Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ճշմարտության որոնումներում
Իմաստունը հայտնվեց երկնքում և հանդիպեց հրեշտակին: - Երկրային կյանքդ ինչպե՞ս ապրեցիր,- հարցրեց հրեշտակը: - Շարունակ ճշմարտության որոնումների մեջ էի,- պատասխանեց իմաստունը: - Հրաշալի՜ է: Իսկ ի՞նչ էիր անում ճշմարտությունը գտնելու և այն տեսնելու համար: - Մարդիկ իմաստությունը կուտակում էին և գրի առնում գրքերում, ուստի, ես շատ էի կարդում,- պատասխանեց իմաստունը: Հրեշտակը ժպտաց: - Երկնային իմաստությունը կրոնի միջոցով է փոխանցվում մարդկանց, .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն ծեր աղաչեց մի երիտասարդի՝ բնակվել իր հետ, և երիտասարդն ասաց նրան. «Մի շաբաթ հետո կգամ»: Գնաց և ուշացավ: Հետո եկավ ծերի մոտ և փորձեց նրան` ասելով. «Պոռնկության մեջ ընկա, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Ապաշխարողների համար հույս կա, որդյա՛կ, քո մեղքերի կեսը կվերցնեմ ինձ վրա, և միասին կապաշխարենք»: Եվ երիտասարդն ասաց. «Այժմ գիտեմ, որ կարող ենք բնակվել միասին»: Եվ մնացին մի խցի մեջ, և մինչ այսօր այն խուցն Սկյութիայում կոչվում է երկու .....
Երբ գիտակցում ես
Կիզիչ արևի տակ շոգից թմրած և ծուլացած աշակերտը, ոտքերը քարշ տալով, գնում է վարդապետի հետևից և հարցնում. - Չեմ կարողանում վատ ու մեղավոր մտքերի հանդեպ ուշադիր ու սթափ լինել և դրանք վանել, հատկապես այսպիսի եղանակին, թեև աղոթում եմ: Վարդապետը պատասխանում է. - Աղոթում ես, բայց իրականությանը դեռևս չես ուզում լրջությամբ նայել և գիտակցել... Գիտեի՞ր, որ այս արահետի շուրջբոլորը թունավոր օձերով է լեցուն: Աշակերտը միանգամից սթափվում է և սկսում .....
Անհիշաչարության մասին
Ոմն եղբայր գնաց ծերի մոտ, որ անապատում էր բնակվում, և նրա խցի մերձակայքում հանդիպեց երիտասարդների, որոնք պարում և անպարկեշտ բաներ էին ասում: Սակայն եղբայրը, տեսնելով ծերին, պատմեց նրան իր խորհուրդներն ու բժշկություն ստացավ նրանից: Դրանից հետո եղբայրն ասաց ծերին. «Ինչպե՞ս ես կարողանում համբերել, հա՛յր, այս երիտասարդների աղտեղի պարերին ու երգերին կամ ինչո՞ւ նրանց չես պատվիրում չլկտիանալ»: Ծերն ասաց. «Վաղուց է մտքովս անցել այդ, սակայն .....
Մարզիկ քահանայի քարոզը
Եկեղեցի է մտնում գռեհիկ տեսքով մի երիտասարդ, մոտենում է քահանային, բռունցքով հարվածում նրա այտին և նենգորեն ժպտալով՝ ասում. - Ի՞նչ կա որ, տե՛ր հայր, չէ՞ որ ասված է՝ աջ այտիդ հարվածում են, ձախն էլ դարձրու: Բռնցքամարտի նախկին վարպետ քահանան ձախից հուկով անպատկառին ուղարկում է եկեղեցու հեռավոր անկյունը և կարճ պատասխանում. - Ասված է նաև՝ ինչ չափով չափեք, նույն չափով էլ ձեզ կչափվի: Վախեցած հավատացյալները հարցնում են. - Ի՞նչ է այնտեղ կատարվում: Սարկավագը .....
Խոնարհության մասին
Երկու եպիսկոպոսներ պայքարում էին միմյանց դեմ, որոնցից մեկն աղքատ էր և խոնարհ, մյուսը` հարուստ և զորեղ: Աղքատ եպիսկոպոսն ասաց իր եկեղեցականներին. «Քրիստոսի շնորհներով կհաղթենք մենք հզորին և հարուստին»: Իսկ նրանք հարցրին. «Ո՞վ կարող է հաղթել նրան»: Իսկ նա, վերցնելով իր հետ իր եկեղեցականներին, գնաց հարուստի մոտ, այն օրը, երբ նա մեծ ժողով ուներ, և ընկավ նրա ոտքերը՝ յուրայինների հետ միասին: Իսկ հարուստը, տեսնելով նրան ընկած, ինքը ևս .....
