Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոր կտակը
Մի հավատավոր մարդ անհավատ որդի ուներ: Հայրը շատ էր տառապում այդ պատճառով, սակայն չէր կարողանում որդու մեջ հոգևորն արթնացնել: Իր մոտալուտ մահը զգալով՝ կանչեց որդուն ու ասաց. - Մի խնդրանք ունեմ, որ պիտի կատարես: - Ի՞նչ խնդրանք, հայրի՛կ: - Իմ մահվանից հետո քառասուն օր այս սենյակն արի ու նստիր տասնհինգ րոպե: - Իսկ ի՞նչ անեմ այդ ընթացքում: - Ոչինչ հարկավոր չէ անել: Ուղղակի նստիր: Բայց ամեն օր տասնհինգ րոպեից ոչ պակաս: Որդին հորը հողին հանձնեց .....
Առակ արևի և քամու մասին
Մի անգամ արևը և քամին վիճեցին, թե ո՞վ է ավելի ուժեղ, և քամին ասաց. «Ես կապացուցեմ, որ ավելի ուժեղ եմ: Տեսնո՞ւմ ես այն թիկնոցով ծերուկին: Գրազ կգամ, որ ես ավելի շուտ կստիպեմ նրան հանել թիկնոցը, քան դու»: Այսպիսով՝ արևը մտավ ամպի ետևն, իսկ քամին սկսեց փչել այնքան, մինչև որ փոթորկի փոխվեց, բայց որքան ուժեղ էր փչում, այնքան ավելի պինդ էր ծերուկը փաթաթվում իր թիկնոցի մեջ: Ի վերջո քամին հանդարտվեց, իսկ այնուհետև բոլորովին դադարեց: Այն ժամանակ .....
Հոգատար ընկերը
Մի մարդ մի լավ ընկեր ուներ պատանեկության տարիներին: Երբ նա հիշում էր իր ընկերոջ մասին, ապա նա միշտ իր կողքին էր հայտնվում և անհետանում էր, երբ մոռանում էր նրան: Բայց այդ մարդը միշտ զգում էր նրա հոգատարությունն ու օգնությունը: Տարիներ անց այդ մարդն ամուսնացավ, զավակներ ունեցավ ու սկսեց ավելի ու ավելի հազվադեպ հիշել իր ընկերոջ մասին: Շուտով ընտանիքի հոգսերն ամբողջությամբ կլանեցին նրա ուժերը, սկսեց հաճախակի հիվանդանալ ու վերջիվերջո հիվանդանոցում .....
Դաժան թռչունները
Մի մարդ շատ էր սիրում երգեցիկ թռչուններ: Նրա տանը բազմաթիվ վանդակներ կային, որտեղ իր սիրելիներին էր պահում ու շատ կապված էր նրանց: Կերակրում էր նրանց, մաքրում վանդակներն ու զմայլվում նրանց երգով: Սակայն, ժամանակի ընթացքում, թռչունների խնամքի հետ կապված բազմաթիվ հոգսեր առաջ եկան: Նա ընկերոջը պատմեց իր տրտմության մասին: - Նրանց ազատ արձակիր,- խորհուրդ տվեց ընկերը,- և այդպիսով կազատվես բոլոր հոգսերից: - Ես կարող եմ նրանց բաց թողնել,- պատասխանեց .....
Երկաթը
Կար չկար երկաթի մի կտոր, որն սկսել էր ժանգոտվել: Ժանգն անխնայորեն կրծում էր նրան: Եվ երկաթն այնքան ցանկացավ ժանգից ազատվել, որ սկսեց Աստծուն խնդրել. «Աստված իմ, փրկիր ինձ այս ժանգից»: Իսկ երկաթի կողքին մի խարտոց էր ընկած: Լսեց, թե երկաթն ինչպես է խնդրում Աստծուն, որ իրեն ժանգից ազատի ու իր օգնությունն առաջարկեց: - Դե ո՜չ, միայն թե ոչ դու,- բացականչեց երկաթը,- դու այնքան կոշտ ու կոպիտ ես: Աստված ինձ համար մի ինչ-որ փափուկ մածուկ կուղարկի .....
Ցանկալի խելագարություն
Սուրբ Ամմոն եպիսկոպոսի մասին պատմում են, որ մի կնոջ բերեցին նրա մոտ՝ դատաստանի, ով մեղադրվում էր շնության մեղքի մեջ (եպիսկոպոսն այն ժամանակ կատարում էր նաև դատավորի դերը): Դժբախտին նայելով՝ սուրբ եպիսկոպոսն ասաց. - Դու հղիացել ես և ծննդաբերությունդ դժվար կլինի: Այնուհետև իր ծառայողներին դառնալով՝ ասաց. - Նրան տասը արշին կտոր տվեք: Եթե մահանա ծննդաբերության ժամանակ, ապա իրեն որպես պատանք կծառայի, իսկ եթե երեխան ծնվի, ապա նրա համար կօգտագործվի: Եվ .....
Ժուժկալության մասին
Երկու եղբայրներ միասին բնակվում էին մի լեռանը: Նրանցից մեկը սովորություն ուներ գողանալ մյուսի դրամները, հացը և ար­մավը, որոնք պահում էր իր սենյակում: Մյուս եղբայրը չգիտեր այդ մասին, սակայն զարմանում էր նրա հարստանալու վրա: Մի օր էլ վրա հասավ գողության պահին և սկսեց վիճել նրա հետ՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդ բանն անում և մարմնավոր ախտերի հետ գողանում ես նաև հոգևորը»: Եվ ոչինչ ետ չվերցրեց նրանից, այլ միայն խնդրեց չանե՛լ այլևս այդ:   «Սուրբ .....
