Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աբբա Հովհաննեսի պարտքը
Աբբա Հովհաննեսը կատարյալ հեզության էր հասել՝ իր մեջ եղած աստվածային բարեշնորհության առատության շնորհիվ: Մի անգամ նա մի վանական եղբորից մի ոսկե դրամ վերցրեց պարտքով և իր ձեռագործերի համար վուշե կտոր գնեց: Դրանից հետո մեկ ուրիշ եղբայր եկավ նրա մոտ ու խնդրեց. - Աբբա, ինձ մի փոքր այդ կտորից տուր, որպեսզի ինձ համար շապիկ կարեմ: Աբբան սիրով տվեց: Հետո մեկ ուրիշն եկավ ու նույնպես խնդրեց. - Աբբա, մի փոքր կտոր տուր սրբիչի համար: Ծեր վանականն .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր ծերին ասաց. «Ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Երբ Տերը հարվածեց Եգիպտոսին, այնտեղ տուն չկար, ուր ողբ ու կոծ չլիներ: Եվ դու քո խցում նստելու ընթացքում միշտ Աստծո երկ­յուղն ունեցի՛ր քո մեջ, որպեսզի Նա պահպանի քեզ և քո անձից հա­լածի քո բոլոր մեղքերն ու անօրենությունները: Նա, ով իր մեջ ունի Աստծո երկյուղը, նա գանձարան ունի` լի անհաշիվ գանձերով, քանզի Աստծո երկյուղը փրկում է անձը մեղքերից»:   «Սուրբ հայրերի վարքն .....
Առակ մեխերի մասին
Կար չկար մի շատ բռնկուն և անզուսպ երիտասարդ: Եվ ահա մի անգամ հայրը նրան տվեց մեխերով պարկ և որպես պատիժ, հրամայեց յուրաքանչյուր անգամ, երբ նա չկարողանա վերահսկել իր բարկությունը, մի մեխ խփել ցանկապատի սյունին: առաջին օրը սյունի վրա մի քանի մեխ հայտնվեցին: Հաջորդ շաբաթվա ընթացքում նա կամաց-կամաց սկսեց սովորել զսպել իր բարկությունը, և օրեցօր հասկացավ, որ ավելի հեշտ է վերահսկել իր խառնվածքը, քան մեխեր խփելը: Վերջապես եկավ օրը, երբ նա ոչ մի .....
Բարի թագավորն ու գյուղացին
Կար-չկար մի թագավոր: Բարի թագավոր, ով շատ էր սիրում իր հպատակներին և շատ էր ցանկանում, որպեսզի նրանց կյանքն ավելի լավը դառնա: Նա հաճախ մտածում էր այն մասին, թե ինչ լավություն անի իր հպատակներին: Սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում մի այնպիսի բան մտածել, որը միանգամից կերջանկացնի բոլորին: Այդ պատճառով էլ ոչ մի բարություն չէր անում, վախենում էր, որ ինչ-որ մեկին կերջանկացնի, իսկ մյուսները կվիրավորվեն իրենից ու չար կանվանեն: Այդպես էլ թագավորը մահացավ՝ .....
Հետքեր ավազի վրա
Օրերից մի օր մի մարդ երազ տեսավ: Երազում նա տեսավ՝ կարծես թե քայլում է ավազե ափի վրայով, իսկ նրա կողքով քայլում էր Աստված: Երկնքում նշմարվում էին նրա կյանքից պատկերներ և յուրաքանչյուր պատկերից հետո նա ավազի վրա տեսնում էր հետքերի երկու շղթա՝ մեկը իր ոտնահետքերն էին, մյուսը՝ Աստծո: Երբ նրա առջև երևաց իր կյանքից վերջին դրվագը, նա նայեց ոտնահետքերին և տեսավ, որ հաճախ նրա կյանքի ընթացքում ոտնահետքերի միայն մի շղթա էր: Նկատեց նաև, որ դրանք իր .....
