Գրքեր

Աղոթքներ

Սուրբ Գրքով Աստված խոսում է մեզ հետ, հայտնում մեզ Իր սուրբ կամքը, հրավիրում մեզ կատարելու Իր պատվիրանները, մեր փրկությունը որոնելու Իր հետ ճշմարիտ հաղորդակցությամբ: Մեր հաղորդակցությունը լիակատար չի լինի Աստծո հետ, եթե մենք հանապազ չխոսենք Նրա հետ, մեր սիրտը չբանանք Նրա առաջ, մեր աղաչանքը, օրհնությունը, գոհությունը, փառաբանությունը չհայտնենք Նրան, որն է աղոթքը՝ «խոսք ընդ Աստված»:

Աղոթք բառը Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»:

Աղոթքները լինում են երկու տեսակ՝ առանձնական և ընդհանրական:

Առանձնական աղոթքը կարող է կատարվել ամենուր, ցանկացած պահի, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցե՛ք. ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16): Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Միշտ պետք է աղոթել», առանձին կամ անհատական աղոթքի համար է ասված, որի համար ժամանակ կամ տեղ գոյություն չունի:

 

Իսկ ընդհանրական աղոթքը հատուկ սահմանված վայրում է կատարվում, այսինքն՝ եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթողների միաբանությունը և միակամությունը: Սուրբ եկեղեցին ընդհանրական աղոթքի վայրն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի 56:7): Հատուկ ժամի աղոթքը եկեղեցու ժամերգություններն են կամ «Հասարակաց» աղոթքը, որ և՛ առավոտյան, և՛ երեկոյան քահանաներն ու ժողովուրդը միասին աղոթում են, որովհետև այս աղոթքը պետք է միաբանությամբ լինի, դրա համար էլ հավաքվում են եկեղեցում:

«Հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը, … երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Երևանցի):

Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: Եկեղեցու հայրերից Սբ. Հակոբ Մծբնեցին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքներ»-ն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններ»-ն ու «գոհություններ»-ը նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է Պողոս առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթեոս 2:8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, զրկանքներից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունն՝ ինչպես Տերն աղոթեց. «Հա՛յր, ների՛ր դրանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկաս 23:34), այսինքն՝ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ: Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Ի՛ր հանդեպ՝ որ մաքուր լինիմեղքերից. և այս դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմոս 65:18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ՝ որ նենգություն և խեթ չունենա իր ընկերոջ նկատմամբ. այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ՝ որ սրտի զգաստությամբ պետք է այսպես աղոթել իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի. այսպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն: Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, թե ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես Տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմոս 122:2), պետք է սրտով աղոթել: Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի մենք դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ:

Աղոթքի հիմքը պետք է լինի հավատքը. մարդու ամբողջ էությունը պետք է միանա Աստծո կամքին, որ նրա սրտից ճշմարիտ աղոթք բխի: Աղոթքը լինի փառաբանություն թե՛ խնդրվածք, բարեխոսություն թե՛ գոհաբանություն, միշտ պետք է Աստծո կամքի հետ միացած սրտից բխի, և այն ժամանակ այդ աղոթքը հրաշքներ կգործի, ինչպես ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24):

Աղոթողի կատարելատիպը Քրիստոսն է, որ աղոթում էր ամեն գործի սկզբում և վերջում (Ղուկաս 5:15; 6:12), Իր մկրտության ժամանակ աղոթեց և Նրա վրա իջավ Սուրբ Հոգին (Ղուկաս 3:21), աղոթեց և պայծառակերպվեց (Ղուկաս 9:28), ընդ որում, աղոթքը պայծառացնում է ոչ միայն մարդու արտաքինը, այլև ներքինը (Ելք 34:29): Քրիստոս պատվիրեց Իր աշակերտներին արթուն մնալ և աղոթել, որ չընկնեն փորձության մեջ, նրանք ննջեցին ու չաղոթեցին, ուստի և փորձության մեջ ընկան: Նա աղոթեց և խաչի վրա՝ մինչև անգամ Իրեն խաչողների համար: Նրա ճշմարիտ աղոթքից մարդկության համար մեծ օրինակ է «Տերունական աղոթք»-ը՝ «Հայր մեր»-ը: Այս աղոթքը խտացած պարունակում է քրիստոնեության հիմնական սկզբունքները: Այն արտահայտում է ակնածանք, խոնարհություն, հույս, հավատ, սեր, միություն, զղջում: Պատահական չէ, որ «Տերունական աղոթք»-ը հնում անվանվել է «համառոտ Ավետարան»:

