Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Չարի գործիքները
Մի անգամ սատանան որոշեց իր գործիքները ցուցադրել: Իր հավաքածուն շարեց ապակե ցուցափեղկերի հետևում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել: Ի՜նչ հավաքածու էր: Այստեղ էր Նախանձի փայլուն դաշույնը, իսկ կողքին Բարկության մուրճն էր երևում: Հարևան դարակի վրա Կրքի աղեղն էր, իսկ դրա կողքին շարվել էին Որկրամոլության, Ցանկասիրության ու Խանդի թունավոր նետերը: Առանձին ցուցափեղկի վրա Ստի ցանցերի մի մեծ հավաքածու էր ցուցադրվում: Այնտեղ էին նաև Հուսահատության, .....
Փորձության գործիքը
Աբբա Պիմենն, իր երկու եղբայրների հետ, խցում էր բնակվում ու կատարյալ լռություն էր պահպանում: Բայց կրտսեր եղբայրն անընդհատ կոպտորեն խախտում էր այդ լռությունը: Եվ աբբան մյուս եղբորն ասաց. - Մեր կրտսեր եղբայրը խախտում է մեր լռությունը: Հեռանա՛նք այստեղից: Եվ կրտսեր եղբորը ոչինչ չասելով՝ հեռացան: Նկատելով, որ երկար ժամանակ չեն վերադառնում, կրտսերն էլ դուրս եկավ խցից ու տեսավ, որ արդեն բավականին հեռացել էին այդտեղից: Այդժամ բղավելով վազեց .....
Վանականի պատասխանը
Մի անգամ մի քանի անհավատներ վիրավորանքներ տեղացին իրենց թաղամասով անցնող վանականի հասցեին: Բայց նա օրհնությամբ պատասխանեց նրանց: Մի մարդ հարցրեց. - Օրհնությամբ պատասխանեցիր նրանց վիրավորանքներին, մի՞թե զայրույթ չէիր զգում նրանց հանդեպ: - Կարող եմ ծախսել միայն այն, ինչ ունեմ քսակիս մեջ,- պատասխանեց վանականը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Սարդն ու աստղը
Սարդը ցանկացով մի ընկնող աստղ բռնել իր սարդոստայնում, որպեսզի գիշերը լույս տա ու հիմար մոծակներին ու մժեղներին իր ցանցը գցի: Հյուսեց, հյուսեց այդ ցանցն ու ողջ անտառը սարդոստայնով պատեց, բայց ընկնող աստղ այդպես էլ չբռնեց: Փոխարենն անթիվ-անհամար մոծակ ու մժեղ ընկավ ցանցի մեջ: Բայց նա նույնիսկ ուշադրություն չդարձրեց դրանց վրա, միայն աստղի մասին էր մտածում: Այդպես էլ սատկեց սովից ու հոգնածությունից: Իսկ միգուցե մեկ ա՞յլ բանից…   Ռուսերենից .....
Խոնարհության մասին
Հայր Մովսեսն ասաց հայր Զաքարիային. «Ինձ մի խո՛սք ասա, որդյա՛կ»: Իսկ նա ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Եվ այդ դո՞ւ ես հարցնում ինձ, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Հավատա՛ ինձ, որդյա՛կ, քանի որ տեսնում եմ Սուրբ Հոգու շնորհները քեզ վրա հանգչած, դրա համար եմ հարցնում»: Իսկ Զաքարիան՝ իբրև Աստծուց հրաման ստացած, վերցնելով կնգուղն իր գլխից՝ գցեց գետնին և ոտքերով կո­խոտեց ու ասաց. «Եթե մեկն այսպես կոխոտելով չխորտակի իր անձն ամենահետին խոնարհությամբ .....
Ճանապարհները
Մի դեպք աբբաներից մեկի համար դաս եղավ: Երբ իր խցում աղոթքի էր կանգնել, ինչ-որ մեկը թակեց դուռն ու ասաց. - Ներիր ինձ, աբբա՛,- ասաց անցորդը,- կարո՞ղ ես Հալեպ տանող ճանապարհը ցույց տալ: - Ո՛չ,- պատասխանեց աբբան,- բայց դեպի Երկինք տանող ճանապարհը գիտեմ: - Ինչպե՞ս հավատամ, որ ինչ-որ մեկն այդքան հեռու տանող ճանապարհը գիտի, եթե նույնիսկ իր շրջակայքի ճամփաները չգիտի,- ասաց ճամփորդը:     Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Մոր մահճի մոտ
Մի հոգևորական ներկա էր փոքրիկ երեխաների մոր կյանքի վերջին րոպեներին: Մեռնողը խորը կսկիծով նայում էր փոքրիկներին, որոնց շուտով լքելու էր: Բայց բարի հոգևորականը մխիթարության խոսքեր գտավ ասելու. - Մի՛ վշտացեք, հիշեք, թե Աստծո Խոսքում ինչ է ասվում որբուկների համար. «Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց…»: Մի՞թե Տերը նույն բանը չի անի Ձեր զավակների համար: Սա լսելով՝ մեռնողն, իր աղոթական հայացքը Երկինք հառելով, ասաց. - .....
