Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հիշեցում
Մի երիտասարդ իր նոր ու թանկարժեք ավտոմեքենայով ինչ-որ տեղ էր գնում՝ քթի տակ ծանոթ մեղեդին սուլելով: Հանկարծ նա ճամփեզրին նստած երեխաների տեսավ: Դանդաղեցրեց ընթացքը, կամացուկ շրջանցեց նրանց և պատրաստվում էր կրկին արագություն հավաքել, երբ լսեց, թե ինչպես քարը հարվածեց իր մեքենային: Երիտասարդն արգելակեց մեքենան, զայրացած դուրս եկավ ու տղաներից մեկի օձիքից թափահարելով՝ բղավեց. - Անպիտա՛ն: Ինչո՞ւ քար նետեցիր մեքենայիս վրա: Գիտե՞ս, թե այն .....
Արիության և համբերության մասին
Եղբոր հարցին, թե ինչու է ինքը ձանձրանում՝ խրճիթում նստելով, ծերը պատասխանեց. «Որովհետև դու չգիտես Արքայությունն ու տանջանքները, որ առաջիկայում սպասվում են, քանզի եթե գիտենայիր, թեկուզ աղբով և որդերով լի լիներ քո խուցը, դրանից չէիր նեղվի՝ հանուն առաջիկա հույսի, քանի որ այստեղի հազար տարվա տանջանքները չեն հավասարվի այնտեղի մեկ ժամվա տանջանքներին: Աբրահամը նույնպես, երբ տեսնի ճգնավորների փառքը, կափսոսա, որ ինքը առավել չճգնեց, որպեսզի առավելագույն .....
Երազը
Արևելքի տիրակալներից մեկը մի սարսափազդու երազ տեսավ՝ հերթով թափվեցին նրա բոլոր ատամները: Չափազանց տագնապած, նա իր մոտ կանչեց երազներ մեկնողին: Վերջինս լսեց նրան ու մտահոգված ասաց. - Ո՜վ տիրակալ, պետք է տխուր լուր հայտնեմ քեզ: Դու մեկը մյուսի ետևից կկորցնես քո բոլոր հարազատներին: Զայրացավ տիրակալն այս խոսքերից և հրամայեց բանտ նետել խեղճին և ուրիշ մեկնողի կանչել իր մոտ, որն էլ երազը լսելով ասաց. - Ուրախալի լուր ունեմ քեզ հայտնելու, տիրակա՛լ: .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Մի եղբայր և մի կույս քույր, ըստ սովորության, գնացին մի անվանի ծերի մոտ` խոստովանության: Գիշերը մնացին այնտեղ և քնեցին` մեկը` նրա աջ, մյուսը ձախ կողմում: Սատանայի ազդմամբ՝ շնացան իրար հետ, իսկ հաջորդ օրը ծերը նրանց սովորական լրջմտությամբ ճանապարհեց: Ճանապարհին ասացին. «Ով գիտե` իմացա՞վ ծերը, թե՞ ոչ»: Դարձան նրա մոտ և ընկնելով նրա առջև՝ ասացին. «Իմացա՞ր, հա՛յր, թե ինչպես սատանան խայտառակեց մեզ»: Ծերն ասաց. «Այո՛, իմացա»: Եվ նրանք .....
Կատարյալի փնտրտուքներում
Մի օր երկու հին ընկեր հանդիպեցին փողոցում: Նրանցից մեկը, ով պատրաստվում էր ամուսնանալ, մյուսին հարցրեց, թե արդյոք նա ամուսնացած է: Ընկերը պատասխանեց, որ շատ տարիներ առաջ որոշեց ամուսնանալ ու սկսեց կատարյալ կին փնտրել իր համար: Առաջին թեկնածուն, որին հանդիպեց, բացառիկ գեղեցկություն ուներ, սակայն շուտով պարզ դարձավ, որ նրա ներաշխարհը բավարար չափով հոգևոր չէր: Երկրորդ թեկնածուն և՛ գեղեցիկ էր, և՛ հարուստ ներաշխարհ ուներ, սակայն նրանց բնավորությունները .....
Հայրերի կենցաղավարության մասին
Ոմն եղբայր գնալով Իփիմե լեռը՝ մի մեծն ծերի մոտ, ասաց նրան. «Ի՞նչ անեմ, աբբա՛, քանզի կորչում է իմ անձը»: Եվ ծերը նրան հարցրեց. «Ինչո՞ւ, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Երբ աշխարհի մեջ էի, շարունակ պահքերի ու հսկումների մեջ էի, և մտքի մեծ արթնություն ու սրտի ջերմություն կար իմ մեջ, իսկ այժմ մենակյաց եմ և բարության ոչ մի նշույլ չեմ տեսնում իմ մեջ»: Ծերն ասաց. «Հավատա՛ ինձ, որդյա՛կ, բարությունը, որ անում էիր աշխարհում, սնափառությունից .....
