Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խնդիրների մասին
Մի մարդ անցնում էր մի տան մոտով և մի ծեր կնոջ տեսավ ճոճաթոռին նստած, նրա կողքին նստած ծերունին թերթ էր կարդում, իսկ նրանց մեջտեղը մի շուն էր պառկել և կաղկանձում էր՝ կարծես թե ցավից: Նրանց մոտով անցնելիս մարդը զարմացավ, թե շունն ինչու է կաղկանձում: Հաջորդ օրը նա կրկին անցավ այդ տան մոտով: Եվ կրկին տեսավ ծեր զույգին՝ իրենց ճոճաթոռներին նստած, և նրանց մոտ պառկած շանը, որ նույն խղճալի ձայներն էր արձակում: Շվարած մարդն ինքն իրեն խոստացավ, որ եթե .....
Թշնամիների համար աղոթելու մասին
Հայր Զենոնն ասաց. «Ով կամենում է, որ Աստված անհապաղ լսի իր աղոթքը, երբ վեր կենա և ձեռքերը տարածի առ Աստված, նախքան իր անձի համար աղոթելը՝ թո՛ղ լիասիրտ աղոթի իր թշնամիների համար և հանուն սրա՝ ինչ էլ որ հետո խնդրի Աստծուց` Աստված կտա նրան»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ինչո՞ւ այդպես պատահեց
Թագավորի ճարտարապետը գնում է պալատ: Ճանապարհին արքայի իմաստուն խորհրդականին է հանդիպում և հարցնում. - Ինչո՞ւ այդպես պատահեց: Իմաստունը պատասխանում է. - Երբ գետի ափին թագավորի համար դղյակ կառուցեցիր, տարբեր մարդկանց միջոցով զգուշացրեցի, որ այդտեղ չկառուցես, բայց չլսեցիր: Երբ գետի հունը լեռներում փակեցիր և փորձեցիր ջրամբար դարձնել, դարձյալ այլ մարդկանց միջոցով քեզ զգուշացրեցի, որ գետի հոսքը չփակես, բայց շարունակեցիր չլսել և ջրամբարը .....
Կրկին խոնարհության մասին
Մի անգամ հայր Մակարը գնաց հայր Անտոնի մոտ և նրա հետ խոսելուց հետո վերադարձավ Սկյութիա, և հայրերն ընդառաջ ելան նրան: Եվ մինչ խոսում էին, ասաց նրանց ծերը. «Հարցրի հայր Անտոնին և ասացի. «Ինչո՞ւ այստեղ պատարագողներ չկան»»: Իսկ ընդառաջ եկած հայրերն սկսեցին խոսել այլ բաների մասին և չհարցրին, որ իմանան հայր Անտոնի պատասխանը հարցվածի մասին, և ծերն այլևս ոչինչ չասաց նրանց. քանզի եթե հայրերը տեսնում էին, որ մեկը շեղվել է հարցից, այլևս  .....
Իմ աշխատանքը
Մի աղջիկ Աստծուն խնդրում է այնպիսի աշխատանք ունենալ, որը շատ կարևոր կլինի մարդկանց համար: Եվ ի վերջո Աստծո հրեշտակը հայտնվում է և նրան մի պարտեզ է ցույց տալիս, որտեղ պետք է ծաղիկներ մշակել: Աղջիկը զարմանում է, որ ընդամենը պետք է ծաղիկներ մշակի, սակայն հնազանդվում է և պարտեզը մշակում է: Մի օր տխրում է և որոշում թողնել պարտեզը ու այլ աշխատանքով զբաղվել: Աստծո հրեշտակը հայտնվում է և ասում. -Ինչո՞ւ ես տխրել: Աղջիկը պատասխանում է. -Սովորական .....
