Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության մասին
Ոմն եղբայր տարակուսեց Սուրբ Գրքի խոսքերի մեջ և յոթ շաբաթ պահքով և աղոթքով խնդրեց Աստծուց, սակայն նրան չհայտնվեց խորհուրդը: Այնժամ խորհեց գնալ վարդապետի մոտ` նրանից խոսքը ուսանելու համար: Եվ երբ դռնից դուրս ելավ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ահա յոթ շաբաթ խնդրեցիր և չստացար, սակայն այժմ քանի որ խոնարհությամբ կամեցար գնալ եղբոր մոտ, դա գթասրտության մղեց Աստծուն և ինձ առաքեց՝ մեկնելու քեզ խոսքը»: Եվ մեկնեց նրան խորհուրդը:   «Սուրբ .....
Կյանքի մասին
Ցարգրադում մի ահարկու, արյունարբու վեզիր էր իշխում, ում սիրելի զբաղմունքն ամեն օր հետևելն էր, թե դահիճն ինչպես է մահապարտներին գլխատում իր պալատի առջև: Իսկ Ցարգրադի փողոցներում մի Աստծու խենթ, սրբակյաց ու մարգարե էր ապրում, ում բոլորը Աստծո սուրբ էին համարում: Մի առավոտ, երբ դահիճը հերթական դժբախտին էր գլխատում, Աստծո խենթը կանգնեց վեզիրի պատուհանների տակ և սկսեց մուրճն օդում այս ու այն կողմ թափահարել: - Այդ ի՞նչ ես անում,- հարցրեց վեզիրը: - .....
Հնազանդության մասին
Ծերերից մեկը պատմեց, թե ոմն սխոլաստիկ հնազանդ սպասավորում էր մի անապատականի և աղաչեց, որ մենակյաց դարձնի իրեն: Իսկ ծերն ասաց. «Գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին՝  ըստ Տիրոջ պատվիրանի, (Մատթ. ԺԸ 21, Մարկ. Ժ 21, Ղուկ. ԺԸ 22) և ե՛կ ինձ մոտ»: Սխոլաստիկը գնաց և այդպես արեց: Երբ եկավ, ծերն  ասաց. «Քեզ պատվիրան եմ տալիս՝ բնավ չխոսել»: Իսկ նա հանձն առավ և այլևս չխոսեց: Իսկ ոմանք սկսեցին գովեստներով պատվել նրան: Աբբան նրան ասաց. .....
Կատվի ձագերը
Գիտական աթեիզմի ամբիոնի պրոֆեսորը փողոցում մի տղայի տեսավ, ով կատվի նորածին ձագերով լի արկղ ուներ: - Ի՜նչ սքանչելի ձագուկներ են: - Այո,- ասաց տղան,- որովհետև սրանք աթեիստ ձագեր են: Մեկ շաբաթ անց պրոֆեսորը կնոջ հետ կրկին անցնում էր նույն փողոցով, և կնոջը խնդրեց մոտենալ տղային և գովել նրա կատվի ձագերին: - Դու հաճելիորեն կզարմանաս նրա պատասխանից: Կինը մոտեցավ տղային և ասաց. «Օ՜հ, կյանքումս ավելի սքանչելի ձագուկներ չեմ տեսել»: - Դա .....