Բարություն անկյալի համար
Մի եղբայր աբբա Պիմենին ասաց. - Եթե մի եղբոր եմ տեսնում, ում մասին լսել եմ, թե անկում է ապրել, ապա տհաճությամբ եմ իմ խուց ընդունում նրան, իսկ լավ համբավ ունեցող եղբորն ուրախությամբ եմ ընդունում: Ծեր վանականը պատասխանեց. - Եթե բարի եղբորը բարություն ես անում, ապա անկյալի համար կրկնակին արա, քանի որ նա տկար է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Ոսկու պարկը
Մի կարիքավոր բանվոր լսում է, որ ծովափին կանգնած առագաստանավը լեցուն է ոսկու պարկերով և անարգել հնարավոր է գնալ և դրանք վերցնել: Վազելով շտապում է այդտեղ, որպեսզի առաջինն ինքը հասնի և տիրանա այդ գանձերին: Մի ծերունի նրան ասում է. - Կա´նգ առ, լսե՞լ ես, որ քաղաքի հրապարակում Աստծո առաքյալն է եկել և մարդու փրկության ու կյանքի մասին է խոսում: Բանվորն անտարբերությամբ պատասխանում է. -Ես գտել եմ իմ փրկության գանձերը և շտապում եմ այնտեղ: Երբ .....
Աշխարհի վերջը
Մի սուրբ ծերունի էր ապրում: Եվ ասում էին, որ նա մի գիրք ունի, որտեղ գրված է աշխարհի վերջի մասին, երբ Տեր Հիսուս Քրիստոս վերադառնալու է: Եվ մարդիկ ծերունու մոտ էին գալիս ու հարցնում. - Տերն արդյոք վա՞ղն է գալու: Մեկ ամիս հետո՞: Միգուցե մեկ տարի ա՞նց: Յուրաքանչյուրն ուզում էր իմանալ, որպեսզի իր հոգին Տիրոջ գալստյանը նախապատրաստի: Սակայն բոլոր հարցերին ծերունին անփոփոխ պատասխանում էր. «Վաղը»: Եվ մարդիկ դադարեցին հավատալ նրան: Մտածում .....
Բամբասանքներ
Մի մարդ քայլում էր թաղամասով՝ անիծելով քահանային և նրա մասին տարածելով չար և կեղծ բամբասանքներ: Մի գեղեցիկ օր նա զգաց իր մեղքը և եկավ քահանայի մոտ, որպեսզի ներողություն խնդրի: Նա քահանային ասաց, որ պատրաստ է ամեն ինչի, որպեսզի իր մեղքերին թողություն տրվի: Քահանան նրան ասաց. - Գնա´ տուն, վերցրո´ւ մի քանի բարձ, քանդի´ր դրանք և փետուրները քամուն տուր: Խնդրանքը բավականին տարօրինակ թվաց մարդուն, բայց այն կատարելը իրենից ոչ մի դժվարություն .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Պամբոյի մասին պատմում էին, թե երբ փոխադրվելու էր հանդերձյալ աշխարհ, հոգին ելնելու ժամին նրանց, ովքեր նրա շուրջն էին, ասաց. «Այն օրից, երբ եկա այս անապատը, շինեցի խրճիթ և բնակվեցի նրանում, չեմ հիշում, որ հաց կերած լինեմ՝ առանց իմ ձե­ռագործի, և ոչ էլ խոսքերիս համար ապաշխարության կարիք ունեցա: Սակայն այժմ այնպես եմ գնում Աստծո առաջ, կարծես թե բնավ չեմ էլ սկսել ճգնել»: Մինչդեռ նա ամենքից ավելի ջանադիր էր: Երբ մե­կը ինչ­որ բան էր հարցնում .....
