Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Գնաց մի անգամ Նիկոպոլսի եպիսկոպոս հայր Ադելփիոսը հայր Սիսոյի մոտ` հայր Անտոնի լեռը: Երբ պատրաստվում էր ելնել այնտեղից, նախքան ճանապարհ ընկնելը՝ հայր Սիսոն նրանց առավոտյան նախաճաշ մատուցեց. պահքի օրեր էին: Երբ սեղան դրեցին, այդ պահին փարանացիք բախեցին դուռը: Եվ հայր Սիսոն ասաց իր աշակերտին. «Մի քիչ փոխնդապո՛ւր տուր նրանց, քանզի հոգնած են»: Ասաց նրան հայր Ադելփիոսը. «Պետք չէ այդպես, հա՛յր, որպեսզի չասեն, թե Սիսոն առավոտյան ճաշակում .....
Ընտրությունը
Երիտասարդ երկրագործը որոշեց ամուսնանալ և ընկերների հետ մի տոնախմբության գնաց, որպեսզի իր համար հարսնացու ընտրի: Այնպիսի գեղեցկուհիներ շուրջպար բռնեցին, որ երիտասարդների աչքերը շաղվեցին, մեկը մյուսից գեղեցիկ: Սիրամարգի քայլքով ճեմում են, ուսերն ուղղում, լավագույնս են իրենց ներկայացնում: Եվ նրանցից միայն մեկը համեստորեն կանգնել էր մի կողմում՝ գլուխը հակած, աչքերը գետնին խոնարհած: - Ահա՛ իմ ընտրյալը,- նրան ցույց տալով ասաց երկրագործը: Ընկերները .....
Արիության և համբերության մասին
Մեկ այլ եղբայր գնաց հայր Գերասիմի վանքը [որ խորշակ էր ու լի էր մժեղներով]` աբբա Ալեքսանդրոսի մոտ, և ասաց նրան. «Աբբա՛, ուզում եմ հեռանալ այնտեղից, որտեղ նստում եմ, որովհետև խիստ նեղսրտում եմ»: Եվ աբբան ասաց. «Զգուշացի՛ր, որդյա՛կ, քանզի դու չունես քո մտքում ո՛չ դժոխքի չարչարանքները, ո՛չ էլ երկնքի արքայության հույսը. եթե սրանց մասին մտածես` նեղսրտությամբ չես համակվի»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Անհավատի հավատը
Մի անգամ հայր Սերաֆիմի մոտ մի ուզբեկ է գալիս իր տասնհինգամյա որդու հետ և նրա ոտքերն ընկում. - Ռուս տեր հայր, աղոթի՛ր որդուս համար, ընկնավոր է: - Իսկ դու հավատո՞ւմ ես, որ Աստված կարող է օգնել,- հարցնում է հայր Սերաֆիմը: - Հավատում եմ,- պատասխանում է տղայի հայրը- Ամեն տեղ եղել եմ՝ Տաշքենդի մոլլայի մոտ, Բուխարայի մոլլայի մոտ, Սամարղանդում: Ոչ ոք չօգնեց: Դո՛ւ օգնիր: - Դե ինչ, եկ միասին աղոթենք,- ասում է հայր սուրբը: Նրանք երեքով ծնկի են իջնում: .....
Անհիշաչարության մասին
Հայր Ղունկիանոսի մասին ասում էին, թե նրա մոտ զրպարտեցին նրա աշակերտին, որպեսզի վտարի նրան, քանի որ նրա մոտ եկան հայր Թեոդորոսի աշակերտները և ասացին նրան. «Հա՛յր, մենք լսել ենք, որ քո աշակերտը ոչ մի  բարի գործ չի անում, և  եթե կամենում ես, հանենք նրան քո մոտից և ուրիշ բարի եղբոր բերենք»: Ծերը նրանց ասաց. «Ես նրան չեմ արտաքսի, քանզի նա հույժ հանգստացնում է ինձ»: Եվ երբ ծերը լսեց եղբոր մասին ամբաստանությունները, ասաց. «Վա՜յ ինձ, .....
