Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Չոր ծառը
Մի անգամ խստաշունչ ձմռանը մեր վառելափայտը վերջացավ: Հայրս գյուղի ծայրամասում մի չոր ծառ գտավ ու կտրեց այն: Գարնանը տեսավ, որ իր կտրած ծառի կոճղից շիվեր են դուրս գալիս: - Ես վստահ էի,- ասաց հայրս,- որ ծառը չոր է: Այն ժամանակ այնքան ցուրտ էր, որ դրա ճյուղերը ճայթում, կոտրվում էին ցրտից ու գետնին թափվում, ասես դրա արմատներում նույնիսկ մի կաթիլ կյանք չէր մնացել: Այժմ տեսնում եմ, որ կյանքը դեռևս նշողվում էր այդ բնի մեջ: Եվ շրջվելով դեպի ինձ՝ ասաց. - .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Մի անգամ Սկիտեի երեցներին ողջ շաբաթը պատվիրվեց պահեցողություն անել: Եղբայրներից ոմանք Եգիպտոսից եկան հայր Մովսեսի մոտ, և նա նրանց համար փոքր­ինչ ուտելիք եփեց: Երբ նրան մոտիկ ապրողները տեսան ծուխը, պատմեցին երեցներին և ասացին. «Հայր Մովսեսը խախտեց ձեր հրամանը և իր համար կերակուր եփեց»: Իսկ նրանք ասացին. «Երբ եկեղեցի գա, մենք նրան կասենք»: Երբ եկավ շաբաթը, երեցները տեսան ծերի մեծ քաղաքավարությունը, քանզի լսել էին նրա հյուրընկալության .....
Սիրո պտուղները
Իմ ու հարևանիս միջև թշնամանք առաջացավ փշի պես՝ չէինք կարողանում միմյանց աչքերին նայել: Ձմեռային մի երեկո փոքր որդիս բարձրաձայն Նոր Կտակարանն էր կարդում ինձ համար և երբ կարդաց Փրկչի այն խոսքերը, թե՝ բարություն արեք ձեզ ատողներին (Մտթ. 5:44), բղավեցի. «Բավակա՛ն է»: Ողջ գիշեր չկարողացա քնել, անդադար մտածում էի, թե ինչպես կատարեմ Աստծո այդ պատվիրանը: Եվ մի անգամ հարևան տնից եկող բարձր լացի ձայն լսեցի: Հարցուփորձ անելով իմացա, որ հարկադիր կատարողները .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հայր Սերինոս Դիողկացին իր աշակերտ Իսահակի հետ գնաց հայր Պիմենի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, ի՞նչ անեմ այս Իսահակին, որպեսզի սիրահոժարությամբ լսի ինձանից խոսքը»: Հայր Պիմենն ասաց նրան. «Եթե այդ ես ուզում, ավելի շատ գո՛րծ ցույց տուր նրան. գուցե միայն խոսքիդ նայելով` ունայնանա, բայց եթե գործով ուսուցանես նրան, այն կմնա նրա հետ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հագարացի կնոջ բժշկումը
Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով: Այն օրը հորդառատ անձրև էր եկել և ողողել-տարել էր ճանապարհը, ուստի, նրանք միայն գիշերը հասան մենաստան, երբ միանձնուհիներն արդեն պատրաստվում էին քնելու: Պահակը դարպասը չբացեց .....
Դատելու մասին
Ոմն եղբայր սատանայի ազդեցությամբ ընկավ շնության մեջ: Հայրերից մեկն ասաց. «Ո՜հ, ի՜նչ չարիք գործեց»: Որոշ ժամանակ անց ննջեց այն եղբայրը, որ մեղանչել էր, և Տիրոջ հրեշտակը տարավ նրան ծերի մոտ և ասաց. «Ահա, ում որ դատեցիր, ննջեց, և Աստված ասում է. «Ո՞ւր կհրամայես տանել սրան` Արքայությո՞ւն, թե՞ գեհեն, որովհետև դու Ինձ իշխանությունից զրկեցիր և ժամանակից առաջ դատեցիր  սրան»:  Եվ ծերը մինչև մահվան օրը զղջման արտասուքներ էր թափում .....
Ո՞ւմ է ավելի հեշտ վռնդել
Մի կին գանգատվում է. - Տե՛ր հայր, չար մտքեր են հայտնվում գլխումս, իսկ ինչպես դրանց հաղթել՝ չգիտեմ: Քահանան ժպտում է. - Եթե երկու հոգի գան Ձեզ մոտ՝ մեկը բարի, մյուսը չար, ո՞ւմ ավելի հեշտ կլինի վռնդել: - Բարի մարդուն,- պատասխանում է կինը: - Հենց այդպես էլ բարի մտքերին ենք հեշտությամբ վախեցնում, իսկ չարից պրծում չկա: Ուստի խնդրում ենք. «Տե՛ր, օգնիր»: Եվ տե՛ս, որ հեռանում են…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Հայր Մովսեսի մասին լսեց ոմն իշխան և գնաց Սկիտե` նրան տեսնելու: Այդ մասին ոմանք տեղեկացրին ծերին, իսկ նա փախավ և գնաց դաշտ: Եվ հանդիպեցին նրան իշխանը և իր հեծյալները, մինչ գնում էր ծերը դաշտով, և ասացին նրան. «Ասա՛ մեզ, ծե՛ր, որտե՞ղ է հայր Մովսեսի սենյակը»: Ծերն ասաց. «Ինչո՞ւ եք փնտրում նրան, քանի որ նա մոլագար է»: Եվ երբ իշխանը եկավ եկեղեցի, նրան ընդառաջ ելան եղբայրները: Իշխանը նրանց ասաց. «Լսեցի ես հայր Մովսեսի մասին և եկա տեսնելու .....