Պահապան հրեշտակը
Հայրս զոհվեց Մեծ Հայրենականի ժամանակ: Ես շատ էի տառապում այն չքավորությունից, որում հայտնվել էինք, և որոշեցի գրպանահատ դառնալ: Մի անգամ տրամվայում մի շշմածի նշանի տակ առա ու արդեն հանելու էի նրա դրամապանակը, եթե այն քահանան չլիներ: Նա նստել ու հայացքն ինձնից չէր հեռացնում: Ես սպասում էի մինչ նա կշրջվեր, բայց նա շարունակում էր ուշադիր ինձ նայել: Ի վերջո բռնեց ձեռքս ու միասին իջանք կանգառում: Երբ մենակ մնացինք, նա մի թղթադրամ դրեց ափիս մեջ, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Թեբայեցիների ծերերից մեկն ասաց. «Ես կուռքերի տաճարապետի որդին էի, և երբ փոքր էի, նստում էի տաճարում և բազմիցս տեսնում էի իմ հորը՝ կուռքերին պատարագներ ու զոհեր մատուցելիս: Մի անգամ ծածուկ եկա նրա հետևից և տեսա՝ սատանան նստած, իսկ նրա առաջ՝ նրա ողջ զորքը, և ահա մի իշխան առաջ գալով` երկրպագեց նրան, իսկ սատանան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Եվ նա ասաց. «Այսինչ երկրում կռիվ գցեցի, խռովություններ և արյունահեղություններ հրահրեցի .....
Պաղպաղակը
Տասնամյա մի տղա սրճարան մտավ և նստեց սեղաններից մեկի մոտ: Երբ մատուցողուհին մոտեցավ՝ հարցրեց. - Ընկույզով շոկոլադե պաղպաղակն ի՞նչ արժե: - Հիսուն ցենտ,- պատասխանեց կինը: Տղան գրպանից հանեց մանրադրամն ու սկսեց հաշվել: - Իսկ հասարակ պաղպաղակն ի՞նչ արժե,- կրկին հարցրեց նա: Այդ ընթացքում որոշ հաճախորդներ մատուցողուհուն էին սպասում իրենց սեղանների մոտ, ուստի վերջինս դժգոհությամբ կարճ պատասխանեց. - Քսանհինգ ցենտ: Տղան կրկին հաշվեց մանրադրամը: - .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մի կրոնավոր հաց թխեց և կամեցավ հացի կանչել մի ծերի, որն իրենից հեռու էր տասը մղոն: Բայց հետո ասաց. «Նրան հոգնություն չպատճառեմ»: Եվ վերցնելով հացը՝ տարավ նրան և ճանապարհին ոտքը խփեց քարին, և շատ արյուն հոսեց: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, քանզի ամեն քայլափոխի համար քո վարձը կստանաս, և ես այս արյունը կտանեմ Աստծո առաջ որպես մեծագույն ընծա»: Եվ երբ եկավ ծերի մոտ, պատմեց նրան այս դեպքը, և դա հայտնի դարձավ: Մեկ ուրիշը, նախանձախնդրությունից .....
Մասնագետը
Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ հավաքվում են և փորձում խմորից հաց պատրաստել, որը նրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Իրենց ծանոթ փորձառու հացթուխներից մեկը նկատում է, գալիս, իր օգնությունն առաջարկում, սակայն այս մարդիկ մերժում են և, ընդհակառակը, իրենց խորհուրդներն առաջարկում հաց պատրաստելու վերաբերյալ: Արդյունքում սոված են մնում, որովհետև չեն կարողանում իրապես հաց պատրաստել, իսկ հացթուխը հեռանում է, երբ տեսնում է, որ .....
Անհիշաչարության մասին
Երանելի Սպիրիդոնն այնչափ հեզ ու խոնարհ էր, որ հոտի հովիվ լինելով` նրան դարձրին եպիսկոպոս Տրիմիթոն կոչված քաղաքում, սակայն իր մեծագույն խոնարհության պատճառով չթողեց խաշնարածությունը: Մի գիշեր եկան գողերը ոչխար գողանալու նրա հոտից, սակայն Աստված պահեց հովվին ու նրա հոտը, քանզի երբ գողերը մտան բակ, ուր ոչխարներն էին, Աստծո աներևույթ զորությունը կապեց նրանց: Եվ երբ դա եղավ, հովիվը մտավ բակ` հաշվելու ոչխարներին, գտավ գողերին` ձեռքերը հետևում .....
Փրկության հարցը
Մի զինվոր թագավորից գումար է խնդրում, որպեսզի իր բանաստեղծությունների ժողովածուն տպագրի, բայց թագավորը մերժում է: Զինվորը նեղսրտում է և ասում. - Ինչո՞ւ չեք օգնում, այդ օգնությունը Ձեզ համար մեծ բան չէ: Թագավորը պատասխանում է. - Ինչպե՞ս է արդար, այդ գումարի միջոցով մարդասպան ավազակներից պատանդ երեխաներին փրկե՞լը, թե՞ քո բանաստեղծությունների գիրքը տպագրելն ու այդպիսով քո փառասիրությանն ու հպարտությանը հագուրդ տալը: Զինվորն առարկում .....
Խոնարհության մասին
Հարցրեց դարձյալ ոմն եղբայր ծերին և ասաց. «Ո՞րն է հոգու առաջադիմությունը»: Եվ ծերն ասաց. «Խոնարհությունը. ուրիշ առաջադիմություն չկա` սրանից բացի, որովհետև ով իջնի դեպի խոնարհություն` նա կելնի վեր` դեպի բարձրություն»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հիսունվեց օղը
Արծաթագործը յուրահատուկ իննսունինը օղ է ձեռքբերում՝ նպատակ ունենալով հարյուր օղ ունենալ և դրանցից մի գեղեցիկ առանձնահատուկ զարդ պատրաստել թագավորի համար: Երկար փնտրտուքից հետո նմանատիպ մեկ օղ չի կարողանում գտնել և այդ անհաջողությունից փակվում է իր աշխատասենյակում: Մի անծանոթ գալիս է ու հարցնում, թե այդպիսի օղեր ունե՞ս: Վհատված արծաթագործը առանց որևէ բան ասելու հինգ օղ է հանում և տալիս: Քիչ հետո նույն մարդը նորից է գալիս ու հարցնում, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․