Աղոթելիս շրջվում ենք դեմքով դեպի արևելք, որը մեր մեջ արթնացնում է խորը հոգևոր խորհրդածություններ. լույսը տարածվում է արևելքից, արեգակի ծագելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը, Եդեմի պարտեզը Աստված տնկեց արևելքում, որտեղ բնակվեցին առաջին մարդիկ, Հիսուս Քրիստոս ծնվեց արևելքում, փրկությունը իրագործվել է արևելքում, Տերն արևելքում խաչվեց և Նրա արյունը հեղվեց, որպեսզի աշխարհի մեղքերին թողություն շնորհվի, արևելքում է սկզբնավորվել քրիստոնեությունը և եկեղեցին, Տիրոջ երկրորդ գալուստը նույնպես արևելքից է լինելու:

«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղոթքի կարիք զգանք
- Հա՛յր, ես ամուր հավատ չունեմ և ինձ տկար եմ զգում: - Գիտե՞ս ինչ արա: Փարվի՛ր Աստծուն ինչպես երեխան է հոր վզին փաթաթվում, գրկի՛ր Նրան և բաց մի՛ թող, որպեսզի Նա չկարողանա քեզ Իրենից հեռացնել: Այնժամ հուսալիություն և զորություն կզգաս: - Ես Աստծուն ապավինելու կարիքը զգում եմ, հա՛յր, սակայն դժվարանում եմ անել: - Ձեռքերդ վե՛ր պարզիր, այդպիսով դրանք աստիճանաբար կաճեն և կբռնվես Աստծուց: - Երբ քիչ ժամանակ ունեմ և շտապողաբար եմ աղոթում, արդյո՞ք .....
Աղոթքի ցանկություն
- Ինչպե՞ս է պետք աղոթել, հա՛յր: - Քեզ փոքր երեխայի պես զգա, իսկ Աստծուն՝ որպես քեզ հայր, և խնդրիր Նրան այն ամենն, ինչի կարիքն ունես: Աստծու հետ այս կերպ զրուցելով՝ այլևս չես ցանկանա Նրանից հեռանալ, որովհետև մարդը միայն Աստծու մեջ է անվտանգություն, մխիթարություն, աստվածային քնքշությանը միավորված անկկարագրելի սեր գտնում: Աղոթքը նշանակում է Քրիստոսին սրտում ընդունել և սիրել ողջ էությամբ: «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ .....
Աղոթք
Անգործություն Սուրբ Գրիգոր Նազիանզացին մի առիթով Սուրբ Բարսեղ Կեսարացուն ասել է. «Ինձ համար ամենամեծ գործը անգործությունն է»: Այս անգործությունը չի նշանակում պարապություն, սա առաջին հերթին մարմնական անգործությամբ մտքի և սրտի անընդհատ գործելն է և բարձրանալը դեպի Աստված: Ամեն մեղք, որը մարդու բարոյականության պարտությունն է, սկսվում է մտքից և սրտից: Եվ Ավետարանն էլ մտքով շնանալը համարժեք է համարում մարմնով շնանալուն (Մատթ. 5.28): Մինչդեռ .....
Ինչպես կարող են արտահայտվել աղոթքի կերպերը
Սիմեոն Նոր Աստվածաբանն առանձնացնում է աղոթքի և ուշադրության երեք կերպ: Նա ուշադրությունն անբաժան է համարում աղոթքից, ինչպես հոգին՝ մարմնից: Ուշադրությունը պետք է ընթանա աղոթքի առջևից և այն պահպանի չար խորհուրդներից: Ուշադրությունը պետք է առաջինը պայքարի մեղքի դեմ և հակադրվի չար խորհուրդներին, որոնք կարող են մուտք գործել սիրտը: Իսկ աղոթքը պետք է հետևի ուշադրությանը և ոչնչացնի ու կործանի բոլոր այն չար խորհուրդները, որոնց դեմ մինչ այդ ուշադրությունը .....
Աղոթքը խաղաղություն է պարգևում
Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի ստացվում: Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ .....
Աղոթք
Ի՞նչ է աղոթքը` խնդրա՞նք, ակնկալի՞ք, խոստովանությո՞ւն, հոգևոր հանգստությո՞ւն: Ի՞նչ է նշանակում «աղոթք» բառը: Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում» բառերի հիանալի ստուգաբանություններ է ներկայացնում, որոնց թվում և բացատրում է «աղոթք» բառի ծագումը` ի մի համախմբելով այդ մասին եղած բացատրությունները: Նախ Սուրբ Գրիգոր Տաթևացին «աղոթք» բառն այս կերպ է մեկնաբանում: «Աղոթք» նշանակում է «թող արարէք .....
Աղոթքը հոգու շնչառություն է
Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Սուրբ հայրերն ասում են, թե երկարամյա աղոթքի փորձառությունը միանշնակորեն աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում: Երբ մաքրագործում ես սիրտդ, այն լցվում է աստվածային լույսով և խնդությամբ: Ուրախ մարդու համար որևէ բան դժվար չէ, որովհետև նա լեցուն է սիրով: Իսկ սերը ուժ է, զորություն, որ թույլ չի տալիս մարդու հոգուն սեղմվել, ընկճվել ու սպառվել: Աղոթքի աստվածային զորությունը հեղվում .....
Աղոթքից այն կողմ
Սուրբ Գրիգոր Սինայեցին (1260-1340 թթ.), մի անգամ հանդիպելով մեծ ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսին, հարցնում է՝ աղոթելիս նրա հետ որևէ աստվածային փոփոխություն կամ զմայլանք, կամ Սուրբ Հոգու որևէ այլ դրսևորում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Սուրբ Մաքսիմոսը պատասխանում է, որ հանուն Սուրբ Հոգու պարգևների հաճախակի գնացել է ամայի վայրեր և միշտ սիրել լիակատար լռությունը, որովհետև այդպես կարողացել է առավել լիարժեք վայելել աղոթքի պտուղները, այսինքն՝ Աստծու .....
Ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն օր սաղմոս ընթերցելը
Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը: Քրիստոսի երկրային .....
Աղոթեցե՛ք
Աշխարհի տարբեր կրոններում հավատացյալը դիմում  է տիեզերական ամենազոր ուժին, կամ ուժերին՝փառաբանելով, գոհանալով, երկյուղելով և խնդրելով, որը մենք սովորաբար աղոթք ենք անվանում: Բայց այլ կրոնական համակարգերում դիմումի այս ձևը միակողմանի է, կամ կարելի է ասել մենախոսություն է, քանզի չունենալով Աստծո ուղղափառ պատկերացում, նրանք դիմում են ենթադրյալ մեկին, որը իր հատկանիշներով երբեմն շատ հեռու է Աստված լինելուց: Քրիստոնեության մեջ,  ուր .....
Մշտապես աղոթեք և հոգևոր կերպով արթուն եղեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք
Քրիստոնյայի կյանքն, առանց աղոթքի, նման է այն զինվորին, որ դուրս է գալիս մարտադաշտ, նետաձիգների առջև` առանց վահանի: Այս դեպքում ինչքան էլ զինվորը ուժեղ ու բանիմաց լինի իր ռազմական գործում, առանց վահանի պաշտպանության` բազմաթիվ նետերից կխոցվի, այդպես էլ քրիստոնյան ինչքան էլ կամք, հավատք ու հոգևոր գիտելիք ունենա, առանց աղոթքի խոցելի է խավարի հրեշտակների արձակած անտեսանելի բազմաթիվ նետերից: Այդ իսկ պատճառով մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատգամում .....
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի, ըստ Հովհան Ոսկեբերանի
Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում: Աղոթքի մասին Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ .....
Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք
Ժամանակակից տեղեկատվական աշխարհում, երբ առօրյա զբաղվածությունը, աշխատանքն ու իրադարձությունները սրընթաց թափանցում են անհատի կյանքն ու կլանում նրա ժամանակը, մարդկանց համար ամեն օր եկեղեցի հաճախելը, ժամերգությանն ու աղոթքին մասնակցելը դառնում են դժվարին: Հատկապես աղոթագիրք վերցնելու և աղոթքի կանգնելու համար հատկացված ժամանակը, երբեմն տարբեր հանգամանքների պատճառով, կարող է թե՛ տանը, թե՛ եկեղեցում նույնիսկ բավարար չլինել: Այս առումով .....
Քանի որ թագավոր է և տեր, կարող է տալ, քանի որ դատավոր է, գիտի տալ, և քանի որ բարեկամ է, կամենում է տալ
Աղոթքը հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Առանց դրա մարդն ավելի խոցելի և տկար է: Աղոթքը վահան է և զորություն: Հայրաբանական գրականության մեջ եկեղեցական հայրերը բազմիցս անդրադարձել են աղոթքի կարևորությանը: Քրիստոնյայի համար էական նշանակություն ունի իմանալ, թե սուրբ հայրերն ինչ խորհուրդներ, խրատներ են տալիս, որովհետև նրանց թողած հոգևոր ժառանգությունը մարդուն օգնում է ավելի շատ գիտելիք և փորձառություն ձեռք բերել և բազմաթիվ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․