Օտարասեր լինելու մասին
Մի մենակյաց բնակվում էր հասարակաց վանքի մոտ և կենցաղավարում էր բազմապիսի առաքինություններով: Այն վանք եկան օտար եղբայրներ, և բոլոր եղբայրները հավաքվեցին նրանց մոտ` հյուրասիրելու, և ստիպեցին ծերին, որ ուտի իրենց հետ՝ սահմանված ժամից շուտ: Դրանից հետո եղբայրները ասացին նրան. «Չտրտմեցի՞ր արդյոք, հա՛յր»: Իսկ նա ասաց. «Իմ տրտմությունն այն է, որ երբևէ կատարեմ իմ կամքը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Աղոթքի ուժը
Ես Աստծուն չէի հավատում: Երբ բանակ գնալու ժամանակն եկավ, մայրս, որ հաճախ էր եկեղեցի գնում և աղոթում ինձ համար, մի թղթի կտոր տվեց՝ վրան աղոթք գրված և ասաց. «Որդի՛ս, թող այն միշտ քեզ հետ լինի»: Հետագայում իմացա, որ իննսուներորդ սաղմոսն էր վրան գրված: Ես ծառայում էի դեսանտային զորքերում: Բանակում թույլ չեն տալիս ավելորդ իրեր պահել գրպաններում, ուստի ես աղոթքը գիմնաստյորկայիս աստառի տակ կարեցի, ձախ ուսիս մոտ: Պարաշյուտով առաջին թռիչքն .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ասաց Հայր Դանիելը դարձյալ. «Երբ հայր Արսենիոսը Սկյութիայում էր, այնտեղ մի մենակյաց կար, որ գողանում էր ծերերի կարասիները: Եվ հայր Արսենիոսը, կամենալով փրկել նրան և հանգստացնել ծերերին, տարավ նրան իր խուցը և ասաց նրան. «Ինչ էլ որ խնդրես, կտամ քեզ, միայն թե մի՛ գողացի՛ր»: Եվ տվեց նրան ոսկի, հանդերձ, դրամ և այն ամենը՝ ինչ պետք էր նրան, իսկ նա այնտեղից գնալով` դարձյալ գողանում էր: Այնժամ ծերերը տեսնելով, որ չի դադարում գողանալ, արտաքսեցին .....
Աստծո լույսը
Մոսկվայի միտրոպոլիտ Ինոկենտիի մոտ ճաշի ժամանակ ապագա կյանքի մասին խոսակցություն գնաց: Կեսօրվա արևի դիմաց նստած սարկավագը առարկեց. - Սրբազա՛ն, եթե Աստված անչափ ողորմած է, ապա ինչպե՞ս ոմանց կզրկի Երկնային Արքայությունից: - Իսկ դու ի՞նչ ես գլուխդ տարուբերում և հանգիստ չես նստում,- հարցրեց միտրոպոլիտը: - Որովհետև արևն ուղիղ աչքերիս է խփում: - Ահա և հարցիդ պատասխանը,- ասաց միտրոպոլիտը,- ոչ թե Աստված չապաշխարած մեղավորներին կզրկի Իր Երկնային .....
Դատելու մասին
Մի ծեր օրական երեք պաքսիմատ էր ուտում: Երբ հյուր եկավ նրա մոտ, նրա առաջ դրեց վեց պաքսիմատ, իսկ երբ կերան, հասկացավ, որ եկվորին չբավականացրեց, բերեց ևս երեք հատ նրա համար: Եվ երբ սեղանից վեր կացան, մեղադրեց հյուրին և ասաց. «Կրոնավորը պարտավոր է շատ չուտել»: Հյուրը թողություն խնդրեց և գնաց: Իսկ ծերը հաջորդ օրը կերավ իրեն սահմանված չափով և սաստիկ սոված մնաց, հաջորդ օրն` առավել ևս, իսկ երրորդ օրը չկարողացավ տանել սովը, ընկավ Աստծո առաջ և լաց .....
Աղոթքը
«Երբ ես տատիկիս ու մորս հետ էի ապրում, մեր տանը մկներ հայտնվեցին,- պատմում էր միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին,- նրանք խմբերով վազվզում էին, իսկ մենք չգիտեինք, թե ինչպես ազատվենք նրանցից: Թակարդներ դնել չէինք ուզում, որովհետև խղճում էինք նրանց: Ու ես հիշեցի, որ խորհրդատետրում սրբերից մեկի հորդորը կա ուղղված վայրի կենդանիներին: Այնտեղ սկսվում է առյուծներից ու վագրերից և վերջանում փայտոջիլներով: Եվ ես որոշեցի փորձել: Նստեցի վառարանի դիմաց, .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր գնաց աբբա Օլիմպոսի մոտ` աբբա Գերասիմի վանք, որ սուրբ Հորդանանի մոտ է, և ասաց նրան. «Այսպիսի խորշակի ու մժեղների մեջ ինչպե՞ս ես ապրում, աբբա՛»: Եվ ծերն ասաց. «Նրա համար եմ հանդուրժում սրանց, որպեսզի այնտեղ հալումաշ չլինեմ չարչարանքներից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016   .....