Փարոսներն ու լապտերները
Մի անգամ Պաիսիոս Աթոսացու խուցը մի մարդ եկավ ու սկսեց հարցուփորձ անել. - Վանականներն ինչո՞ւ են նստում այստեղ: Ինչո՞ւ աշխարհ չեն գնում հասարակական ծառայության: - Իսկ մի՞թե փարոսները չպետք է ժայռերի վրա լինեն,- պատասխանեց ծերը,- թե՞ կհրամայեք, որ դրանք էլ քաղաք տեղափոխվեն և միանան փողոցի լապտերների աշխատանքին: Փարոսներն իրենց ծառայությունն ունեն, լապտերներն՝ իրենց: Վանականը քաղաքային մայթերի վրա կախված և անցորդներին լուսավորող լամպ չէ, .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր տարակուսեց Սուրբ Գրքի խոսքերի մեջ և յոթ շաբաթ պահքով և աղոթքով խնդրեց Աստծուց, սակայն նրան չհայտնվեց խորհուրդը: Այնժամ խորհեց գնալ վարդապետի մոտ` նրանից խոսքը ուսանելու համար: Եվ երբ դռնից դուրս ելավ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ահա յոթ շաբաթ խնդրեցիր և չստացար, սակայն այժմ քանի որ խոնարհությամբ կամեցար գնալ եղբոր մոտ, դա գթասրտության մղեց Աստծուն և ինձ առաքեց՝ մեկնելու քեզ խոսքը»: Եվ մեկնեց նրան խորհուրդը:   «Սուրբ .....
Կյանքի մասին
Ցարգրադում մի ահարկու, արյունարբու վեզիր էր իշխում, ում սիրելի զբաղմունքն ամեն օր հետևելն էր, թե դահիճն ինչպես է մահապարտներին գլխատում իր պալատի առջև: Իսկ Ցարգրադի փողոցներում մի Աստծու խենթ, սրբակյաց ու մարգարե էր ապրում, ում բոլորը Աստծո սուրբ էին համարում: Մի առավոտ, երբ դահիճը հերթական դժբախտին էր գլխատում, Աստծո խենթը կանգնեց վեզիրի պատուհանների տակ և սկսեց մուրճն օդում այս ու այն կողմ թափահարել: - Այդ ի՞նչ ես անում,- հարցրեց վեզիրը: - .....
Հնազանդության մասին
Ծերերից մեկը պատմեց, թե ոմն սխոլաստիկ հնազանդ սպասավորում էր մի անապատականի և աղաչեց, որ մենակյաց դարձնի իրեն: Իսկ ծերն ասաց. «Գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին՝  ըստ Տիրոջ պատվիրանի, (Մատթ. ԺԸ 21, Մարկ. Ժ 21, Ղուկ. ԺԸ 22) և ե՛կ ինձ մոտ»: Սխոլաստիկը գնաց և այդպես արեց: Երբ եկավ, ծերն  ասաց. «Քեզ պատվիրան եմ տալիս՝ բնավ չխոսել»: Իսկ նա հանձն առավ և այլևս չխոսեց: Իսկ ոմանք սկսեցին գովեստներով պատվել նրան: Աբբան նրան ասաց. .....
Կատվի ձագերը
Գիտական աթեիզմի ամբիոնի պրոֆեսորը փողոցում մի տղայի տեսավ, ով կատվի նորածին ձագերով լի արկղ ուներ: - Ի՜նչ սքանչելի ձագուկներ են: - Այո,- ասաց տղան,- որովհետև սրանք աթեիստ ձագեր են: Մեկ շաբաթ անց պրոֆեսորը կնոջ հետ կրկին անցնում էր նույն փողոցով, և կնոջը խնդրեց մոտենալ տղային և գովել նրա կատվի ձագերին: - Դու հաճելիորեն կզարմանաս նրա պատասխանից: Կինը մոտեցավ տղային և ասաց. «Օ՜հ, կյանքումս ավելի սքանչելի ձագուկներ չեմ տեսել»: - Դա .....
