Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Երկսայրի սուրը
Մի անգամ փոքրիկ երեխան չափից ավելի չարաճճիություն արեց: Վազվզում էր ամբողջ տնով, մեկ մի իրն էր քաշում, մեկ՝ մյուսը շուռ տալիս: Մայրը, համբերությունը կորցնելով, բղավեց. - Ախ ե՞րբ պիտի հանդարտվես, անիծյա՛լ: Ոտք ու ձեռքդ չորանան: Տարիներ անցան: Բնականաբար մոռացան այդ դեպքի մասին: Երեխան մեծացավ ու մի վայելչակազմ երիտասարդ դարձավ: Շրջապատում բոլորը հիանում էին նրանով: Սակայն մի օր ավտովթարի ենթարկվեց: Միայն բժիշկներին է հայտնի, թե հատկապես .....
Ջրաղացպանը
Կար-չկար մի ագահ ջրաղացպան կար: Նրա փոքր ջրաղացը մի փոքրիկ գետի ափին էր: Անտառի եզրին ջրաղացպանը գետը պատնեշեց մի մեծ ամբարտակով: Ամբարտակի ետևում այնքան ջուր էր հավաքվում, որ մի ողջ լիճ էր դառնում: Հատուկ խողովակով ջուրը մեծ բարձրությունից հոսում էր ջրաղացի անիվին ու շարժման մեջ էր դնում այն: Նա ամեն օր մեծ քանակությամբ ցորեն էր աղում իր ջրաղացում: Մի անգամ նա մի փոքր ճաք տեսավ ամբարտակի պատին: Մարդիկ խորհուրդ տվեցին անմիջապես վերանորոգել .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի կույս ծերին ասաց. «Շաբաթվա վեց օրը պահեցողություն եմ անում և բերանացի սովորել եմ Հին և Նոր կտակարանները: Էլ ի՞նչ է մնում, որ անեմ»: Ծերը նրան ասաց. «Կարո՞ղ ես անարգանքն իբրև պատիվ ընդունել, զրկանքը` իբրև շահ, սիրել օտարին՝ ինչպես արյունակցիդ»: Ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Ծերն ասաց. «Դա է կատարելու­թյունը. իսկ դու ո՛չ վեց օրն ես պահել, ո՛չ Գրքերն ես սովորել, այլ դու միայն ինքդ քեզ ես խաբում: Գնա՛ և տքնի՛ր, քանզի դու դեռ չես տքնել, .....
Արջասարը
Հին ժամանակներում, ջրհեղեղից հետո, մարդիկ մի բնակավայր էին ստեղծել ծովափին և ձկնորսությամբ ու հողագործությամբ էին զբաղվում: Տեղի կլիման բարենպաստ էր ու մարդիկ առատ բերք էին ստանում: Նրանք լիառատ կյանքով էին ապրում, տոներին գինի էին խմում և ուրախանում: Տեր Աստված սիրում էր այդ տեղերում լինել: Բնակավայրերի վրայով անցնելիս հիանում էր մարդկանց ստեղծած բարիքներով: Սակայն ժամանակներն անցնում էին, սերունդները փոխվում ու իրենց սին բարեկեցության .....
Երկինք տանող երթուղին
Տրոլեյբուսն ընթանում էր իր սովորական երթուղով: Մարդիկ բարձրանում, իջնում էին: Երբ արդեն վերջին կանգառներին էին հասնում՝ վագոնում երկու կին էին մնացել ու աղքատիկ հագնված մի փոքրիկ տղա՝ խոշոր ու շատ թախծոտ աչքերով: Կանանցից մեկը նախավերջին կանգառում իջավ: Տոմսավաճառը ձայնեց նրան՝ կարծելով, թե տղան նրա հետ էր. - Տիկին, Դուք մոռացա՞ք Ձեր երեխային: - Ո՞ւմ, սրա՞ն: Այսպիսի անխնամ երեխան չի կարող իմ որդին լինել,- արհամարհանքով պատասխանեց նա: - .....
Ձկնորսության գնացած տղան
Հայրն իր դեռահաս որդուն իր հետ վերցրեց, երբ ընկերներով որոշեցին ձկնորսության գնալ: Մեծահասակները, տեսնելով, որ տղան ոչինչ անել չգիտի, սովորեցնում էին խարույկ վառել, կաթսան ամրացնել, ձուկը մաքրել, ափսեները լվանալ… Տղան հաճախ էր վիճում, բարկանում ու իր անկարողությունը հասկանալով՝ տրտմում: Նա մոտեցավ հորն ու ասաց. - Հայրի՛կ, շատ նոր բաներ իմացա, սակայն ամեն ինչ չէ, որ կարողանում եմ անել: Ընկճվում եմ դրանից ու հոգնում: - Որդի՛ս,- պատասխանեց .....
Տղան ու կոճղը
Այգու խորքում մի ծուռմռտիկ, մամռակալած հին կոճղ կար: Եվ մի փոքրիկ տղա շատ էր սիրում հենց այդ այգում խաղալ: Սակայն աշխարհում ամենից շատ վախենում էր այդ կոճղին մոտենալ, որն իրեն հեքիաթի միջի սարսափելի ավազակ էր թվում: - Ավազա՜կը, ավազա՜կը,- բղավում էր տղան ու տուն փախչում: Մի անգամ, երեկոյան, հայրը բռնեց նրա ձեռքը, ահարկու կոճղի մոտ տարավ ու ասաց. - Ուշադիր ու առանց վախի նայիր: Ավազակը կա՞: - Այժմ չկա,- պատասխանեց փոքրիկը,- Բայց երբ վախենում .....
