Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Քրիստոսին նվիրվածության մասին
Ձիթենյաց լեռան վրա մի վանք կար, որի անունն էր Փարախ: Այստեղ բնակվում էին չորս հարյուր կանայք, իսկ երբ պարսիկները եկան Երուսաղեմ և պաշարեցին քաղաքը, այն ժամանակ դուրս հանեցին այն չորս հարյուր կույսերին և բաժանեցին` պղծելու համար: Երբ նրանցից ամենաստահակն ու լպիրշը կամեցավ ապականել Քրիստոսի գառնուկին, այդ անսանձը և նրա հետ նաև սատանան` խաբվեցին կույսից հետևյալ կերպ. երբ եկավ նրան ապականելու, Քրիստոսի հարսն ասաց նրան. «Շնորհի՛ր ինձ իմ կուսությունը .....
Ամենաթանկ նվերը
Մի ծեր իմաստուն քայլում էր ճանապարհով, նայում բնությանն ու հիանում գարնանային վառ գույներով: Հանկարծ մի տղամարդու տեսավ, որն անասելի ծանր բեռ էր տանում ուսերին դրած: Նկատելի էր, թե նրա ոտքերն ինչպես են ծալվում նման ծանրության տակ: - Ինչո՞ւ ես քեզ այդպիսի տառապանքի մատնում,- հարցրեց ծերունին: - Ես տառապում եմ, որպեսզի երեխաներս ու թոռներս երջանիկ լինեն,- պատասխանեց խեղճը,- իմ նախապապն իրեն ծանր աշխատանքի է մատնել հանուն պապիս, պապս՝ հանուն .....
Հոգևոր չափը
Ոմն ծեր եկավ Հովհաննես Կարճահասակի խուցը և տեսավ, որ նա ննջում է, իսկ նրա կողքին հրեշտակ կար և հով էր անում նրա երեսին. և երբ այս տեսավ ծերը, դուրս եկավ այնտեղից: Իսկ երբ Հովհաննեսը զարթնեց քնից, իր աշակերտին ասաց. «Եկա՞վ մեկն այստեղ, մինչ ես քնած էի»: Եվ աշակերտն ասաց. «Այսինչ ծերը եկավ»: Եվ հայր Հովհաննեսն իմացավ, որ ծերը իր հոգևոր չափին էր, որ տեսավ հրեշտակին:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Կրիան
Կրիան դուրս է գալիս լճակից ու շարժվում դեպի ծովը: Մոտենում է մի եղջերու և ծաղրում կրիային՝ ասելով. - Ո՞ւր ես ելել ու այդպես գնում. քո դանդաղ քայլերով մի քանի օրվա ընթացքում հազիվ կարողանաս տեղ հասնել: Կրիան պատասխանում է. - Ճիշտ է՝ դանդաղ եմ գնում, սակայն դա չի նշանակում, որ սխալ ճանապարհով եմ գնում, այլ ճիշտ ուղղությամբ եմ ընթանում: Իսկ դու գիշատիչ կոկորդիլոսներով լեցուն լճակի մեջ ես մտել ու անմտորեն ինձ ես քննադատում: Այդպես էլ մեր .....
Հանուն Աստծո և մերձավորի
Սկյութիայում մեծն հայրերից մեկը ո՛չ հաց էր ճաշակում, ո՛չ գինի էր ըմպում: Եվ ծերերը հավաքելով` եկան Իսիդորոսի եկեղեցին, և երբ այնտեղ չգտան երեցին, այն  մեծն ծերը, հուսալով նրա մոտ ունեցած իր համարձակությանը և իմանալով, թե ինչպիսի ծանր կրոնավորության ու տքնության մեջ են ծերերը, ներս մտնելով՝ բերեց անհրաժեշտ ուտելիքներ և մի փոքր գինի, և նախ ինքը սկսեց ուտել և ըմպել: Եվ ծերերը սքանչացան, թե ինչպես հանուն Աստծո մերժեց իր կամքը, որպեսզի ծերերին .....
Դահուկորդը
Ձնառատ եղանակին դահուկորդը բարձունքից արագ սահում է դեպի ցած, սակայն ժամանակ առ ժամանակ որևէ խոչընդոտ է հանդիպում և ստիպված կանգ է առնում, այնուհետև որոշում, որ այդ ուղղությամբ ավելի լավ է դահուկ վարելու ու ավելի կատարյալ և արագ սահում դահուկներով: Մի գյուղացի, որ ապրում էր մոտակայքում, աղաղակելով գալիս է: Դահուկորդը կանգ է առնում և ասում. - Չե՞ս տեսնում, թե ինչքան լավ եմ դահուկներով սահում և ինչքան լավ եմ ընթանում: Ինչո՞ւ ես խանգարում .....
Խոնարհությունը խորտակում է թշնամու ողջ զորությունը
Երկու արյունակից եղբայրներ կային, որոնց սատանան կամեցավ գժտեցնել միմյանց հետ: Մի օր կրտսեր եղբայրը վառեց ճրագը և դրեց աշտանակի վրա, և սատանայի ազդմամբ աշտանակն ընկավ, և ճրագը հանգչեց. իսկ եղբայրը բարկանալով՝ խփեց նրան: Վերջինս ծունկի եկավ նրա առաջ` ասելով. «Համբերի՛ր, եղբա՛յր, և նորից կվառեմ»: Եվ ահա եկավ Տիրոջ զորությունը և տանջեց դևին մինչև առավոտ, և դևը գնալով՝ պատմեց ողջ եղելությունը դևերի իշխանին, որը կուռքերի մեհյանում էր: Հեթանոսների .....
