Քրիստոսի աստվածության ու մարդկության միությունը
10/10/2023
Սուրբ Եղիշեն ասում է, որ յուրաքանչյուր մարդ, հավատալով Աստուծուն, միանում է նորա հետ. «Միշտ Աստուած ինքն ընդ իւր, միշտ հաւատացեալ` ընդ նմա Աստուած», կամ «Եւ տեսեալ ուրուք զԱստուած, անդէն ի նոյն միացաւ ընդ նմա» (273, 326. Ս. Հովհ. Մանդ., 214): Այս սկզբունքը հասկանալի է, քանի որ մարդու կոչումն էլ Աստուծո հաղորդակից լինելն է, իբրև Աստուծո պատկեր` .....
Ո՞ւր է Աստված
09/10/2023
Կան հայեր, որոնք որոշ դեպքերում՝ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, գերեվարված հայ զինվորների մասին տեղեկանալիս, լուրջ հիվանդությունների պահին և այլն, արտահայտվում են՝ ասելով. «Ո՞ւր է Աստված»: Կարծես «Ո՞ւր է Աստված» արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված գոյություն չունի կամ եթե գոյություն ունի, ապա Նա չի միջամտում ու պաշտպանում հայերին, որոնք վերջին 100 տարվա ժամանակահատվածում .....
Միածնի մարդեղությունը
07/10/2023
Քանի որ անկյալ մարդկությունն անձամբ կամ մի որևիցե մարդու օգնությամբ անկարող էր վերստին դառնալ յուր սկզբնական վիճակին, քանի որ ինքն իսկ, մեղանչողն ու մեղքի մեջ սուզվողը լինելով, չէր կարող սրբել ու բարձրացնել յուր անկյալ մարմինն ու հոգին և հաշտեցնել Աստուծո հետ, պարզ է, որ Աստուծո կողմից միայն պետք է լիներ դորա համար անհրաժեշտ .....
Կինը, որին ոչ ոք չէր սիրում
06/10/2023
Մի անգամ մի կին սկսեց գանգատվել ծերին, որ իրեն ոչ ոք չի սիրում։ Նրան չէր սիրում ամուսինը, աշխատավայրում ոչ մեկը չէր կարեկցում, ընկերները խուսափում էին նրանից, զավակները հաշվի չէին նստում նրա հետ․․․ Բողոքներին վերջ չկար։
Հայր Պորֆիրիոսը խորհուրդ տվեց հեռու վանել այդ մտքերը, որովհետև դրանք նրանը չէին․
- Խցի մոտի անտառակում զբոսնելիս ընկերացա մի խումբ դպրոցականների հետ, որոնք էքսկուրսիայի էին եկել։ Նրանք մագնիտոֆոն ունեին ու երգեր .....
«Փրկիչը մոտ է բոլորին, միայն պետք է նայել Նրան հավատի աչքերով»
05/10/2023
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, մինչև ձերբակալությունը Իր առաքյալներից երեքի՝ Պետրոսի, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ գնաց Գեթսեմանի այգի և ասաց նրանց. «Նստե՛ք այստեղ, մինչև որ գնամ աղոթեմ: Հոգիս մեռնելու աստիճան տխուր է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկեցե՛ք»: Աղոթքից հետո, երբ Հիսուս վերադարձավ առաքյալների մոտ, նրանց քնած գտավ և ասաց Պետրոսին. «Չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ .....
Ուսուցման մեծագույն ուղին
04/10/2023
Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ: Սակայն օրինակը չկա, և այդ պատճառով իրավիճակը շատ ծանր է: .....
Փրկության նախապատրաստությունը, մարդկության ակնկալությունը և ժամանակի լրումը
03/10/2023
Աստուծո տնօրինության ընդհանուր ուղղությունից և դորա սկզբունքներից տեսանք, որ մարդը հեծելով պետք է նախապատրաստվեր փրկության, ազատապես կամենար և գիտակցությամբ ընդուներ: Այդ նախապատրաստությունը պետք է լիներ, որ մեղքի բոլոր ընդարձակությունը տարածվեր, մեղքի բոլոր քաղցրությունը փորձվեր, և մարդ այդ փորձերով .....
Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության
02/10/2023
Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։
Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
Արարողության .....
Ս. Գևորգի տոնին համայնքը մասնակից եղավ ուխտի Սուրբ Պատարագին
30/09/2023
Սեպտեմբերի 30-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց սբ. Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակության օրը: Տոնի առթիվ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի սբ. Գևորգ անունը կրող եկեղեցիներ տարվեց սբ. Գևորգի մասունքները: Սուրբ Գևորգ զորավորի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նշանավորեց ուխտագնացությամբ: Օրվա հիշատակելի սրբերի բարեխոսությամբ՝ .....
Աստուծո տնօրինության ուղղությունը շեղված մարդկության մեջ
30/09/2023
Աստուծո արդարությունը և աստվածադիր օրինաց անվրեպ սկզբունքը պետք է, անշուշտ, արտահայտվեր նախամարդու մեղանչման վրա: Այդ արտահայտությունն է Աստուծո օրինական և արդար պատիժը, որ միանգամայն հետևանք էր նախամարդու սխալ վարմունքին: Մյուս կողմից այդտեղ փայլում է Աստուծո նախախնամությունը` տալով յուր խրատական .....
6208620762066205620428616203620262006199