Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհներին Աստված է օգնում
Մի հարուստ հացավաճառ կարգադրեց քաղաքի ամենաաղքատ ընտանիքների երեխաներին իր մոտ բերել: Երբ երեխաները հավաքվեցին, ասաց. «Այս զամբյուղի մեջ մեկական հաց կա յուրաքանչյուրիդ համար: Ամեն մեկդ մի հաց վերցրեք, իսկ վաղը կրկին եկեք, և ես ձեզ կրկին հաց կտամ»: Նույն պահին զամբյուղի շուրջ համարյա ծեծկռտոց սկսվեց: Յուրաքանչյուրը փորձում էր ավելի մեծ հաց վերցնել, և վերցնելով, երեխաները վազելով հեռացան՝ մոռանալով նույնիսկ շնորհակալություն հայտնել .....
Սքանչելագործ հայրերի մասին
Եգիպտոսի ներքին կողմերում բնակվող հայրերից մեկը պատմեց հայր Պողոսի մասին, որ բնակվում էր Թեբայիդում. «Բռնում էր եղջյուրավոր օձերին և կարիճներին և մեջտեղից կտրում էր նրանց: Եվ եղբայրներն ընկան նրա առջև և ասացին. «Ասա՛ մեզ, ի՞նչ գործ կատարեցիր, որ այդպիսի շնորհ ստացար»: Եվ նա ասաց. «Թողությո՛ւն տվեք ինձ, հայրե՛ր, քանզի եթե մեկը սրբություն ձեռք բերի, ամեն ինչ նրան կհնազանդվի, ինչպես Ադամին` դրախտում, նախքան Աստծո  պատվիրանների .....
Հավատի չափը
Մի երիտասարդ վանական իր ծերի հետ քայլում էր ծովափին և զանազան հարցեր տալիս նրան: Իրականում նա ամենից շատ ուզում էր իմանալ, թե ծերն ինչ էր մտածում իր հավատի ամրության մասին և արդյո՞ք նրան համարում էր իր լավագույն աշակերտը: Քանի որ միայն նրան էր ծերն իր հետ վերցրել հեռավոր ճամփորդության և նրանք ողջ օրն, առանց հանգստի, ճանապարհին էին անցկացրել… - Աբբա՛, շատ ծարավ եմ,- ասաց աշակերտը: Ծերը կանգ առավ, աղոթեց և ասաց. - Ծովից խմիր: Աշակերտը .....
Անհիշաչարության մասին
Մի անգամ գիշերով երեք ավազակներ հարձակվեցին հայր Թեոդորոսի վրա, երկուսը բռնեցին ծերին, իսկ մեկը նրա անոթներն ու գրքերն էր հավաքում, հանում էր նրա հանդերձներն ու պարեգոտը: Ծերը նրանց ասաց. «Այդ պարեգոտը թողե՛ք, որ ինքս ինձ ծածկեմ»: Իսկ նրանք չկամեցան թողնել: Այնժամ ծերը, շարժելով ձեռքերը` գետին տապալեց նրանց: Երբ այս տեսան, սաստիկ վախեցան և չկարողացան վեր կենալ: Ծերը նրանց ասաց. «Մի՛ վախեցե՛ք, այլ այդ ամբողջը չորս մասի բաժանե՛ք և տարե՛ք .....
Աստծո խոսքը
Մի ծեր այսպես էր բացատրում Սուրբ Գիրքը կարդալու անհրաժեշտությունը. «Ջուրն իր հատկություններով փափուկ է, իսկ քարը՝ կոշտ: Բայց եթե քարի վրա ջրհորդան կախեն, ապա դրա վրայով կաթիլ-կաթիլ հոսող ջուրը կամաց-կամաց կծակի քարը: Այդպես էլ Աստծո խոսքն է: Այն փափուկ է, իսկ մեր սիրտը՝ կոշտ: Բայց եթե մարդը հաճախ է լսում Աստծո խոսքը, ապա նրա սիրտը բացվում է ճշմարտությունն ընդունելու համար»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Խոնարհության մասին
Հրեշտակի կերպարանքով սատանան եկավ ծերերից մեկի մոտ և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ` Տիրոջից առաքվեցի քեզ մոտ»: Եվ ծերն ասաց. «Գուցե մեկ ուրիշի մոտ ես առաքված, որովհետև ես մեղավոր մարդ եմ»: Եվ ծերի խոնարհ խոսքի շնորհիվ չարը չքվեց մեջտեղից:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պատմություն նրանց համար, ովքեր կորցրել են հավատը…
Իմ նախապապն ու նախատատը միմյանց շատ էին սիրում: Նրանց առաջին դստեր ծնունդից հետո նախապապիս պատերազմ տարան: Տարիներն անցնում էին, նա չէր վերադառնում, լուրեր էին հասնում, որ նա վաղուց կենդանի չէ: Նախատատս շարունակում էր միայնակ մնալ: Բոլորը կշտամբում էին նրան, որ եկեղեցում աղոթում և մոմ է վառում ամուսնու առողջության համար, այլ ոչ թե հոգու հանգստության: Հարևանները նրա համար փեսացուներ էին գտնում, իսկ նա անդրդվելի էր մնում, աղոթքներում անդադար .....
Հնազանդության մասին
Հայր Հովսեփ Թեբայեցին ասաց. «Երեք պատվականագույն կարգ կա Աստծո առաջ. երբ մարդը հիվանդության մեջ է և դարձյալ ապաշխարություն է դրվում նրա վրա, իսկ նա գոհանալով ընդունում է, սա առաջին կարգն է: Երկրորդը` եթե մեկն իր բոլոր գործերը սրբությամբ է կատարում Աստծո առաջ` չունենալով մարդկային ոչինչ: Երրորդը՝ երբ մեկը հնազանդվում է և լսում է իր հորը և թողնում է իր կամքը. այսպիսին ավելի մեծ պսակ ունի: Ես հնազանդությունը հավանեցի»:   «Սուրբ .....
