Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Պոռնկությունից զգուշանալու մասին
Արևելքում ազգությամբ ասորի, Եփրեմ անունով մի եղբայր կար, որը աստվածապաշտ և ամեն տեսակ չար գործերից հեռու մարդ էր: Նա ցանկացավ տեսնել Եդեսիա քաղաքը և աղոթք անելով՝ ասաց. «Տե՛ր և Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս, արժանացրո՛ւ ինձ տեսնելու Եդեսիա քաղաքը, և իմ` այնտեղ գնալուց հետո արժանացրո՛ւ ինձ քաղաքում այնպիսի մարդու պատահելու, որ սիրահոժար ինձ հետ քննության առնի Գրքերը»: Երբ հասավ քաղաքի դռներին, նրան հանդիպեց մի կին, որը պոռնիկ էր: Աստծո ծառան, .....
Խոսքերի ուժը
Մի անգամ դասախոսը պատմում էր խոսքերի ուժի մասին: Վերջին շարքերից ինչ-որ մեկը բացականչեց. - Անհեթեթություն եք ասում: Մի՞թե սուրբ կդառնաս, եթե ողջ ժամանակ կրկնես. «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս, եթե անդադար կրկնես. «Մեղք, մեղք, մեղք»: - Նստիր տեղդ, ապո՛ւշ,- ընդհատեց նրան դասախոսը: Ուսանողը զայրույթից պայթեց, սկսեց հայհոյել և բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի նա հանդարտվի: Դասախոսը՝ զղջացող մարդու տեսքով, .....
Ժուժկալություն
Հայր Պիմենը պատմեց հետևյալը. «Երբ պտղակութից վերադարձանք Սկյութիա, Ալեքսանդրիայից մեզ ամենքիս համար մի­մի դորակ ձիթապտղի ձեթ բերին՝ որպես պտղաբաժին, իսկ դորակների բերանները սվաղած էին կրով: Երբ դարձյալ  եկավ հնձի ժամանակը, ինչ ավելացել­մնացել էր, բոլորը բերին  և դրին  եկեղեցում: Ես իմ դորակի բերանը չէի բացել, այլ փոքրիկ ծակ էի բացել ասեղով, և ինքս իմ մեջ պարծենում էի, որպես թե մեծ բան էի արել: Երբ մյուս եղբայրները բերին իրենց .....
Հանապազօրյա հացը
Մի անգամ տանջված դեմքով մի խեղճ կին մտավ մթերային խանութ և նպարավաճառին խնդրեց մի քիչ մթերք տալ իրեն, որպեսզի ճաշ պատրաստի իր երեխաների համար: Նա հարցրեց կնոջը, թե որքան գումար ունի: Կինը պատասխանեց. - Ամուսինս պատերազմի ժամանակ է զոհվել, և ես ոչինչ չունեմ՝ փոքրիկ աղոթքից բացի: Առևտրականը խոստովանեց, որ այն օրերին ինքն այնքան էլ սենտիմենտալ չէր և կարծում էր, որ նպարեղենի խանութը կարիքավորներին անվճար հաց բաժանելու տեղ չէ: Նա անփութորեն .....
Մտքի արթնության կամ զղջման մասին
Մի ծեր ճգնավոր կար, որի սովորությունը և գործը այս էր. միշտ տխուր նստում էր իր խցում՝ դեմքը դեպի գետին խոնարհած, գլուխը շարժելով և հոգոց հանելով ասում էր. «Արդյո՞ք ինչ ես լինելու»: Այսպես էր անցկացնում իր կյանքի բոլոր օրերը: Հետո դարձյալ առժամանակ լռում էր, պարան էր հյուսում, ապա դարձյալ, գլուխը շարժելով, ասում. «Արդյո՞ք ինչ պիտի լինես»: Մի անգամ նրա մոտ եկավ մի եգիպտացի երիտասարդ եղբայր, ով մարտնչում էր պոռնկության դեմ, և աղաչեց .....
Աստծո պարգևների մասին
Հաճելի արտաքինով, մոտ քսան տարեկան մի աղջկա եմ հիշում: Նա ինձ մոտ եկավ, նստեց ու դեմքի սարսափելի արտահայտությամբ ասաց. - Ես չեմ կարող փրկվել, ես կործանվում եմ փառասիրությունից: - Իսկ ի՞նչ ես անում դրա դեմ: - Չգիտեմ ինչ անել, ես պայքարում եմ դրա դեմ, բայց փառասիրությունը հաղթում է: - Իսկ ինչո՞ւմ է կայանում քո փառասիրությունը: - Ամեն անգամ, երբ տեսնում եմ ինձ հայելու կամ արտացոլումս ապակու մեջ, մտածում եմ՝ ի՜նչ լավիկն եմ: Ես ժպտալով ասացի. - .....
Կատարյալ առաքինության հասնելու մասին
Ոմն եղբայր դիմեց Թեոդորոս Փերմացուն և պատմեց բաներ, որ գործնականում չէր կատարել: Ծերը նրան ասաց. «Դեռ ո՛չ ճանապարհն ես գտել, ո՛չ նավն ես վարձել, ո՛չ քո կարասիներն ես բարձել, սակայն արդեն քաղաքին ես ուզում հասնել: Երբ գործը կատարես, այնժամ կհասնես նրան, ինչից պատմում էիր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծո փառքի մասին
Սաստիկ անձրև էր գալիս: Ես կանգնել էի մայրուղու շրջադարձին և փորձում էի մեքենա կանգնեցնել՝ Նովոսիբիրսկ գնալու համար: Ճանապարհի այդ հատվածը շատ վտանգավոր է՝ կտրուկ շրջադարձ է, և եթե մեքենան վատ եղանակին արգելակի այդտեղ, ապա կարող է դուրս թռչել ճամփեզր: Բոլոր մեքենաները անցնում-գնում էին իմ կողքով: Արտասահմանյան արտադրության մի սև մեքենա էլ նախ անցավ կողքովս, հետո արգելակեց, վարորդը ետ քշեց մեքենան ու մոտեցավ ինձ: Դուռը բացվեց: Վարորդը՝ հարավցու .....