Սրբի ցանկությունը
Հնում մի մարդ էր ապրում: Նրա սրբությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ հրեշտակներն էին զարմանում ու երկնքից ցած էին իջնում տեսնելու, թե երկրի վրա ապրելով ինչպես՞ կարելի է այդքան նմանվել Աստծուն: Եվ մի անգամ Աստծուն ասացին. - Տե՛ր Աստված, այս մարդուն հրաշագործության շնորհ պարգևիր: - Ես համաձայն եմ,- պատասխանեց Աստված,- նրան հարցրեք, թե ինչ է ուզում: Եվ հրեշտակները հարցրեցին սրբին: - Ցանկանո՞ւմ ես ձեռքի մի հպումով բժշկել մարդկանց: - Ոչ,- պատասխանեց .....
Հասմիկ ծաղիկը
Երբ մի մարդ գանգատվեց ծեր միաբանին իր դժվարություններից, վանականը պատասխանեց. - Մեր վանքում մի վանական կա, ով գիտի հասմիկ ծաղիկը ճիշտ խնամել: Նոյեմբերին կտրում է այն ու մի մութ տեղում պահում, փոխարենը՝ բույսը փթթում է հետագայում ու փարթամորեն ծաղկում: Այդպես էլ մարդու պարագայում է՝ պետք է նախ խավարի ու ցրտի մեջ լինի, իսկ հետո արդեն առատորեն կպտղաբերի:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Միակ զենքը սերն է
Մի մարդ եկավ եպիսկոպոսի մոտ գանգատվելու, որ իրեն միայն խստասիրտ ու չար մարդիկ են շրջապատում և այդ պատճառով էլ իրեն շատ միայնակ է զգում այս աշխարհում: Եպիսկոպոսը լսեց նրան ու ասաց. - Իրականում շատ լավ մարդիկ կան քո շրջապատում: Ուղղակի մարդիկ հանքերի պես են, պետք է խորը փորես, որպեսզի նրանցում թաքնված գանձերը գտնես: Բայց դա ո՛չ բահով, ո՛չ լինգով չես կարող անել: Միակ զենքը, որ քեզ կօգնի, կոչվում է «սեր»:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Վատ մտքերը
Մի վանական եղբայր ասաց աբբա Պիմենին. - Ինձ շատ են նեղում մտքերն ու ես տանջվում եմ դրանից: Ծերունին նրան դուրս տարավ խցից ու ասաց. - Զգեստիդ փեշերը տարածիր ու զսպիր քամիները: Եղբայրը պատասխանեց. - Չեմ կարող: Այդժամ ծերունին պատասխանեց. - Եթե չես կարող, ապա մտքերին էլ չես կարող արգելել, որ գան: Սակայն քո գործը դրանց հակառակվելն է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Քամին ու կաղնին
Երիտասարդ կաղնին վրդովվեց. - Ինչո՞ւ ինձ հանգիստ չես տալիս, ա՛յ քամի: Անդադար փչում ես ու փչում: Խոտերին միայն շոյում ես, գգվում, իսկ իմ ճյուղերից տե՛ս, թե քանիսն ես կոտրել արդեն: - Անմի՜տ: Ախր դա հենց քո իսկ օգտի համար է,- ճռնչաց ծեր կաղնին: - Իմ օգտի՞,- զարմացավ երիտասարդ կաղնին՝ կարծելով, թե ծերուկը խելքն արդեն թռցրել է: Իսկ նա անվրդով կերպով շարունակեց. - Էհ, երիտասարդությո՜ւն… Քամին քեզ մի կողմից մյուսն է օրորում և արմատներդ ավելի .....
Մեծ համբերություն
Մի աբբա Նիտրիական անապատում էր ապրում: Մի անգամ, դևերը հրեշտակների կերպարանքով նրա մոտ եկան: Կամենալով փորձել նրան՝ ասացին. - Դեռ հիսուն տարի էլ պիտի ապրես: Ինչպե՞ս պիտի դիմանաս այս սարսափելի անապատում այդքան երկար ժամանակ: Նա պատասխանեց. - Տխրեցրիք ինձ՝ այդքան քիչ տարիներ նշանակելով, ես երկու հարյուր տարվա համբերության էի պատրաստվել: Սա լսելով՝ դևերը չքացան:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Աբբա Հովհաննեսի պարտքը
Աբբա Հովհաննեսը կատարյալ հեզության էր հասել՝ իր մեջ եղած աստվածային բարեշնորհության առատության շնորհիվ: Մի անգամ նա մի վանական եղբորից մի ոսկե դրամ վերցրեց պարտքով և իր ձեռագործերի համար վուշե կտոր գնեց: Դրանից հետո մեկ ուրիշ եղբայր եկավ նրա մոտ ու խնդրեց. - Աբբա, ինձ մի փոքր այդ կտորից տուր, որպեսզի ինձ համար շապիկ կարեմ: Աբբան սիրով տվեց: Հետո մեկ ուրիշն եկավ ու նույնպես խնդրեց. - Աբբա, մի փոքր կտոր տուր սրբիչի համար: Ծեր վանականն .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր ծերին ասաց. «Ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Երբ Տերը հարվածեց Եգիպտոսին, այնտեղ տուն չկար, ուր ողբ ու կոծ չլիներ: Եվ դու քո խցում նստելու ընթացքում միշտ Աստծո երկ­յուղն ունեցի՛ր քո մեջ, որպեսզի Նա պահպանի քեզ և քո անձից հա­լածի քո բոլոր մեղքերն ու անօրենությունները: Նա, ով իր մեջ ունի Աստծո երկյուղը, նա գանձարան ունի` լի անհաշիվ գանձերով, քանզի Աստծո երկյուղը փրկում է անձը մեղքերից»:   «Սուրբ հայրերի վարքն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․