Յոթերորդ օրը
Նրանց համար, ովքեր կիրակի օրերը եկեղեցի չեն գնում, քահանան հետևյալ առակը պատմեց. «Հարուստ մի մարդ ճանապարհին մի աղքատի հանդիպեց: Վերջինս պատմեց նրան իր դժբախտությունների մասին: Հարուստը խղճաց և իր մոտ եղած յոթ դրամներից երկուսը նրան տվեց: Աղքատը ևս երկու դրամ ստացավ, երբ պատմեց իր մյուս դժբախտությունների մասին: Երբ հասան աղբյուրի մոտ, որոշեցին ճաշել: Հարուստն իր կերակուրը աղքատի հետ կիսեց, և երբ լսեց նրա կյանքի հաջորդ պատմությունը, ևս .....
Ողորմածության մասին
Անապատականներից մեկը պատմեց մի մեծահարուստ մարդու մասին, թե ծանր հիվանդացավ և մահվանից վախենալով` իր հարստությունից աղքատներին բաժին հանեց երեսուն լիտր դահեկան, և երբ առողջացավ, ափսոսում էր իր գանձի համար: Եվ իր մտերիմներից մեկին ասաց. «Զղջացի, որ իմ գանձը բաժանեցի աղքատներին»: Եվ մտերիմն ասաց. «Ընդհակառակը, խնդա՛ և գոհացի՛ր  Աստծուց,  որ ընդունեց քո ողորմությունը և առողջացրեց քեզ»: Իսկ նա ասաց.«Իմ մահը դեռ չէր հասել, .....
Ընտրությունը
Մի քահանա նշանակվեց մի փոքրիկ քաղաքի եկեղեցիներից մեկում ծառայելու: Մի քանի օր անց քաղաքային ավտոբուսով իր գործերով քաղաքի կենտրոն գնաց: Նախապես վճարեց ուղեվարձը և արդեն նստել էր, երբ տեսավ, որ վարորդն իրեն քսանհինգ ռուբլի ավելի է վերադարձրել: Նրա ներսում պայքար սկսվեց: Մտքերից մեկն ասում էր. «Վերադարձրու այդ գումարը: Քեզ պահելը վատ արարք է»: Մյուս միտքը հակաճառում էր. «Դե լա՜վ, ընդամենը քսանհինգ ռուբլի է: Մի՞թե դա անհանգստանալու .....
Աղոթքի մասին
Աբբա Դանիել Սկյութացին պատմեց, թե մի եղբայր կար Եգիպտոսում, որը ճանապարհ գնալիս, երբ օրը տարաժամեց, ցրտի պատճառով մտավ գերեզմանոց և օթևանեց այնտեղ: Եվ երբ դևերն անցնում էին այդտեղով, մեկը մյուսին ասաց. «Տեսնո՞ւմ ես` ինչպիսի խիզախություն ունի այս մենակյացը, որ գերեզմանի մեջ է ննջում. ե՛կ տանջենք սրան»: Մյուսն ասաց. «Ինչո՞ւ ենք ուզում տանջել սրան. ամբողջովին մերն է և մեզ է ծառայում` կատարելով մեր կամքը, որովհետև ուտում է, խմում, չարախոսում .....
Խոստովանությունը
Տասնամյա մի տղա գնաց մեղքերի խոստովանության: Մանկական ձեռագրով գրոտած թղթի մի կտոր հանեց գրպանից ու սկսեց «խոստովանել» այն մեղքերը, որ ակնհայտորեն եկեղեցական գրքից էին արտագրվել մայրիկի հսկողության տակ: Այնպես որ հաճախ նույնիսկ արտասանվող խոսքերի իմաստը չէր հասկանում: - Դու դա գրքից ես արտագրել,- ընդհատեց նրան քահանան,- իսկ իրականում ի՞նչ ամոթալի արարք ես գործել: Ի՞նչն է խանգարում քեզ քնել: Ի՞նչի մասին նույնիսկ հիշելն է տհաճ: - .....
Արթուն լինելու մասին
Ոմն ծեր ասաց. «Մարդը պետք է իր գործերը պահպանի, որպեսզի դրանցից ոչինչ չկորչի: Եթե մեկը շատ գործեր անի և չպահի իր գործերը, հաստատուն չի մնա»: Եվ ահա այսպիսի բան պատմեց. «Մի եղբոր հայրը մահացավ և ժառանգություն թողեց, իսկ նա, կամենալով ողորմություն անել վախճանվածի հիշատակին, որոշեց վաճառել այն: Մի օտար եղբայր եկավ նրա մոտ և արթնացրեց նրան գիշերով՝ ասելով. «Արի օգնիր ինձ»: Եղբայրն աղաչեց նրան և ասաց. «Հոգնաբեկ եմ, չեմ կարող օգնել»: .....
Ստուգիր քեզ
Վանքերից մեկում մի վանական տեսավ, թե եղբայրներից մեկն ինչպես է երեկոյան խավարում անցնում ցանկապատի վրայով ու դեպի գյուղ գնում: «Անառակի մեկն է, գնաց անառակություն անելու»,- մտածեց նա: Նույն պատկերը մեկ ուրիշը տեսավ: «Գող է, գնաց գյուղ գողություն անելու»,- մտածեց այս մյուսը: Երրորդը մտածեց. «Աստծո ծառաներից մեկն է, գնաց գաղտնի ողորմություն բաժանելու»: Հարց է ծագում, թե միևնույն իրադրության նկատմամբ ինչո՞ւ է երեք տարբեր ռեակցիա .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․