Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Դատելու մասին
Ծեր Մարկոս Եգիպտացին երեսուն տարի դուրս չեկավ իր սենյակից, և քահանան  ինքն էր երբեմն տոն օրերին գնում նրա մոտ և պատարագ մատուցում: Եվ մի օր նրա մոտ մի դիվահարի բերեցին` բժշկվելու համար, ով, նախքան քահանայի ներս մտնելը, ասաց. «Քահանան պոռնկության ոգի ունի, թո՛ղ չպատարագի»: Եվ ծերն ասաց. «Ամեն ոք մեղքը դուրս է հանում, իսկ դու ներս բերիր: Չէ՞ որ գրված է` մի՛ դատեք, որ չդատվեք (Մատթ. Է 1, Ղուկ. Զ 37-38): Եթե մեղավոր է, Աստված քավություն կտա նրան, .....
Իմաստուն տատիկը
- Եվ որտե՞ղ է արդարությունը,- հարցրեց թոռնիկը տատիկին: - Դժոխքում,- պատասխանեց տատիկը: - Իսկ դրախտում ի՞նչ է,- զարմացավ թոռնիկը: - Իսկ դրախտում սեր է,- ժպտաց տատիկը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Ծածուկ կատարել առաքինության գործերը
Պատմեցին ոմանք Կոստանդնուպոլսի պատրիարք սուրբ Հովհան Ոսկեբերանի երեց աշակերտ հայր Եվլոգիոսի մասին, թե խիստ ճգնում էր` երկուական օրով պահեցողություն անելով. երբեմն էլ շաբաթը մեկ անգամ էր ուտում: Ո՛չ գինի էր ճաշակում, ո՛չ ձեթ, այլ միայն աղ ու հաց, և մարդկանց մեջ մեծ փառք ուներ: Սա, լսելով սկյութացիների մասին, թե մեծ վարք ունեն, եկավ նրանց մոտ` ակնկալելով, թե ինքը նրանցից շատ ավելի բան գիտե: Եվ գնալով Պիլուզ` հարցուփորձ արեց, թե ինչ վիճակում է .....
Վաճառականը
Արաբական մի քաղաքում Իսմայիլ անունով մի վաճառական էր ապրում: Ամեն անգամ որևէ ապրանք վաճառելիս նա անպայման մի քանի դրահմով խաբում էր գնորդին հաշվի մեջ: Եվ նրա ունեցվածքը բավականին աճել էր: Սակայն նրա զավակները հիվանդ էին, և նա մեծ գումարներ էր ծախսում բժիշկների և դեղորայքի վրա: Եվ որքան ավելի էր ծախսում երեխաների բուժման համար, այնքան ավելի էր խաբում իր գնորդներին: Բայց որքան ավելի էր խաբում գնորդներին, այնքան ավելի էին հիվանդանում երեխաները: .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Աբբա Եղիա Բանիկտացին պատմեց մեզ և ասաց. «Մի անգամ նստած էի սուրբ Հորդանանի` ներքինիների վանքին մերձակա այրերից մեկում: Օգոստոս ամսվա սաստիկ խորշակահար և տոթակեզ մի օր՝ ժամը իննին, մեկը բախեց իմ այրի դուռը. ելա, տեսա` կին է, և ասացի նրան. «Ի՞նչ խնդիր ունես այստեղ»: Նա ասաց. «Ես, Տե՛ր աբբա, ճգնելու համար եկա այս անապատ և քո այրի նման փոքրիկ մի այր ունեի»: Ցույց տվեց ինձ դեպի հարավի կողմը և ասաց. «Երբ գալիս էի այս անապատով, խորշակի .....
Վարվելակերպ
Մոնղոլ զորականը, որ ցանկություն ուներ քրիստոնյա դառնալ, ցրտաշունչ ձմռանն այցելում է յուրդերից մեկը, որտեղ խարույկի շուրջ ծեր հոգևորականը և զինվորները զրուցում էին և հոգևորականին հարցնում է. - Ինչպե՞ս բարությամբ վարվել զորաբանակի հետ, որպեսզի զինվորներն ինձանից չվախենան, այլ հարգեն և ինձ հետևեն: Հոգևորականը նայում է խարույկին և պատասխանում. - Երբ մոտենում ենք կրակին տաքանալու համար՝ ջերմանում ենք, երբ ավելի ենք մոտենում՝ այրվում .....
Ապաշխարություն
Ծեր վանականն ասաց դարձյալ. «Ապաշխարողը պետք է մեկուսանա, մտորի, վշտանա, աշխարհիկ հոգսերից հեռու մնա, ոչ մեկին բեռ չդառնա, իր անձը  արտաքսի և նեղի, քննի  և հանդիմանի, անձկության մեջ լինի, մշտապես դատապարտի իր անձը, հսկի և ցավագնած սրտով Աստծուն աղաչի և Նրա ողորմությունը  խնդրի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մեղեդին
Աշակերտը հեռանում է ճահճացած լճակից, գալիս է անտառում գտնվող մի հիասքանչ բացատ, որտեղ սոխակներն են դայլայլում և այդտեղ քարի վրա նստած ծեր վանականին հարցնում. - Ինչո՞ւ են գորտերն այդքան աղմուկ-աղաղակ բարձրացնում այդ լճակում: Միայն խառնիխուռն կռկռոց է լսվում, իսկ սոխակներն այստեղ ներդաշնակ դայլայլում են ու հիանալի մեղեդի երգում: Ծեր վանականը պատասխանում է. - Որովհետև գորտերն իրենց ճահճային վիճակից են բողոքում ու միմյանց մեղադրում, .....