Դավաճանությո՞ւն, թե՞…
Ուսուցչուհին դասարանին պատմում էր նավաբեկության ենթարկված նավի մասին. «…Նավի վրա մի ամուսնական զույգ կար, որին հաջողվեց փրկամակույկին հասնել, բայց, ցավոք, այնտեղ միայն մեկ տեղ կար: Հանկարծ ամուսինը մի կողմ հրեց կնոջը, և ինքը մտավ նավակի մեջ: Իսկ կինը մահվանից առաջ միայն մի բան ասաց: Այստեղ ուսուցչուհին կանգ առավ: «Ի՞նչ եք կարծում,- հարցրեց նա,- ո՞րն էր կնոջ վերջին խոսքը»: Աշակերտների մեծ մասն անմիջապես ասաց. «Ես ատում եմ քեզ» .....
Անընչության մասին
Ծերերից մեկը Հովհաննես Պարսիկի մասին պատմեց, թե նա իր բարձրագույն առաքինության արդյունքում ընկավ պարզամիտ անմեղության մեջ: Երբ սա Եգիպտոսի Արաբիայում էր, մի անգամ մի եղբորից փոխ առավ մեկ դահեկան և կտավ գնեց, որպեսզի գործի: Եկավ մի եղբայր, աղաչեց նրան և ասաց. «Ինձ մի քիչ կտավ շնորհի՛ր, որ ինձ համար հանդերձ կարեմ»: Նա ուրախությամբ տվեց նրան: Մեկ ուրիշը դարձյալ աղաչեց նրան, որ իրեն կտավ տա՝ ղենջակ կարելու համար: Նրան էլ տվեց, ինչպես նաև .....
Ամենամեծ չարիքը հուսահատությունն է
Մեկ այլ մենակյաց գետում տեսավ լողացող մի կնոջ և պառկեց նրա հետ, իսկ երբ վերադառնում էր իր խրճիթը, նրան շրջապատեցին դևերն ու ասացին. «Այդ ո՞ւր ես գնում. փրկության հույս չկա քեզ համար, գոնե մի՛ զրկիր քեզ այս աշխարհի վայելքներից և գնա՛ աշխարհ»: Եվ երբ ելավ գնալու, դարձյալ միտք արեց և ասաց. «Որտեղի՞ց եկաք, դիվակա՛ն խորհուրդներ, եկաք, որ նեղեք և հուսահատեցնե՞ք ինձ: Ի՞նչ մեղք եմ գործել, բնավ չեմ մեղանչել և չգիտեմ էլ, թե ինչ եք ասում»: Եվ .....
Սիրող սիրտը
Մի գյուղում հայր ու որդի էին ապրում և զբաղվում հողագործությամբ: Հող էին մշակում, բանջարեղեն աճեցնում և վաճառում դրանք: Սովորաբար բերքն այնքան էլ առատ չէր լինում, բայց բավարար էր ապրուստի համար: Մի անգամ ոստիկանները հայտնվեցին նրանց տանը, և որդուն գողության մեջ մեղադրելով՝ տարան իրենց հետ: Վշտացած հայրը միայնակ մնաց և որդին շուտով նամակ ստացավ նրանից: Հայրը գրում էր, որ ո՛չ ուժ, ո՛չ էլ առողջություն ունի ապագա բերքն աճեցնելու համար: Եվ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․