Որոշումը
Երանելի Դանիել Ճգնավորը, որ պատանեկության տարիներին երկար ժամանակ երկմտում էր՝ գիտությանը տրվել, թե՝ Տիրոջը, անապատ փախավ այն օրը, երբ Ալեքսանդրյան դպրոցի անվանի գիտնականի շուրթերից լսեց. - Ջերմությունից մարմիններն ընդարձակվում են, այդ պատճառով էլ ամռանը օրերը երկար են, իսկ ձմռանը՝ կարճ:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Երախտապարտությունը
Ծերերից մեկն ասում էր. «Անաստված մարդու համար ամենավատ պահն այն է, երբ իրեն երախտագիտությամբ լի է զգում, բայց չգիտի, թե ում երախտապարտ լինել»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Դժվար ուղին
Մի անգամ երիտասարդ միաբանը մոտեցավ վանքի վանահորը. - Հա՛յր, արդյո՞ք դեպի Աստված տանող մեր ընտրած ուղին չափազանց դժվար չէ: - Եթե քեզ թվում է, որ քո ուղին շատ դժվար է, ապա ջանա սրտիդ լսել,- պատասխանեց վանահայրը,- Փորձիր հնարավորինս անկեղծ լինել ինքդ քեզ հետ և որոշել, թե արդյո՞ք ճիշտ ճանապարհով ես գնում՝ յուրաքանչյուր քայլիդ համար քո երազանքներով վճարելով: Եթե դրանից հետո էլ կյանքը նախկինի պես տանջի ու տխրեցնի քեզ, ապա կարող ես գանգատվել: Բայց .....
Արևն ու խլուրդը
Ժամանակին մի խլուրդ կար, որը մի անգավ արևին հակառակ [մեջքով] պառկեց: Արծիվը թռավ, եկավ ու տարավ նրան:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Պատճառը
Աբբա Եսային ծայրահեղ աղքատության մեջ էր ապրում: Նրա մահվանից հետո եղբայրներից մեկը ծերին հարցրեց. - Նա ինչպե՞ս մահացավ: - Չգիտեմ, թե ինչպես մահացավ, բայց առավել ևս չգիտեմ, թե ինչպես էր, որ դեռ ապրում էր,- պատասխանեց ծերը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ծերերն ասացին. «Երբ մարդը նոր է գալիս կրոնավորության, Տերը դևերին թույլ չի տալիս, որ ուժգին պատերազմեն նրա դեմ, որպեսզի նրանցից վախեցած` իր ձեռնարկումն իրեն օտար չթվա և չդառնա դեպի աշխարհ: Իսկ երբ հարատևում է նրա մեջ, ուսա­նում և ուղղվում է, այնժամ վրա են հասնում դևերի պատերազմները, մարմնավոր ցանկությունների եռքը ու ախտերի ալիքները, իսկ երբ դրանցից ակամա վհատվում է, նրան ընդառաջ են գալիս խոնարհու­թյունը, ողբերն ու արտասուքները, միայն .....
Ամեն ինչ իր ժամանակն ունի
Մի ճամփորդ երկար ճանապարհ անցավ, որ հասնի հեռավոր լեռան գագաթին գտնվող հնամենի եկեղեցուն: Կեսօրին տեղ հասավ և ոգևորությամբ ներս մտավ: Ներսում տիրող լռությունն ու անդորրը հուզեցին ճամփորդին, բայց մթության պատճառով չկարողացավ հիասքանչ որմնանկարները զննել: - Դրանք միայն արևածագին են երևում,- բացատրեց եկեղեցու սպասավորը,- ավանդությունը պատմում է, որ այս եկեղեցին կառուցող վարպետներն ուզում էին հասկացնել մեզ այն ճշմարտությունը, որ Տերը միշտ .....
Հորձանուտն ու շուշանը
Հորձանուտն ափին մի սքանչելի շուշան տեսավ, որը նրա վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում: Եվ նա որոշեց ամեն գնով գրավել նրան: Ինչեր ասես, որ չառաջարկեց գեղեցկուհուն՝ և՛ իր ալիքների վրա պտտվել, և՛ ջրի զովությունը զգալ տապի ժամանակ, և՛ տարատեսակ զվարճանքների ու հաճույքների մի ողջ հորձանուտ: Տատանվեց գեղեցկուհին: Նրան անհույս սիրող բզեզը նկատեց դա ու սկսեց ետ համոզել նրան. - Կկործանի քեզ: Անհետ կկորչես: Բայց շուշանը նույնիսկ լսել չէր ուզում: - .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․