Սերն ու ժամանակը
Ժուկով-ժամանակով Երկրի վրա մի կղզի կար, որի վրա ապրում էին մարդկային բոլոր արժեքները: Բայց մի անգամ նրանք նկատեցին, որ կղզին ջրի տակ է անցնում: Բոլոր արժեքներն իրենց նավերը նստեցին ու հեռացան: Կղզու վրա միայն սերը մնաց: Նա մինչև վերջին պահը սպասում էր, բայց երբ էլ սպասելու ոչինչ չմնաց՝ նա նույնպես ցանկացավ հեռանալ կղզուց: Այնժամ նա ձայն տվեց հարստությանը և խնդրեց իրեն էլ վերցնել, սակայն հարստությունը պատասխանեց. - Նավիս վրա շատ թանկարժեք .....
Հնազանդության առաքինության մասին
Հայր Ռոփոսն ասաց. «Երկնքում չորս գնդեր տեսա. առաջինը հնազանդների դասն էր, որոնք մարտիրոսների հետ էին` ոսկե հանդերձներով, երկրորդն աշխարհից օտարվածներն էին, երրորդը օտարասերներն էին և չորրորդը` ովքեր փախչում էին անապատ: Եվ Տիրոջ հրեշտակն ինձ ասաց. «Տե՛ս` մյուս առաքինություններն իրենք են ընտրում՝ որն ուզում են, իսկ հնազանդներն ուրիշների ընտրությունն են կատարում, և այն բոլոր առաքինություններից բարձր է»»:   «Սուրբ հայրերի .....
Անցյալը, ներկան, թե՞ ապագան
Երեք իմաստուն վիճեցին, թե ինչն է մարդու համար ավելի կարևոր՝ նրա անցյալը, ներկան, թե՞ ապագան: Նրանցից մեկն ասաց. - Հենց անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ այժմ կա: Իմ բոլոր կարողությունները ես անցյալում եմ սովորել: - Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- Մարդուն ապագան է ձևավորում: Ինչ գիտելիքներ ու կարողություններ էլ այսօր ունենամ, նորերը ձեռք կբերեմ, որոնք իմ ապագան կպահանջի: Իմ արարքները թելադրված են այն ձգտումով, թե ով եմ ուզում լինել: - .....
Օգնելու մասին
Ոմն եղբայր տեսավ, որ հայր Նիտերոն երկու թիկնոց ունի, հարցրեց նրան և ասաց. «Եթե աղքատը գա և խնդրի քեզնից, ո՞րը կտաս նրան»: Եվ նա ասաց. «Լավագույնը կտամ»: Եվ եղբայրն ասաց. «Իսկ եթե մեկ այլ աղքատ գա և խնդրի, ի՞նչ կտաս նրան»: Նա ասաց. «Կեսն էլ կտամ մյուսին»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մեկ ուրիշն էլ գա և խնդրի քեզնի՞ց»: Ծերն ասաց. «Կկտրեմ և կեսը կտամ նրան, իսկ մյուս կեսը կգցեմ մեջքիս»: Եվ եղբայրն ասաց. «Եթե մի ուրիշ աղքատ .....
Աշակերտներն ու քսակը
Մի քանի երիտասարդներ գնացին ծերի մոտ խնդրելու, որ իրենց որպես աշակերտ վերցնի: Ծերը նրանց իր դիմաց նստեցրեց և յուրաքանչյուրին մեկ հարց տվեց. - Ասա՛ ինձ, բայց քո ողջ անկեղծությամբ, եթե ոսկեդրամներով լի քսակ գտնես, կվերադարձնե՞ս տիրոջը: Առաջինը պատասխանեց. - Եթե տիրոջն իմանայի՝ անկասկած կվերադարձնեի: Բայց եթե չգիտեմ, թե ով է կորցրել, ո՞ւմ վերադարձնեմ: Երկրորդը մտածեց ու ասաց. - Ես այսպես եմ մտածում՝ եթե ես քսակ գտնեմ, ապա նշանակում է, որ .....