Անհիշաչարություն
Մի վայրում բնակվող երկու մենակյացներ կային: Մի մեծն ծեր, գնալով նրանց մոտ, կամեցավ փորձել նրանց: Սա վերցրեց գավազանը և սկսեց ավերել բանջարեղենը: Եղբայրը, տեսնելով նրան, թաքնվեց, և երբ մի բանջար էր մնացել ընդամենը, եղբայրն ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես՝ թո՛ղ դա, որպեսզի եփենք և միասին ճաշակենք»: Եվ ծերն ընկնելով եղբոր առաջ` ասաց. «Աստծո Հոգին հանգչում է քեզ վրա, եղբա՛յր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Ապագան
Մի ագահ մարդ, որ ոսկի էր կուտակում և պահ տալիս իր սեփական նավում, որն արդեն այդ բեռի ծանրությունից անդառնալիորեն սուզվում էր, անհանգստացած գնում է ծեր վանականի մոտ և հարցնում. - Ինչպե՞ս իմանալ իմ ապագան, դեռ ինչքա՞ն հարստություն կարող եմ ունենալ: Ծեր վանականը պատասխանում է. - Ճանաչիր ինքդ քեզ և կհասկանաս նաև քո ապագան:   Հովհաննես Մանուկյան .....
Ողորմած լինելու մասին
Երբ մենք Ալեքսանդրիայում էինք, Պենտապոլսից, որ Կեռինի մերձակայքում է, եկավ ոմն բարեպաշտ և քրիստոսասեր մարդ` Լեոնդիոս անունով: Նա այնտեղ էր ապրում բավական ժամանակ, և քաղաքի բնակիչները նրան բերին Ալեքսանդրիայի հայրապետի մոտ և եպիսկոպոս ձեռնադրեցին: Մեզ հետ խոսելիս նա պատմեց և ասաց, թե Ալեքսանդրիայի Թեոփիլոս հայրապետի ժամանակներում Կեռինում եպիսկոպոս եղավ Սինեսիոս իմաստասերը, որը եկավ Կեռին և այնտեղ գտավ Եվագրիոս անունով ոմն իմաստասերի, .....
Ճիշտ ժամանակին
Ձկնորսը, որ երազում էր ոսկե ձկնիկ բռնել, շտապում է մեծ-մեծ ձկներ բռնել, նստում է մի ժայռի վրա, կարթը գցում ու սպասում: Սակայն տեղատվություն է լինում, և կարթը հայտնվում է ցամաքի վրա, իսկ ձկներն էլ հեռանում են ծովի խորքը: Հաջորդ անգամ ձկնորսը երերալով, դանդաղ քայլերով ու հապաղելով գալիս է, նստում միևնույն ժայռի վրա, կարթը գցում ջուրը և գոհունակությամբ սպասում: Բայց այս անգամ էլ մակընթացություն է տեղի ունենում, ու ծովի ջուրը գալիս, ծածկում է ժայռն .....
Ընկերոջը սիրելու մասին
Ոմն ծեր ասաց. «Եթե տեսնես՝ մեկը ջուրն է ընկել, և դու կարող ես օգնել նրան, մեկնի՛ր նրան քո գավազանը և դուրս հանի՛ր նրան, իսկ եթե չես կարող դուրս քաշել, քո գավազանը թո՛ղ նրան, իսկ եթե քո ձեռքը տաս նրան և չկարողանաս հանել, ինքը քեզ կքաշի ցած, և երկուսդ էլ կխեղդվեք»: Այս ասում էր նրանց համար, ովքեր իրենց կարողությունից վեր գործի մեջ են գցում իրենց և գլորվում են: Յուրաքանչյուր ոք ըստ իր կարողության չափի պետք է օգտակար լինի եղբորը, որովհետև Աստված .....
Պատմություն պարզ մարդկային բարության մասին
Ես մայրիկիս միակ որդին էի: Նա ուշ էր ամուսնացել և բժիշկներն արգելել էին նրան ծննդաբերել: Բժիշկներին մայրիկը չլսեց, իր պատասխանատվությամբ ձգեց մինչև վեցերորդ ամիսը, և միայն հետո առաջին անգամ ներկայացավ կանացի կոնսուլտացիայի: Ես ցանկալի երեխա էի: Տատիկս, պապիկս, հայրս և նույնիսկ խորթ քույրս ինձ համար հոգի էին տալիս, դե իսկ մայրս ուղղակի դողում էր իր միակ որդու վրա: Մորս աշխատանքը շատ վաղ էր սկսվում և աշխատանքից առաջ նա ինձ պետք է մանկապարտեզ .....
Աղոթքների մասին
Իմաստասերներից մեկն Անտոն Արդարի առաջ կանգնած՝ ասաց. «Ինչպե՞ս ես ժուժկալում, ո՛վ հայր, Սուրբ Գրքի մխիթարությունից զրկված»: «Իմ գիրքը, ո՜վ իմաստուն»,– ասաց Անտոնը,– «բնության իրողությունն է, և միշտ կողքիս է, երբ կամենում եմ Աստծո խոսքը կարդալ»:     «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016   .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․