Առվակները
Հինգ-վեց տարեկան մի տղա, ծնողների հետ անտառում զբոսնելիս, մի վճիտ առվակ տեսավ: Խմեց սառնորակ ջրից, հետո զվարճանքի համար մի ճյուղ վերցրեց ու սկսեց առվակի ջուրը պղտորել: Առվակի հատակը հողոտ էր և այդ պատճառով էլ վայրկենապես ջրի երեսը ավազ, թափված տերևներ ու տարբեր աղբ բարձրացավ: Երբեմնի վճիտ ջուրն այլևս պիտանի չէր խմելու համար: Տղայի համար տհաճ դարձավ առվակի կեղտոտ ջրին նայելն, ու ձեռքի ճյուղն այնտեղ նետելով՝ վազեց մայրիկի մոտ: Իսկ մեկ այլ տեղ՝ .....
Արիության և համբերության մասին
Ասաց ծերը. «Եթե փորձության մեջ ընկնես, և դրա պատճառով դուրս գաս քո վայրից, ուր էլ որ գնաս` այնտեղ քեզ ավելի մեծը կպատահի: Ուստի՝ մնա քո տեղում, մինչև փորձությունն անցնի, որպեսզի խաղաղությամբ ընթանաս և ոչ մեկին չխռովեցնես»: Սաստիկ զայրացկոտ մեկը կար, որ խիստ տրտմում էր եղբայրների մեջ: Սա ասաց. «Գնամ այսինչ անապատը, ուր բարկության պատճառ չկա»: Այնտեղ գնալուց հետո, երբ ջրամանը գետնին դրեց, այն երեք անգամ շրջվեց: Նա բարկացած՝ ջրամանը .....
Գիշերային հեռախոսազանգը
Կեսգիշերին մոտ վանքի պահակատանը հեռախոսազանգ է հնչում: Վանահորն են լսափողի մոտ խնդրում: - Ասացեք «Հայր մեր»-ը,- խնդրում է պահակը: Գծի մյուս ծայրում ասում են: - «Հավատամք»-ն ասացեք,- կրկին խնդրում է պահակը: - Հավատամք ի մի Աստված, ի Հայրն Ամենակալ, Արարիչն երկնի և երկրի… Պահակը թելադրում է վանահոր հեռախոսահամարը, այնուհետև հարցնում. - Իսկ ի՞նչ ասեմ, ո՞վ էր հարցնում վանահորը: - Արքեպիսկոպոս Ամվրոսին…   Ռուսերենից .....
Անընչության մասին
Ոմն եղբայր եկավ հայր Աղաթոնի մոտ և ապրում էր նրա հետ: Մի անգամ այս եղբայրը, երբ ճանապարհ էր գնում, գտավ մի կտոր բորակ և վերցնելով այն՝ տարավ հորը: Ծերն ասաց. «Որտեղի՞ց է սա»: Եղբայրը պատասխանեց. «Ճանապարհի վրա գտա սա, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եթե եկել ես Աղաթոնի հետ բնակվելու, ապա մի՛ վերցրու այն, ինչ որ դու չես դրել»: Եվ ուղարկեց նրան վերցրածը տեղը դնելու:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Գայթակղիչ ժամանակը
Կիսահարբած մի հարբեցող նստում է նստարանին և մտախոհ այս ու այն կողմ նայում: Չար ոգին մոտենում է և ասում. - Երբ այն պահեստի մոտով անցար, ինչո՞ւ ներս չմտար, չէ՞ որ տեսար այնտեղ բազամաթիվ ոգելից խմիչքներ կային: Մի՞թե կրկին այդպիսի հնարավորություն կունենաս: Հարբեցողն ուշադիր լսում է և պատասխանում. - Բայց բժիշկն ինձ արգելեց ոգելից խմիչք օգտագործել: Եթե շարունակեմ խմել, առողջությունս վերջնականապես կկորցնեմ: Դևը ծիծաղում է և հորդորում. - .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Չորս եղբայրներ ուխտեցին սիրով մնալ կրոնավորության մեջ, որպեսզի Աստված մի տեղում հանգչեցնի իրենց: Նրանցից երկուսը մեռան և գնացին հանգստի, իսկ ողջ մնացածներից մեկն ընկավ պոռնկության մեջ: Եվ մինչ սա վերադառնում էր այնտեղից, ի Քրիստոս գնացածներն աղաչում էին, որ առյուծն ուտի նրան մեղքերի դիմաց, որպեսզի գա իրենց մոտ, իսկ խցում մնացած եղբայրն աղաչում էր Աստծուն, որ նա ողջ գա տուն: Եվ Տերը պատասխանեց իր մոտ եղող հոգիներին, թե Ինքը պետք է նրան  .....
Հաշտություն
Թագավորի խորհրդականն ասում է. - Մենք պետք է հաշտություն կնքենք, քանի որ նոր, ամուր սրեր չունենք, որպեսզի մոտեցող հակառակորդ զորքի դեմ կարողանանք պատերազմ մղել: Թագավորը ոգևորված պատասխանում է. - Ինչպե՞ս չունենք, մեր քաղաքում մի հմուտ դարբին ունենք, որ խոփեր, բահեր գերանդիներ է պատրաստում: Իսկ հիմա ցանկանում եմ, որ ամրակուռ սրեր պատրաստի մեր զորքի համար: Տեսնում ես՝ Աստված մեզ հետ է, քանի որ քաղաքում նաև այդպիսի դարբին ունենք: Եվ անմիջապես .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․