Դատապարտելու մասին
Երեց Պղզոն լսեց եղբայրներից ոմանց մասին, թե հաճախ քաղաք են գնում, բաղնիք են մտնում և անարգագույն բաներ են խորհում`մենակյացի վարքին անհարիր: Եվ գալով հավաքի` նրանցից վերցրեց մենակյացի զգեստները: Եվ երբ արեց այդ, սիրտն ինքն իրեն դատապարտեց, և նա զղջաց: Ապա խռովահույզ մտքով եկավ հայրերի խուղը և նրանց պատմեց ողջ կատարվածը, և նրանք ուղարկեցին նրան հայր Պիմենի մոտ: Եվ նա, վերցնելով տասնմեկ զգեստները, եկավ ծերի մոտ և պատմեց նրան կատարվածը և ասաց .....
Մարդկային տկարությունը
Երբ որևէ մեկը քահանային ասում էր «չեմ կարող» (ինչ-որ բանի համբերել կամ կատարել որևէ բան), նա հաճախ մի վաճառականի մասին էր պատմում, որը անդադար ասում էր. «Չեմ կարող, չեմ կարող՝ թույլ եմ»: Բայց մի անգամ նա ստիպված էր Սիբիրով անցնել: Երկու մուշտակի մեջ էր փաթաթվել և գիշերը ննջեց: Երբ աչքերը բաց արեց` հանկարծ կայծեր տեսավ իր առջև: Ուշադիր նայելուց հետո հասկացավ, որ գայլեր են: Եվ ինչպե՜ս վեր թռավ տեղից… ու մուշտակների ծանրությունը .....
Ոչինչ ի ցույց չանելու մասին
Մի անգամ տոնական մի օր եղբայրները ճաշում էին եկեղեցում: Այնտեղ մի եղբայր կար, որը կերակրի սպասավորին ասաց, թե ինքը եփված կերակուր չի ուտում, այլ միայն՝ աղ: Եվ սպասավորը կանչեց մեկ այլ եղբոր և ամենքի առաջ ասաց. «Այսինչ եղբայրը եփված կերակուր չկերավ. սրա համար մի քիչ ա՛ղ բեր»: Եվ ծերերից մեկը վեր կենալով նրան ասաց. «Ավելի լավ էր քեզ համար այսօր միս ուտել քո խցում, քան թե այդ բանը լսել բոլորի առաջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Հարևանը
Երեկոյան մի գյուղացի քրթմնջալով պտտվում է ջրհորի շուրջը և ասում. - Չեմ կարողանում ջուր հանել այս ջրհորից: Ո՛չ դույլ կա, ո՛չ որևէ հնարավորություն, ո՛չ էլ Աստված իմ խնդրանքն է լսում, իսկ կինս և երեխաներս առավոտվանից սպասում են, թե երբ պիտի ջուր տանեմ տուն: Նրան է մոտենում հարևանը՝ դույլը ձեռքին և պատասխանում. - Երրորդ անգամ է` քեզ իմ օգնությունն եմ առաջարկում, իսկ դու մերժում ես, որովհետև բոլոր հարևանների հետ վիճում ես ու նեղանում: Բայց կրկին .....
Ներքևի թագավորությունը
Ոմն սուրբ տեսիլքով տեսավ, թե մարդիկ ինչպես էին ուզում Երկնային Արքայություն մտնել: Ամբոխը հավաքվել էր Արքայության դարպասների մոտ, և երբ դրանք բացվեցին՝ Աստված ասաց մարդկանց. - Եկեք, օրհնյալնե՛ր, ժառանգեցեք Երկնային Արքայությունը: Եվ հանկարծ մարդկանցից մեկն ասաց. - Տե՛ր, ես շատ շնորհակալ եմ Քեզ, բայց մի մարդ կա, որ տհաճ է ինձ համար, թող նա Քո Արքայություն չմտնի: Մեկ ուրիշն էլ ձայնակցեց նրան. - Տե՛ր Աստված, ես պատկերացնել անգամ չեմ կարող, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․