Օտարասեր լինելու մասին
Մի մենակյաց բնակվում էր հասարակաց վանքի մոտ և կենցաղավարում էր բազմապիսի առաքինություններով: Այն վանք եկան օտար եղբայրներ, և բոլոր եղբայրները հավաքվեցին նրանց մոտ` հյուրասիրելու, և ստիպեցին ծերին, որ ուտի իրենց հետ՝ սահմանված ժամից շուտ: Դրանից հետո եղբայրները ասացին նրան. «Չտրտմեցի՞ր արդյոք, հա՛յր»: Իսկ նա ասաց. «Իմ տրտմությունն այն է, որ երբևէ կատարեմ իմ կամքը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Աղոթքի ուժը
Ես Աստծուն չէի հավատում: Երբ բանակ գնալու ժամանակն եկավ, մայրս, որ հաճախ էր եկեղեցի գնում և աղոթում ինձ համար, մի թղթի կտոր տվեց՝ վրան աղոթք գրված և ասաց. «Որդի՛ս, թող այն միշտ քեզ հետ լինի»: Հետագայում իմացա, որ իննսուներորդ սաղմոսն էր վրան գրված: Ես ծառայում էի դեսանտային զորքերում: Բանակում թույլ չեն տալիս ավելորդ իրեր պահել գրպաններում, ուստի ես աղոթքը գիմնաստյորկայիս աստառի տակ կարեցի, ձախ ուսիս մոտ: Պարաշյուտով առաջին թռիչքն .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Ասաց Հայր Դանիելը դարձյալ. «Երբ հայր Արսենիոսը Սկյութիայում էր, այնտեղ մի մենակյաց կար, որ գողանում էր ծերերի կարասիները: Եվ հայր Արսենիոսը, կամենալով փրկել նրան և հանգստացնել ծերերին, տարավ նրան իր խուցը և ասաց նրան. «Ինչ էլ որ խնդրես, կտամ քեզ, միայն թե մի՛ գողացի՛ր»: Եվ տվեց նրան ոսկի, հանդերձ, դրամ և այն ամենը՝ ինչ պետք էր նրան, իսկ նա այնտեղից գնալով` դարձյալ գողանում էր: Այնժամ ծերերը տեսնելով, որ չի դադարում գողանալ, արտաքսեցին .....
Աստծո լույսը
Մոսկվայի միտրոպոլիտ Ինոկենտիի մոտ ճաշի ժամանակ ապագա կյանքի մասին խոսակցություն գնաց: Կեսօրվա արևի դիմաց նստած սարկավագը առարկեց. - Սրբազա՛ն, եթե Աստված անչափ ողորմած է, ապա ինչպե՞ս ոմանց կզրկի Երկնային Արքայությունից: - Իսկ դու ի՞նչ ես գլուխդ տարուբերում և հանգիստ չես նստում,- հարցրեց միտրոպոլիտը: - Որովհետև արևն ուղիղ աչքերիս է խփում: - Ահա և հարցիդ պատասխանը,- ասաց միտրոպոլիտը,- ոչ թե Աստված չապաշխարած մեղավորներին կզրկի Իր Երկնային .....
Դատելու մասին
Մի ծեր օրական երեք պաքսիմատ էր ուտում: Երբ հյուր եկավ նրա մոտ, նրա առաջ դրեց վեց պաքսիմատ, իսկ երբ կերան, հասկացավ, որ եկվորին չբավականացրեց, բերեց ևս երեք հատ նրա համար: Եվ երբ սեղանից վեր կացան, մեղադրեց հյուրին և ասաց. «Կրոնավորը պարտավոր է շատ չուտել»: Հյուրը թողություն խնդրեց և գնաց: Իսկ ծերը հաջորդ օրը կերավ իրեն սահմանված չափով և սաստիկ սոված մնաց, հաջորդ օրն` առավել ևս, իսկ երրորդ օրը չկարողացավ տանել սովը, ընկավ Աստծո առաջ և լաց .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․