանձրանալ իմում, և խռովեցայ: Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկությամբ .....
«Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր»
17/06/2018
Հունիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Ավետիս Գրիգորյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու .....
Քրիստոսից նշան խնդրելու մասին
17/06/2018
«Այն ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տվեց նրանց ու ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրվի նրան, բայց միայն՝ Հովնան մարգարեի նշանը» (Մտթ. 12:38, 39)   Քրիստոսակիր Հայ Եկեղեցու սիրելի զավակներ, Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ քիչ առաջ լսեցինք, օրենսգետներին ու փարիսեցիներին ուղղված Տեր Հիսուս Քրիստոսի .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․