Դիմացինին լսելու կարողությունը
Երկու հպարտ իշխան տոնական սեղանի շուրջ վիճում են, թե իրենցից ով է ճշմարիտ և դրա համար դիմում են թագավորին, որը նրանց ուղարկում է ծեր և իմաստուն եպիսկոպոսի մոտ, որպեսզի այդ հարցին պատասխանի: Սակայն ծերունի եպիսկոպոսը երկուսին էլ արդարացի է համարում և նրանցից յուրաքանչյուրին ասում. - Արդ, եթե քո դատողությունը ճիշտ է, դա դեռ չի նշանակում, որ դիմացինի դատողությունը սխալ է: Թագավորը հոգևորականին զարմացած հարցնում է. - Ինչո՞ւ երկուսին էլ ճիշտ .....
Անհասկանալի աղոթքը
Հայրս կանխակալ կարծիք ուներ Հայր Իոհան Կրոնշտադսկու մասին: Նրա անսովոր ժողովրդականությունը բացատրում էր հիպնոսով, ժողովրդի խավարամտությամբ և այլն: Մենք Մոսկվայում էինք ապրում, ես՝ Սերգեյս, այն ժամանակ չորս տարեկան էի, և հայրս մի անգամ գործերով Պետերբուրգ գնաց: Այնտեղ նա սովորաբար եղբոր տանն էր մնում: Այս անգամ էլ նրանց տուն գնաց և եղբորն ու հարսին շատ անհանգիստ վիճակում գտավ. նրանց կրտսեր դուստրն էր հիվանդացել՝ Լենոչկան: Հիվանդությունը .....
Ժլատ վանականը
Հունական վանքերից մեկում ընդունված էր ծանր աշխատանքի դիմաց մի փոքր գումար տալ եղբայրներին: Վանականները եղբայրներ են կոչվում, քանի որ մեծ ընտանիքի պես են ապրում վանքում: Շատ վանականներ ցանկանում էին շատ աշխատել, որպեսզի ստացած գումարն աղքատներին բաժանեն: Միայն մի վանական կար, ով այլ կերպ էր վարվում: Ոչ ոք երբևէ չէր տեսել, որ նա գոնե մի աղքատի ողորմություն տար: Եվ նրան Ժլատ անվանեցին: Տարիներն անցնում էին և ամեն ինչ նույնն էր մնում: «Համա՜ .....
Խոնարհության մասին
Հայր Մակարիոս Եգիպտացու մասին ասում էին, թե մի անգամ Սկյութիայից ելնում էր դեպի Նիտրեա լեռը: Երբ մոտեցավ տեղին, աշակերտին ասաց. «Առա՛ջ անցիր մի փոքր»: Եվ երբ աշակերտն առաջ անցավ, պատահեց մի հեթանոս քրմի, որը՝ ձեռքին մի մեծ ձեռնափայտ, գնում էր ճանապարհով: Տեսնելով նրան` աշակերտը ձայն տվեց նրան և ասաց. «Ո՞ւր ես գնում, ա՜յ դև»: Իսկ նա, ետ դառնալով, չարաչար գանահարեց նրան և կիսամեռ թողնելով` վերցրեց ձեռնափայտն ու շարունակեց ճանապարհը: .....
Պատվիր հորդ ու մորդ
Հոր մահից հետո որդին որոշեց մորը ծերանոց ուղարկել: Նա հազվադեպ էր այցելում մորը և մի օր էլ զանգահարեցին նրան ու ասացին. - Ձեր մոր վիճակը շատ ծանր է, որքան հնարավոր է շուտ եկեք: Երբ որդին սենյակ մտավ՝ մայրն արդեն մահամերձ էր: Նա հարցրեց. - Մա՛մ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Մայրը պատասխանեց. - Օդորակիչներ տեղադրիր, որովհետև ամռանն այստեղ անտանելի շոգ է: Նաև սառնարան դիր սենյակում, որովհետև ես շատ անգամներ սոված եմ քնել, քանի որ անհնար .....
Հնազանդություն
Միաբաններից երկու համախոհ եղբայրների մասին ասում էին, թե նրանցից մեկը կրոնավոր էր և անինչ, մյուսը հնազանդ էր և խոնարհ: Սրանք քննում էին միմյանց, թե որի՛ գործն է ավելի մեծ: Եվ եկան գետի եզերքը, իսկ այնտեղ բազում կոկորդիլոսներ կային, և հնազանդը մտավ նրանց մեջ, և կոկորդիլոսները երկրպագեցին նրան: Եվ  նա  կրոնավորին  ասաց.  «Դու  էլ  ե՛կ  այստեղ»:  Իսկ  սա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, եղբա՛յր, քանզի քո չափ հաստատված .....
Հավատի անսասանությունը
Մի հեթանոս թագավոր իր մոտ կանչեց մի եպիսկոպոսի և պահանջեց, որ նա հրաժարվի իր հավատից: Եպիսկոպոսն ասաց. - Պատկերացրու, արքա՛, որ ծառադ թշնամիներիդ ձեռքն է ընկնում և ոչ մի պայմանով չի ցանկանում դավաճանել քեզ: Թշնամիները հանում են նրա հագուստը, անարգում են նրան և բաց թողնում: Ասա՛ ինձ, տիրակա՛լ, երբ հանուն քեզ տուժած այդ ծառան վերադառնա, արդյո՞ք պատվով ու փառքով չես պարգևատրի նրան: - Իհա՛րկե, կպարգևատրեմ,- պատասխանեց արքան: - Դու կարող ես հանել .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․