Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Չար սոխը
Միշտ ժամանակս չի բավականացրել սեփական երեխաներով զբաղվելու համար: Աշխատանք, կարիերա, անձնական կյանք: Բայց երեխաներս ոչնչի կարիք չեն ունեցել, ես բավականաչափ միջոցներ ունեի բավարարելու նրանց շոկոլադա-համակարգչային կարիքները: Ես աչքերս փակում էի նրանց թերությունների վրա, իսկ նրանք ներում էին իմ ուշադրության բացակայությունը: Բայց մանկությունն անցավ, և հասավ պատանեկության դժվար ժամանակաշրջանը: Փոխադարձ մեղադրանքներ, իսկական զգացմունքներ: .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր ասաց. «Նմանվի՛ր անցորդ մարդու, որը թեկուզ և խոհանոցի հոտն առնում է, բայց չի ուտում և այդպիսով չի լուծարում իր պահքը. նույնպես և եթե տիղմի գարշահոտություն առնի` չի ցեխոտվի: Նույնպես և դու՝ եթե քեզ աղտեղի խորհուրդ այցելի, մի՛ հեշտացիր և մի՛ հապաղիր դրա մեջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ամուսնանա՞լ, թե ոչ
Մի երիտասարդ գնաց իմաստունի մոտ և ասաց. - Ինձ քո խորհուրդն է անհրաժեշտ: Ինձ մի աղջիկ է դուր գալիս: Շատ եմ հավանում նրան: Եվ այժմ տանջվում եմ, քանի որ չգիտեմ ինչ անել՝ ամուսնանա՞լ, թե ոչ: - Մի՛ ամուսնացիր,- պատասխանեց ծերը: - Ինչո՞ւ,- զարմացավ երիտասարդը: - Եթե իսկապես ցանկանայիր ամուսնանալ, ապա չէիր հարցնի:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Սքանչելագործ հայրերի մասին
Մի անգամ հայր Բեսարիոնը պետք է անցներ Նեղոս գետը և աղոթքի կանգնեց, ապա սկսեց քայլել ջրի վրայով: Եվ ես ապշած ընկա նրա առաջ և ասացի.«Ինչպե՞ս էիր զգում քո ոտքերը, երբ գնում էիր ջրերի վրայով»: Եվ ծերն ասաց. «Մինչև կոճերս կարծում էի, թե ջուր է, իսկ ոտքերիցս ներքև՝ հաստատուն երկիր»: Դարձյալ` մինչ գնում էինք ծերերից մեկի մոտ, արևն արդեն մոտ էր մայր մտնելուն, և ծերն աղոթք անելով ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, թող արեգակը կանգնի իր տեղում, մինչև .....
Իրական սերը
Դուստրը մի անգամ մորը հարցրեց. - Մա՛մ, իսկ իրական սերն ինչպե՞ս տարբերել կեղծից: - Շատ պարզ,- պատասխանեց մայրը,- «… որովհետև սիրում եմ»՝ իսկական սեր է: «Սիրում եմ, որովհետև…»՝ կեղծ է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Ընկերոջը սիրելու մասին
Հայր Թեոդորոսն ասաց. «Մինչ երիտասարդ էի և բնակվում էի անապատում, գնացի հացատուն, որ ինձ համար հաց թխեմ և այնտեղ գտա մի եղբոր, որ իր համար հաց էր թխում և իրեն օգնող մեկը չուներ: Իսկ ես իմը թողեցի և օգնեցի եղբորը, և երբ ավարտեցի, եկավ մեկ այլ եղբայր, նրան ևս օգնեցի և թխեցի նրա հացը, և դարձյալ եկավ երրորդը, նույնը արեցի և նրա համար: Յուրաքանչյուրին օգնում էի, ով գալիս էր, և թխեցի վաթսուն փուռ, վերջում թխեցի իմ երկու փուռը և գնացի»:   «Սուրբ .....
Աստծո արդարամտությունը
Մի դեպք է պատահել սիրիական հայտնի Սուրբ Աստվածածնի Ծննդյան Սայդնայա կանացի մենաստանում: Այնտեղ սովորույթ կա, ըստ որի՝ մարդիկ, ի նշան ուխտի, իրենց հասակի մոմեր են նվիրաբերում: Մի անգամ ժամերգության ժամանակ մի մարդ նման մոմ բերեց և միանձնուհուն խնդրեց վերցնել այն: Երբ նա տվեց այդ մոմն ու եկեղեցու աստիճաններով իջնում էր, հանկարծ սրտի նոպա ունեցավ և տեղում ընկավ: Միանձնուհիները մի քանի անգամ փորձեցին վառել այդ մոմը, սակայն ոչինչ չէր ստացվում .....
Անհիշաչարության մասին
Հայր Պիմենի եղբայր Պայեսիոսը սիրալիր բարեկամություն էր պահպանում մեկի հետ՝ իր խցից դուրս, իսկ հայր Պիմենը չգիտեր և ոչ էլ կամենում էր այդ: Եվ վեր կացավ գնաց հայր Ամոնի մոտ ու ասաց նրան. «Իմ եղբայր Պայեսիոսը սիրալիր մտերմություն ունի մեկի հետ, և ես հանգիստ չեմ գտնում»: Ասաց նրան հայր Ամոնան. «Պիմե՛ն, մի՞թե դեռ կենդանի ես. գնա՛ նստիր քո սենյակում և մտքումդ դիր,  թե` երեք տարի է` գերեզմանում եմ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ուշադրությունը ճիշտ կենտրոնացնելու մասին
Երիտասարդը մոտեցավ քահանային և ասաց. - Ես այլևս եկեղեցի չեմ գալու: - Ինչո՞ւ,- հարցրեց քահանան: - Տեսա, թե ինչպես է քույրերից մեկը մյուսի մասին վատը խոսում, բոլոր հավատացյալներն իրենց հեռախոսներին են նայում պատարագի ժամանակ, և դա դեռ այնքանն է, ինչ հասցրեցի նկատել… Քահանան ասաց. - Լավ, բայց նախքան հեռանալդ, լավություն արա՝ մի լիքը բաժակ ջուր վերցրու և երեք անգամ պտտվիր եկեղեցում՝ հատակին ոչ մի կաթիլ չթափելով: Դրանից հետո հեռացիր եկեղեցուց, .....
