Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Օտարասիրության մասին
Պատմեց հայր Դանիելը, թե. «Ոմն քարահատ օրական վաստակում էր մի դանկ ոսկի: Մինչև երեկո ոչինչ չէր ուտում, ապա դրանով ուտելիք էր գնում և ուտում էր հյուրերի և աղքատների հետ, իսկ մնացորդներն ու փշրանքները գցում էր շներին և ոչինչ չէր պահում հաջորդ օրվա համար, բացի իր քարահատիչից: Նա ինձ հյուր ընդունեց, և երբ իմացա նրա կենսակերպը, երեք շաբաթ խնդրեցի Աստծուն՝ նրան ունեցվածք տալ, որպեսզի առավել շատ բարեգործություն անի: Տեսիլքի մեջ Տերը, որ կանգնած .....
Հեղինակն ո՞վ է
Մի անհավատ երիտասարդ քրիստոնյայի ներկայությամբ ծաղրանքով արտահայտվեց Աստվածաշնչի արժանահավատության վերաբերյալ՝ ասելով, թե դրա առանձին մասերի հեղինակները վերջնականորեն հաստատված չեն: - Ասա, խնդրեմ, թե ով է բազմապատկման աղյուսակի հեղինակը,- հարցրեց քրիստոնյան: Երիտասարդը մտածեց ու խոստովանեց, որ չգիտի: - Այդ դեպքում արդյո՞ք հիմարություն չէ հավատալ այդ աղյուսակի ճշմարտացիությանն ու օգտվել դրանից, երբ չգիտես, թե ով է այն կազմել:   Ռուսերենից .....
Ի՞նչ է պահքը
Մի վանական եղբայր ծերին հարցրեց, թե պահքն ինչ է: - Հիմա կբացատրեմ,- ասաց ծերն ու սկսեց պատմել վանականին նրա գործած բոլոր մեղքերը: Վանականն ամոթից չգիտեր ինչ անել: Նա ծնկի էր իջել ծերի դիմաց ու արտասվում էր: Իսկ ծերը ժպիտով ասաց. - Գնա՛ ճաշիր: - Ոչ, Հա՛յր, շնորհակալ եմ, չեմ ուզում,- պատասխանեց վանականը: - Հենց դա էլ պահքն է, երբ հիշում ես մեղքերիդ մասին, ապաշխարհում ես և այլևս չես մտածում ուտելիքի մասին:   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Աստվածային դատաստանի մասին
Պատմում էին մի ծերի մասին, թե Թեբայիդում իր երիտասարդության տարիներին բազում առաքինություններ գործեց, իսկ ծերության տարիներին հիվանդանալով` կուրացավ: Եղբայրները մեծապես սփոփում էին նրան և կերակրում իրենց ձեռքով պատրաստած փափուկ ուտելիքներով: Հարցրին հայր Սարիովին այս մասին. «Ի՞նչ հետևանք կունենա այս մխիթարությունը նրա համար»: Հայր Սարիովն ասաց նրանց. «Եթե նրա սիրտը ցանկանա և ախորժելով ուտի, թեկուզ մեկ արմավ էլ ճաշակի, Աստված .....
Ընկերները
Մի երիտասարդ շատ էր հպարտանում իր բազմաթիվ ընկերներով: Երբ նա հանդիպեց իր սիրուն և որոշեց ամուսնանալ, հարսանիքի պատրաստությամբ նրա հայրը զբաղվեց: Ամեն ինչից զատ, նա նաև հրավիրատոմսերն ուղարկեց: Հարսանիքի օրը փեսայի ընկերներից և ոչ ոք չեկավ: Երիտասարդը բարկացավ և հարցրեց հորը. - Ինչո՞ւ չես հրավիրել ընկերներիս: - Հրավիրել եմ,- պատասխանեց հայրը,- ուղղակի հրավիրատոմսի փոխարեն ծրարում օգնության խնդրանք եմ դրել…   Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Արիություն և համբերություն
Միաբանների մեջ կար մի մենակյաց, որ ինը տարի պատրաստվելով և իր մեջ պատերազմելով` ամեն երեկո պատրաստում էր իր մախաղը` ասելով. «Վաղը կգնամ այստեղից»: Երբ առավոտ էր լինում, իր մտքում ասում էր. «Բռնադատեմ ինքս ինձ և արգելեմ գնալու այս մի օրն էլ՝ հանուն Աստծո»: Եվ երբ լրացավ ինը տարին, Աստված թեթևացրեց նրա ներքին պատերազմը նրա համբերության համար:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պարզ, բարդ շնորհակալությունը
Շնորհակալություն: Ինչ-որ արտասովոր բառ է: Մեծամասնության համար այն ուղղակի սիրալիրությունն է, իսկ ինչ-որ մեկի համար անհաղթահարելի ծանր պարտավորություն՝ հպարտությունը թույլ չի տալիս ասել: Իսկ երբեմն այդ բառը կարող է բժշկել, նույնիսկ հենց այն արտասանողի համար անսպասելի կերպով: Երկու կին զբոսնում էին քաղաքային զբոսայգում: Մասնակցեցին զվարճալի մրցույթին ու մի մեծ փափուկ արջուկ շահեցին: Երբ մանկական ուրախությունն անցավ, կանայք սկսեցին .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Արևելքում ազգությամբ ասորի, Եփրեմ անունով մի եղբայր կար, որը աստվածապաշտ և ամեն տեսակ չար գործերից հեռու մարդ էր: Նա ցանկացավ տեսնել Եդեսիա քաղաքը և աղոթք անելով՝ ասաց. «Տե՛ր և Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս, արժանացրո՛ւ ինձ տեսնելու Եդեսիա քաղաքը, և իմ` այնտեղ գնալուց հետո արժանացրո՛ւ ինձ քաղաքում այնպիսի մարդու պատահելու, որ սիրահոժար ինձ հետ քննության առնի Գրքերը»: Երբ հասավ քաղաքի դռներին, նրան հանդիպեց մի կին, որը պոռնիկ էր: Աստծո ծառան, .....
