Գրքեր
«Սերն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իրեն է զոհում»
25/10/2023
Քրիստոսի կողմից հիմնադրած կրոնը՝ քրիստոնեությունը, մարդուն պատմում է աշխարհի ծագման, կյանքի նպատակի, մահվան և մարդու հավիտենական ապագայի մասին: Քրիստոս իր պատգամներով լուծեց կյանքի հակասությունները, վերացրեց բազում կասկածներ ու տարակուսանքներ, լուսավորեց կյանքի մութ ուղիները, ուղղորդեց մարդուն պայքարելու չարի և մեղքի դեմ ու հաղթահարած ընթանալու դեպի Աստված: Քրիստոնեությունը մարդկությանը շնորհեց անգին հնարավորություններ՝ մեղքից .....
Սերը` որպես փոխհարաբերության հիմք
24/10/2023
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. ԺԳ 34-35) Ահա այս պատվիրանն էր «լրումն օրինաց եւ մարգարեից», որ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով բերեց աշխարհ, մի նոր պատվիրան, որով էլ մարդկանց հետ սկզբունքային նոր հարաբերության հիմք դրեց: Իսկ ի՞նչ է սերը: «Սերն ակտիվ հետաքրքրություն է այն անձի կյանքով, որի նկատմամբ տածում ենք այս զգացմունքը: Այնտեղ, ուր բացակայում է ակտիվ .....
«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»
23/10/2023
Աստված մարդու արտաքինն ստեղծելով, ստեղծեց նաև ներքինը: Շատ հաճախ մարդիկ նայում են միայն արտաքինին, այնինչ Աստված նայում է սրտին, ներքին էությանը: Քրիստոնյայի համար կարևոր հանգամանք կա՝ արտաքինի համապատասխանությունը ներքինին: Եթե արտաքուստ դրսևորվող բարությունն ու ազնվությունը համահունչ չէ ներքինին, ապա այստեղ գործում է կեղծիքը, հակասությունն ու աններդաշնակությունը: Այս պարագայում մարդն ազնիվ չէ իր հանդեպ, հակասում է ինքն իրեն՝ պառակտելով .....
Երիտասարդ ուխտավորների միասնական աղոթքը՝ հանուն հայրենիքի խաղաղության
22/10/2023
Աղոթքը քրիստոնյայի համար ուժի և երջանկության աղբյուր է: «Առաքինի մարդը կարող է ամենագեղեցիկ և ամենալավ բանն անել. նա կարող է անընդհատ հաղորդակցվել Աստծու հետ աղոթքի միջոցով, աղոթքն ամենից շատ նպաստում է կյանքի բարգավաճմանը»,- ասել է հույն փիլիսոփա Պլատոնը, որ հեթանոս էր: Աղոթող անձը, մի կողմ թողնելով կյանքի հոգսերն ու տագնապները, մուտք գործում է իր հոգու սրբարանը ու խորասուզվելով աղոթքի սուրբ լռության մեջ՝ նորոգում և զորացնում է .....
Ավետարանիչների պատկերագրությունը
21/10/2023
Ոչ տնօրինական պատկերաշարում հատկապես ուշագրավ են ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատկերները: Քրիստոսի և Աստվածածնի պատկերներից զատ քրիստոնեական արվեստում կենցաղավարել են ավետարանիչների պատկերները: Ստեղծվել են ավետարանիչների արտաքինի նկարագրություններ, որոնք հետագայում ներմուծվել են սրբախոսական նյութերի մեջ՝ նրանց վարքերի և վկայաբանությունների մաս կազմելով: Ավետարանիչների նկարները մանրանկարչության մեջ .....
Եկեղեցու համայնքի աջակցությունը Արցախից բռնի տեղահանված ընտանիքին
20/10/2023
Մարդկային կյանքում անհնար է պատկերացնել մի բարի գործ, որը չի բխում սիրուց, և ընդհակառակը, չար արարք կամ միտք, որ չի բխում եսասիրությունից: Միայն սերն է, որ մտերմացնում, համախմբում և երջանկացնում է բոլորին՝ մարդկային բոլոր արարքներին ու հարաբերություններին հաղորդելով անկեղծություն, ջերմություն և կյանք։ Միայն սերն է, որ ստիպում է մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15) և դրանով կրկնապատկել ուրախություններն .....
«Արդար» և «մեղավոր» ամուսնական կյանքում
19/10/2023
Ես ուշադրություն եմ դարձրել այն փաստի վրա, որ որոշ հոգևորականներ այն ամուսիններին, որ խնդիրներ ունեն իրենց կանանց հետ` ասում են. «Համբերի՛ր, դա քո խաչն է: Ի՞նչ կարող ես անել: Այդպիսի համբերության համար Աստված քեզ կպարգևատրի»: Այնուհետև այդ նույն հոգևորականների մոտ նրանց կանայք են գնում, ում նրանք նորից նույն բանն են ասում. «Դիմացի՛ր, դիմացի՛ր, որպեսզի վարձք ունենաս Տիրոջից»: Այսինքն ամուսիններից յուրաքանչյուրն էլ կարող է մեղավոր .....
Ե՛Վ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ Ե՛Վ ՈՉ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԱՍՏԾՈՒՑ ՕՐՀՆՎԱԾ ԵՆ
18/10/2023
- Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից: - Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը և ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետև երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք երկու մարդ ճանապարհ .....
Ուխտավորները կրկին անգամ հաղորդ դարձան Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը
17/10/2023
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 17-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի .....
Սուրբ Անանիա առաքյալ
16/10/2023
Սուրբ Անանիա առաքյալը (եբր. חנניה, հուն. ανανίας, նշանակում է Աստծո ողորմություն, շնորհ, կամ մեկը, ում Աստված տվել է իր շնորհը) Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր1: Սակայն բացի Քրիստոսին աշակերտ լինելուց նա նաև համարվում էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը: Անանիա առաքյալի մասին առաջին անուղղակի հիշատակությանը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանի տասներորդ գլխում (Ղուկ. 10:1-24), երբ Քրիստոս իր առաքյալներին .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․