Խոնարհության մասին
Մենակյացների մեջ մի սքանչելի այր կար, որի անունն էր Ամոնիոս: Սա հանդարտաբարո էր և հաստատահավատ: Երբ սա Աթանասի հետ Հռոմում էր, քաղաքում ոչ մի արժանավայել բան չէր տեսնում, բացի Պողոսի և Պետրոսի մատուռից: Այս Ամոնիոսին կամեցան բռնի տանել եպիսկոպոսության, սակայն փախչելով` կտրեց իր աջ ականջը, որպեսզի այպանելի մարմնի շնորհիվ խույս տա ձեռնադրումից: Որոշ ժամանակ անց փախավ Եվագրիոսը, ում Ալեքսանդրիայի եպիսկոպոս Թեոփիլոսը եպիսկոպոս էր ձեռնադրել, .....
Նժույգը
Մի շինական ամեն կիրակի մասնակցում էր Սուրբ Պատարագին, բայց միշտ ուշանում էր: Թագավորը նույնպես եկեղեցում էր լինում: Նա լսում է, որ շինականը Աստծուց մի նժույգ է խնդրում, որով կարող է արագ հասնել եկեղեցի և չուշանալ: Եվ թագավորը, տեսնելով այս մարդու համառ աղոթքը, նրան երկու նժույգ է ցույց տալիս՝ մեկը՝ հասարակ, մյուսը՝ շատ գեղեցիկ ու յուրահատուկ և դրանցից մեկին ընտրելու հնարավորություն տալիս: Եվ շինականն ընտրում է շքեղ նժույգը, բայց այլևս եկեղեցի .....
Հարբեցող վանականը
Սուրբ լեռան վրա մի վանական էր ապրում: Նա ամեն օր խմում էր և ուխտավորների հետ վիճաբանության պատճառ դառնում: Երբ նա մեռավ, մի խումբ հավատացյալներ հայր Պաիսիոսի մոտ շտապեցին՝ ուրախ լուրը հայտնելու, որ վերջապես խնդիրը լուծվել է: Հայր Պաիսիոսը պատասխանեց, որ գիտի վանականի մահվան մասին և տեսել է, թե ինչպես է հրեշտակների գունդը եկել նրա հոգին տանելու: Ուխտավորները տարակուսեցին և դժգոհություն հայտնեցին: Նրանցից մեկը խնդրեց, որ ծերը հստակեցնի, թե .....
Հնազանդության մասին
Պողոսի աշակերտ Հովհաննեսի մասին ասում էին, թե մեծ հնազանդություն ուներ: Նրանք բնակվում էին մի վայրում, ուր գերեզմաններ կային: Եվ այն տեղում բորենի կար, իսկ ծերն այնտեղ քակոր տեսավ ու Հովհանեսին ասաց. «Գնա՛ գերեզմանները և այնտեղից բե՛ր քակորը»: Նա ասաց. «Երկյուղում եմ բորենուց, հա՛յր»: Իսկ ծերը կատակով ասաց. «Եթե քեզ վրա գա` կապի՛ր նրան և այստեղ բե՛ր»: Հովհաննեսը երեկոյան գնաց, և բորենին եկավ նրա վրա, իսկ նա կամեցավ բռնել նրան, .....
Իշուկը
Մի անգամ մի իշուկ շատ ուրախ ու հպարտ վերադարձավ տուն: Մայրիկը հարցրեց, թե նա ինչո՞ւ է այդքան երջանիկ: - Մայրի՛կ, ես ոմն Հիսուսի հետ Երուսաղեմ մտա, և մարդկանց բազմությունն ինձ տեսնելով բացականչում էր. «Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում»: Եվ իրենց հագուստն ու ճյուղեր էին փռում իմ ճանապարհին,- ոգևորված պատասխանեց իշուկը: Այդժամ մայրիկն ասաց. - Այս անգամ միայնակ վերադարձիր քաղաք և տես, թե ինչ կլինի: Հաջորդ .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ասորիքում մի ծերի մասին ասում էին, թե բնակվում էր անապատի ճանապարհին, և նրա գործը այս էր. երբ անապատից գալիս էր որևէ մենակյաց, նրան կերակուր էր տալիս: Մի օր եկավ նրա մոտ մի մենակյաց, և նա կերակուր տվեց նրան ըստ սովորության, իսկ սա չէր ուզում ճաշակել` ասելով, թե պահքի մեջ է: Եվ ծերը տրտմած ասաց. «Հանապազ այս է իմ գործը, սակայն աղաչում եմ քեզ` ե՛կ աղոթքի կանգնենք, և ով ծառը խոնարհեցնի իր հետ, նրա խոսքով էլ կշարժվենք»: Ծունր  դրեց  մենակյացը,  .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․