Խոսքերի ուժը
Մի անգամ դասախոսը պատմում էր խոսքերի ուժի մասին: Վերջին շարքերից ինչ-որ մեկը բացականչեց. - Անհեթեթություն եք ասում: Մի՞թե սուրբ կդառնաս, եթե ողջ ժամանակ կրկնես. «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս, եթե անդադար կրկնես. «Մեղք, մեղք, մեղք»: - Նստիր տեղդ, ապո՛ւշ,- ընդհատեց նրան դասախոսը: Ուսանողը զայրույթից պայթեց, սկսեց հայհոյել և բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի նա հանդարտվի: Դասախոսը՝ զղջացող մարդու տեսքով, .....
Ժուժկալություն
Հայր Պիմենը պատմեց հետևյալը. «Երբ պտղակութից վերադարձանք Սկյութիա, Ալեքսանդրիայից մեզ ամենքիս համար մի­մի դորակ ձիթապտղի ձեթ բերին՝ որպես պտղաբաժին, իսկ դորակների բերանները սվաղած էին կրով: Երբ դարձյալ  եկավ հնձի ժամանակը, ինչ ավելացել­մնացել էր, բոլորը բերին  և դրին  եկեղեցում: Ես իմ դորակի բերանը չէի բացել, այլ փոքրիկ ծակ էի բացել ասեղով, և ինքս իմ մեջ պարծենում էի, որպես թե մեծ բան էի արել: Երբ մյուս եղբայրները բերին իրենց .....
Հանապազօրյա հացը
Մի անգամ տանջված դեմքով մի խեղճ կին մտավ մթերային խանութ և նպարավաճառին խնդրեց մի քիչ մթերք տալ իրեն, որպեսզի ճաշ պատրաստի իր երեխաների համար: Նա հարցրեց կնոջը, թե որքան գումար ունի: Կինը պատասխանեց. - Ամուսինս պատերազմի ժամանակ է զոհվել, և ես ոչինչ չունեմ՝ փոքրիկ աղոթքից բացի: Առևտրականը խոստովանեց, որ այն օրերին ինքն այնքան էլ սենտիմենտալ չէր և կարծում էր, որ նպարեղենի խանութը կարիքավորներին անվճար հաց բաժանելու տեղ չէ: Նա անփութորեն .....
Մտքի արթնության կամ զղջման մասին
Մի ծեր ճգնավոր կար, որի սովորությունը և գործը այս էր. միշտ տխուր նստում էր իր խցում՝ դեմքը դեպի գետին խոնարհած, գլուխը շարժելով և հոգոց հանելով ասում էր. «Արդյո՞ք ինչ ես լինելու»: Այսպես էր անցկացնում իր կյանքի բոլոր օրերը: Հետո դարձյալ առժամանակ լռում էր, պարան էր հյուսում, ապա դարձյալ, գլուխը շարժելով, ասում. «Արդյո՞ք ինչ պիտի լինես»: Մի անգամ նրա մոտ եկավ մի եգիպտացի երիտասարդ եղբայր, ով մարտնչում էր պոռնկության դեմ, և աղաչեց .....
Աստծո պարգևների մասին
Հաճելի արտաքինով, մոտ քսան տարեկան մի աղջկա եմ հիշում: Նա ինձ մոտ եկավ, նստեց ու դեմքի սարսափելի արտահայտությամբ ասաց. - Ես չեմ կարող փրկվել, ես կործանվում եմ փառասիրությունից: - Իսկ ի՞նչ ես անում դրա դեմ: - Չգիտեմ ինչ անել, ես պայքարում եմ դրա դեմ, բայց փառասիրությունը հաղթում է: - Իսկ ինչո՞ւմ է կայանում քո փառասիրությունը: - Ամեն անգամ, երբ տեսնում եմ ինձ հայելու կամ արտացոլումս ապակու մեջ, մտածում եմ՝ ի՜նչ լավիկն եմ: Ես ժպտալով ասացի. - .....
Կատարյալ առաքինության հասնելու մասին
Ոմն եղբայր դիմեց Թեոդորոս Փերմացուն և պատմեց բաներ, որ գործնականում չէր կատարել: Ծերը նրան ասաց. «Դեռ ո՛չ ճանապարհն ես գտել, ո՛չ նավն ես վարձել, ո՛չ քո կարասիներն ես բարձել, սակայն արդեն քաղաքին ես ուզում հասնել: Երբ գործը կատարես, այնժամ կհասնես նրան, ինչից պատմում էիր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստծո փառքի մասին
Սաստիկ անձրև էր գալիս: Ես կանգնել էի մայրուղու շրջադարձին և փորձում էի մեքենա կանգնեցնել՝ Նովոսիբիրսկ գնալու համար: Ճանապարհի այդ հատվածը շատ վտանգավոր է՝ կտրուկ շրջադարձ է, և եթե մեքենան վատ եղանակին արգելակի այդտեղ, ապա կարող է դուրս թռչել ճամփեզր: Բոլոր մեքենաները անցնում-գնում էին իմ կողքով: Արտասահմանյան արտադրության մի սև մեքենա էլ նախ անցավ կողքովս, հետո արգելակեց, վարորդը ետ քշեց մեքենան ու մոտեցավ ինձ: Դուռը բացվեց: Վարորդը՝ հարավցու .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․