Մի բաժակ ջուր
Տարիքն առած մի մարդ ջրհորի մոտ նստած մի բաժակ ջուր է խնդրում: Առաջին անցորդը մեծահարուստ պաշտոնավոր է լինում: Մոտենում է և սկսում պատմել, պարծենալ, թե ինչպիսի մեծամեծ գործեր է կատարել: Այս ջրհորից ավելի լավ ջրհորներ փորել տվել, հուշարձաններ կառուցել, որոնց վրա իր անունն են փորագրել: Իսկ հիմա մի անծանոթ մարդ համարձակվում է իրեն ասել, թե կռացիր և ջրհորից մի բաժակ ջուր հանիր, երբ ինքը հրավիրված է թագավորի հետ հանդիպման և շատ է շտապում: Հաջորդ .....
Հնազանդության և ջանադրության մասին
Մի անգամ հայր Աբրահամը եկավ հայր Արսենի մոտ, և մինչ նստած էին, եկավ մեկ ուրիշ եղբայր հայր Արսենի մոտ, հարցրեց նրան և ասաց. «Ի՞նչ անեմ, որպեսզի ապրեմ»: Եվ ծերն ասաց նրան. «Գնա՛ և մեկ տարի երեկոները ճաշակի՛ր աղ և հաց, ապա ե՛կ, և ես կխոսեմ քեզ հետ»: Եվ նա այդպես արեց: Երբ լսեց Հայր Աբրահամը՝ զարմացավ: Տարվա ավարտին եղբայրը դարձյալ եկավ ծերի մոտ, և կրկին հայր Աբրահամին հանդիպեց այնտեղ, և ծերը դարձյալ ասաց եղբորը. «Գնա՛ և այս տարի երկուական .....
Քահանան ու լոբին
Մեծ Պահքի առաջին օրը գյուղական մի քահանա քառասունինը լոբի դրեց գրպանը, որպեսզի ամեն օր մի լոբի դեն նետելով՝ որոշի պահքի ավարտը: Երբ երեցկինը լվանում էր քահանայի հագուստը, տեսավ, որ նրա գրպանը լի է լոբով: «Տեր Հայրը լոբի սիրում է, մի քիչ էլ ես ավելացնեմ, թող անուշ անի»: Եվ այդպես էլ արեց: Քահանան ամեն օր մի լոբի էր գցում գրպանից, բայց այն չէր ավարտվում: Մեծ Պահքն անցավ, բայց ոչ այդ գյուղի համար: Եվ մի օր գյուղացիները քահանային հարցրեցին. - .....
Օտարի հանդեպ ողորմած լինելու մասին
Ոմն մագիստրոս թագավորի հրամանով ճամփա ընկավ և ճանապարհին ընկած մի մեռել տեսավ, որ մերկ էր, գթաց նրան և իր հետ եղողներին ասաց. «Վերցրե՛ք իմ երիվարը և փոքր­ինչ առաջացե՛ք»: Եվ իջնելով` իր ներքնազգեստը հագցրեց մեռելին և ծածկելով նրան`գնաց: Օրեր անց նույն մագիստրոսին մեկ այլ թագավոր ուղարկեց՝ որպես պատգամաբեր, որը, մեկ օրում հասնելով քաղաք, ընկավ երիվարից, ջարդվեցին ոտքերը, և ընկավ անկողին: Թագավորը տեղեկանալով պատահածի մասին` բժիշկներին .....
Թողնե՛լ
Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ռուսական գյուղերից մեկում մայրը որդուն ռազմաճակատ էր ճանապարհում: Որդին եկեղեցական կյանքից հեռու էր և վզին խաչ չէր կրում: Մայրը, նրան օրհնելով, վզից մի խաչ կախեց և խնդրեց ոչ մի դեպքում չհանել այն: Երիտասարդը հետևեց մոր հորդորին և ողջ ընթացքում մարտնչեց խաչը վզին: Այնպես պատահեց, որ նա իր ընկերների հետ շրջապատման մեջ ընկավ, այնուհետև գերեվարվեց գերմանացիների կողմից: Բոլոր գերիներին երկար շարքով կանգնեցրին .....
Աղոթքի մեջ հարատևելու մասին
Հայր Մակարիոսը չորս ամիս ամեն օր գնում էր ոմն եղբոր մոտ, որպեսզի խոսի նրա հետ, բայց ոչ մի անգամ չէր գտնում նրան աղոթքներից ազատ: Եվ զարմանալով` հայր Մակարիոսն ասաց. «Ահավասիկ, երկրային հրեշտակ է»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փառասիրության մասին
Մի անգամ ուղղափառ արքան շքեղ խնջույք կազմակերպեց իր բոլոր իշխանների և ծառաների համար՝ ցույց տալով արքայության ողջ հարստությունն ու իր մեծության փայլը: Պալատը զարդարված էր ոսկով ու արծաթով, մարմարե սյուներով ու մետաքսե վարագույրներով: Խմիչքը մատուցվում էր թանկարժեք անոթների մեջ և նույնիսկ դրա առատության մեջ էր երևում արքայի հարստությունը: Երբ արքան մի քիչ գինովցավ, իր իշխաններին ասաց. - Կամենում եմ, որ գնահատեք ինձ և ասեք, թե ինչ արժեմ .....
Արթնություն մինչև վերջին շունչը
Ոմն սուրբ այր վախճանվելու վրա էր: Նույն պահին, երբ պետք  է ավանդեր հոգին, սատանան կանգնեց նրա առաջ և ասաց. «Դու ճողոպրեցիր իմ ձեռքից»: Եվ ծերն ասաց. «Ես դեռևս չգիտեմ, Աստված գիտե»: Մինչև այդ պահն անգամ արթուն էին սուրբ հայրերը, որպեսզի երբեք չպարծենան:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․