Կաթսան
Մի անգամ կաթսայի եզրերը ոսկով պատեցին: Բայց դրա հատակն այդպես էլ մրոտ մնաց:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Սերը՝ երանություն ստանալու համար
Վանական եղբայրներից մեկը ծեր վանականին հարցրեց. - Ոմանք իրենց հյուծում են իրենց վարած կենսակերպով և միևնույն է, հների պես երանություն չեն ստանում: Ինչո՞ւ է այդպես: Ծեր վանականը պատասխանեց. - Այն ժամանակ սեր կար և ամեն ոք իր մերձավորին դեպի վեր էր տանում: Իսկ այժմ, երբ սերը սառել է, յուրաքանչյուրն իր մերձավորին ներքև է տանում: Այդ պատճառով էլ երանություն չենք ստանում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Լավն ու վատը
Մի անապատականի հովվապետ ընտրեցին: Նա երկար ժամանակ հրաժարվում էր, սակայն վանական եղբայրները պնդեցին: Այդժամ մտածեց. «Չգիտեի, որ արժանի եմ, երևի ինչ-որ լավ բան կա իմ մեջ»: Հենց այդ պահին հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց. - Շարքային վանական, ի՞նչ ես մեծամտանում: Մարդիկ մեղք են գործել և նրանց պատիժ է պետք, այդ պատճառով էլ ընտրեցին, քեզանից ավելի վատը չգտնվեց:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  .....
Արիության և համբերության մասին
Ասաց դարձյալ հայր Սիսոն. «Եթե հիվանդանաս, մի՛ նեղվիր և մի՛ ասա, թե` չեմ կարող հսկել և աղոթել: Քանզի պահքը, աղոթք­ները և չարչարանքները մարմնի մեջ կատարում են այն նույնը, ինչ որ հիվանդությունները: Ուրեմն` պետք չէ դրանց համար տխրել, այլ պետք է գոհությամբ համբերել ցավերին և լռելյայն փառաբանել Աստծուն»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Լավագույն ընծան
Մի անգամ Տեր Աստված իր մոտ կանչեց հրեշտակներին ու կարգադրեց Իր մոտ բերել այն ամենալավը, որ կգտնեն Երկրի վրա: Հրեշտակներն աստվածային լույսի ճառագայթներով իջան երկնքից ու ցրվեցին Երկրի բոլոր անկյուններով՝ կարգադրությունը կատարելու համար: Որոշ ժամանակ անց, երկրային ընծաներով, ետ վերադարձան: Եվ յուրաքանչյուրը բերեց այն ամենալավը, որ իրեն հաջողվել էր գտնել: Միայն մեկը դեռ չէր վերադարձել: Բայց ահա, նա էլ վերադարձավ ու ասաց Տիրոջը. - Զղջացող .....
Ավելի լավ է աղբյուրի մոտ մեռնել
Մի անգամ երկրաբանն անապատի միջով իր ճամբարն էր վերադառնում, սակայն ավազահողմի մեջ ընկավ, շեղվեց ճանապարհից ու սկսեց ավազների մեջ թափառել: Իր մոտ եղած ջուրն արդեն վերջանում էր և ուժերն էլ սպառվում էին: Նա բարձրացավ ավազաբլուրի վրա ու մի փոքրիկ օազիս տեսավ՝ աղբյուր, մի քիչ խոտ ու ցածրիկ մի թուփ: Երկրաբանը մի քանի օր ապրեց այնտեղ՝ իր վերջին բլիթով սնվելով: Նա արդեն վախենում էր ջրից հեռանալ, քանի որ վստահ չէր, որ ուժերը կբավարարեն ճամբար հասնելու .....
Արևն ու լուսինը
Լուսինն արևին էր նայում ու ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե մարդիկ ինչու են նրան իրենից ավելի սիրում. նա էլ իր պես կլոր ու լուսավոր էր, և չափերով էլ ամենևին մեծ չէր: - Հե՜յ, արև՛,- վերջապես հարցրեց նա,- Ինչո՞ւ: Բայց այդպես էլ պատասխան չստացավ: Արևն ուղղակի ժամանակ չուներ պատասխանելու: Չէ՞ որ պետք է հասցներ օրվա ընթացքում տաքացնել Երկիրը, լույս տալ մարդկանց ու բույսերին և մշտապես հետևել, որպեսզի կյանքն ամենուրեք շարունակվեր Երկրի վրա:   Ռուսերենից .....
Մի գլուխ սոխ
Կար-չկար մի շատ չար մարդ կար, ով մի օր մահացավ: Եվ ոչ մի առաքինի գործ չթողեց իր ետևից: Դևերը բռնեցին նրան ու կրակե լիճը նետեցին: Իսկ նրա պահապան հրեշտակը կանգնել ու մտածում էր. «Ի՞նչ բարի գործ հիշեմ նրա գործածներից, որպեսզի ասեմ Աստծուն»: Հիշեց ու Աստծուն ասաց. - Այս մարդը մի գլուխ սոխ հանեց հողից ու մուրացկան կնոջը տվեց: Աստված պատասխանեց. - Վերցրու այդ սոխն ու նրան մեկնիր լճի մեջ, թող բռնվի դրանից ու դուրս ձգվի: Եթե այդ կերպ դուրս հանես .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․