Պատերազմից վախեցած աղջիկը
Մի կին, իր դստեր ու մյուս փախստականների հետ միասին, պատերազմի ժամանակ ստիպված եղավ հեռանալ հարազատ վայրերից: Տեղի ունեցող ողբերգությունն ու սարսափը ջլատում էին նրանց հոգևոր ուժերը: Մի անգամ մայրը նկատեց, որ երբեմն դուստրն օրվա ընթացքում երկար ժամանակով փակում է աչքերը: - Ինչ է, ողջ օրը քնո՞ւմ ես, իմ անուշիկ,- անհանգստացավ նա: - Ոչ, մայրիկ: Ուղղակի, երբ վախենում եմ՝ փակում եմ աչքերս: Ոչինչ չեմ տեսնում ու ավելի հեշտ է լինում:   «…մի՛ .....
Խնձորներով դույլը
Մի մարդ տուն գնեց: Տունը մեծ էր, գեղեցիկ և շրջապատված էր պտղատու ծառերով: Իսկ կողքին հին տանը ապրում էր նախանձ հարևանը, որն անընդհատ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը՝ մեկ աղբ էր թափում նրա դարպասների մոտ, մեկ ինչ-որ տհաճ բան էր մոգոնում:  Մի անգամ մարդն արթնացավ շատ բարձր տրամադրությամբ, դուրս եկավ դռան շեմ և այնտեղ տեսավ դրված դույլ, որը լցված էր կեղտաջրով: Մարդը վերցրեց դույլը, թափեց կեղտաջուրը, դույլը մաքրեց, փայլեցրեց: Հետո հավաքեց .....
Դռնապանն ու տնօրենը
Տնօրենը դռնապանին իր աշխատասենյակ կանչեց. - Ես ուզում եմ որպես դռնապան աշխատել՝ տնօրեն մնալով: Իսկ դու ինձ կօգնես այդ հարցում: - Դա դժվար չէ, միայն անհասկանալի է, թե դա Ձեզ ինչու է անհրաժեշտ: Չնայած, դա իմ գործը չէ… - ասաց դռնապանը: - Ղեկավարությունը պահանջում է, որպեսզի տնօրեններն ավելի մոտ կանգնած լինեն մարդկանց: Հենց դա էլ կանենք: Սակայն հրամայում եմ, որպեսզի ինձ որպես տնօրենի դիմեք, այլ ոչ թե՝ դռնապանի: - Իսկ Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում,- .....
Բակն առանց դարպասների
Մի անգամ մենաստանի միաբանները գնացին աբբա Անտոնիոսի մոտ: Նավի մեջ մի ծեր վանական էլ կար, ով նույն ուղղությամբ էր գնում: Միաբանները նրան չէին ճանաչում: Նավի վրա նրանք խոսում էին սուրբ հայրերի ասացվածքներից, Սուրբ Գրքից և իրենց ձեռագործ աշխատանքներից: Իսկ ծերունին լուռ էր: Նավամատույցում իմացան, որ ծեր վանականն էլ է աբբա Անտոնիոսի մոտ ուղևորվում: Երբ Անտոնիոսի մոտ եկան՝ ասաց. - Բարի ուղեկից գտաք ձեզ համար ի դեմս այս ծեր վանականի: Ծերունուն .....
Երկու ընկերն ու հովիվը
Ամռանը երկու ընկեր մոլորվեցին լեռներում: Նրանց մոտ եղած ջուրը վերջացավ ու սկսեցին ծարավից տառապել: Սակայն ճամփորդները հանկարծ դուրս եկան հովիվի խրճիթի մոտ, ով էլ մի դույլ մաքուր ու սառը ջուր հրամցրեց նրանց: Մի-մի բաժակ վերցրեցին ու սկսեցին խմել: Ընկերներից մեկն արագ ու մեծ կումերով էր խմում, իսկ մյուսը՝ փոքր ու դանդաղ: Նա ով փոքր կումերով էր խմում՝ հագենալով, հարցրեց ընկերոջը. - Ինչո՞ւ ես այդքան արագ խմում: - Որպեսզի շուտ հագենամ: Իսկ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․