Անհնար է միության մեջ մտնել Մարդասերի հետ՝ առանց ուրիշների մասին հոգալու
15/11/2023
Իր մերձավորի բարօրության մասին մտածողը մտածում է նաև իր բարօրության մասին, քանի որ՝ ըստ երանելի Մակար Եգիպտացու. «Անհնար է փրկվել այլ կերպ, քան մերձավորի միջոցով»: Պողոս առաքյալն էլ հորդորում է. «Ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին» (Ա Կորնթ. 10:24), չէ՞ որ «Քրիստոսն էլ ինքն իր մասին չմտածեց» (Հռոմ. 15:3): Այնուհետև առաքյալը վկայում է և ասում, որ ինքը մնացել է երկու սրի արանքում. մի կողմից ցանկանում է դուրս գալ .....
Մարդկային տրամաբանությունը՝ որդեծնության մասին Աստծո կամքի վերաբերյալ
14/11/2023
Հաճախ ինձ դիմող ամուսինները կիսվում են որդեծնության վերաբերյալ իրենց անհանգստությամբ և իմ կարծիքն են հարցնում: Որոշ ամուսնական զույգեր ցանկանում են մեկ-երկու երեխա ունենալ, իսկ մյուսները երազում են բազմազավակ ծնող դառնալու մասին: Սակայն լավ կլինի, որ զավակ ունենալու հարցը նրանք Աստծուն թողնեն: Ամուսինները պետք է իրենց կյանքն Աստվածային նախախնամությանը վստահեն և սեփական ծրագրեր չկազմեն: Նրանք պետք է հավատան, որ Աստված, որ հոգ է տանում .....
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
13/11/2023
- Հայր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է:
- Ո՛չ միշտ: Հաճախ այն երիտասարդները, որոնք ցանկանում են լավ դասավորել իրենց կյանքը, սակայն մտածում են նաև Աստծուց չհեռանալու մասին, իրենց կյանքը կարգավորելու մտքից տանջվում են: Դա ցույց է տալիս, որ երիտասարդներն առողջ մտածելակերպ ունեն: Այն, որ երիտասարդը չմտածի և չանհանգստանա իր կյանքը կանոնավորելու մասին, ցույց է տալիս, .....
Մեղքի մեջ քնածներին հրեշտակներն են արթնացնում և առաջնորդում դեպի զղջում
11/11/2023
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»:
«Հրեշտակ» բառը (եբրայերեն` «մալախ», հունարեն՝ «անգելոս») նշանակում է «պատգամաբեր»: Այն մոտ 500 անգամ գործածված է մեր գրաբար Աստվածաշնչում, որից 200-ը` միայն Նոր կտակարանում: .....
Կարճ կյանքի ընթացքում ամեն բարի գործ մի ներդրում է
10/11/2023
Քրիստոնեական կյանքը միավորում է հավատքն ու գործերը, այն կյանք է Քրիստոսով։ Քրիստոնեական կյանքի հիմնական սկզբունքը աստվածային պատվիրանների իրագործումն է, պատվիրաններ, որ ամրագրված են Սուրբ Գրքում: Քրիստոսի հետևորդները, անկախ կյանքի պայմաններից, կոչված են ապրելու այդ սկզբունքով, քանի որ Տերը երկրային կյանքը շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Կյանքը կարճ է, և այն չի ավարտվում, իսկ նա, ով կյանքի կարճ ժամանակահատվածն ապրում .....
Ժուժկալություն ամուսնական կյանքում
09/11/2023
«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդ. 1:31)։
Տղամարդը բնական ձգողություն է զգում դեպի կինը, կինն էլ` դեպի տղամարդը: Եթե չլիներ այդ քաշող ուժը, ապա ոչ ոք, երբևէ չէր համարձակվի ընտանիք ստեղծել: Մարդիկ կմտածեին այն դժվարությունների մասին, որոնք սպասվում են իրենց ընտանիքում` կապված երեխաների դաստիարակության և այլ ընտանեկան գործերի հետ, և այդ պատճառով էլ երբեք չէին որոշի ամուսնանալ: Առաջին մարդկանց անկումից հետո, .....
Առաքելություն, որին կոչված են Քրիստոսի Մարմնի անդամները
08/11/2023
Եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22): Եկեղեցական կյանքին հաղորդ է նա, ով իրապես Քրիստոսի Մարմնի անդամն է և ով եկեղեցական արարողություններին մասնակից լինելուց զատ իր հնարավորություններով մասնակից է այն առաքելությանը, որին կոչված են եկեղեցուց ներս ձևավորված համայնքները: Այդ առաքելությունը սիրո ծառայությունն է, որով կենդանի ու գործուն է դառնում եկեղեցին, այդ սիրո ծառայություններով են Քրիստոսի Մարմնի անդամները, միմյանց .....
Օրհնությունների տեսակներն Աստվածաշնչում
07/11/2023
21-րդ դարում, տեխնոլոգիաների մշտական արդիականացման պայմաններում, համացանցի միջոցով կարդում ենք գրություններ, տեսնում և լսում ենք աղոթասրահներում քարոզներ, որոնք քննադատում և մեղադրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ խորհուրդներն ու հոգեպարար արարողությունները՝ անդաստանը, տնօրհնեքը, ջրօրհնեքը, խաղողօրհնեքը, ճաշի սեղանը օրհնելը, եկեղեցու սպասքի օրհնելը, զույգի նշանախոսության մատանիների օրհնելը, խաչ օրհնելը և այլն:
Այս հոդվածի .....
Հոգևոր նախանձախնդրության բարի պտուղները
06/11/2023
Հոգևոր կյանքում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է աստվածային շնորհի օգնությունը, բայց շնորհն, ըստ եկեղեցու հայրերի, օգնական է նրան, ով նախանձախնդիր է հավատքի մեջ: Աստվածային շնորհներն առանց նախանձախնդրության ու ջանքի չեն կարող Սուրբ Հոգու պտուղներ տալ: Հոգևոր նախանձախնդրությունն, ըստ հայրաբանության, այնպիսի առաքինություն է, առանց որի ոչ մի լավ բան չի արարվում: Այն ծնվում է սրտի ներքին փոփոխությունից:
Եկեղեցասեր և հավատքի մեջ նախանձախնդիր .....
Տերունի օրը սիրիահայ համայնքը նշանավորեց ուխտագնացությամբ
05/11/2023
Հոգևոր կյանքը բոլորին նոր մարդ դառնալու հնարավորություն է ընձեռում. Քրիստոսի հետևորդը ջանում է հրաժարվել հին՝ մեղքերի մեջ ապրող մարդուց՝ զգեստավորվելով նոր մարդու կերպարանքով: Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. .....
6230290198121462292816228622762266225