Հավատն ու հրաշքները
Մի անգամ, երբ հայր Հովելը գնում էր գնացքով, գավառական կայարաններից մեկում լուր տարածվեց, թե հարևան գյուղի եկեղեցում հրաշք է տեղի ունեցել՝ սրբապատկերն արտասվել է: Բոլոր ուղևորները վայրկենապես դուրս թռան գնացքից և սլացան հրաշքը տեսնելու: Բոլորը, բացի հայր Հովելից, ով շարունակում էր գիրք կարդալ: Երբ հուզված ուղևորները վերադարձան, հայր Հովելի դիմաց նստած մարդը չդիմացավ և հոգևորականի հանգստությունից վրդովված՝ ասաց. - Տե՛ր հայր, երևում է չես .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Եթե եղբայրներին մի փոքր հաց եմ տալիս կամ որևէ այլ բան, դևերը պղտորում են միտքս և ինձ ասում են, թե ի ցույց մարդկանց արեցի այդ»: Ծերը նրան ասաց. «Թեկուզ և մարդահաճության համար անենք, չդադարե՛նք եղբայրներին տալ անհրաժեշտը, ինչի մասին ասում է հետևյալ առակը: Երկու մշակներ կային մի քաղաքում. մեկը սերմանեց և սակավ հնձեց, իսկ մյուսը հեղգանալով՝ բնավ ո՛չ սերմանեց և ո՛չ էլ հնձեց, և մեծ սով եկավ նրանց .....
Սառցե սյունը
Ամեն առավոտ արծիվը դիմավորում է արևածագը` կանգնելով մի ժայռի վրա: Ծովի ափի ավազների վրա իջած ճայը տեսնում է, նախանձում և ասում. - Ինքս ավելի բարձր ժայռի վրա կթռչեմ և այդտեղից արևածագը կդիմավորեմ: Եվ ծովում լողացող մի բարձր սառցե սյուն է տեսնում և խրոխտ կանգնում դրա վրա՝ արևածագը դիմավորելու: Նայում է դեպի ժայռը, բայց այս անգամ արծվին այնտեղ չի տեսնում: Երբ արեգակի ճառագայթները դուրս են գալիս, սառցե սյունը փլուզվում է, և ճայը հայտնվում .....
Հնազանդության մասին
Հայր Մեգեթայի մասին ասում էին, թե չափազանց խոնարհ էր, և քանի որ երկար ժամանակ աշակերտության մեջ էր եղել եգիպտացի մեծ ծերերի մոտ, տեսել էր և՛ հայր Սիսոյին, և՛ հայր Պիմենին: Սա բնակվում էր Սինայում: Եվ գնաց մի անգամ սուրբ հայրերից մեկը նրա մոտ և նրան ասաց. «Այս անապատում ինչպե՞ս ես ապրում, հա՛յր»: Պատասխանեց և ասաց. «Երկու օր պահեցողություն եմ անում, հա՛յր, և օրումեջ ուտում եմ մեկ հաց»: Ծերը նրան ասաց. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, և ամեն օր .....
Ոսկե գդալը
Քահանան ընթրում էր մի հավատացյալ ընտանիքում: Ընթրիքից հետո, երբ նա հեռացավ, կինն ամուսնուն ասաց. - Կարծում եմ նա մեր ոսկե գդալը գողացավ: Մի ամբողջ տարի այդ միտքը նրան հանգիստ չտվեց: Մեկ տարի անց քահանան կրկին հյուրընկալվեց այդ տանը, և կինը չհամբերելով՝ հարցրեց նրան. - Դո՞ւք եք գողացել մեր ոսկե գդալը: Քահանան պատասխանեց. - Ոչ, ես այն ձեր Աստվածաշնչի մեջ եմ դրել…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Աղոթքների մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Ես ինչպե՞ս հաճո լինեմ Աստծուն»: Ծերը նրան ասաց. «Եթե իսկապես կամենում ես հաճո լինել Աստծուն, պետք է հրաժարվես աշխարհից և հեռանաս ամեն ինչից, թողնես քո ագարակները և հետևես քո Արարչին: Աղոթքներով ու արտասուքներով գամի՛ր քո անձն Աստծուն և հանգիստ կգտնես այստեղ և հանդերձյալում»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Փոփոխություն
Լճակի մոտ սողացող որդը նայում է դեպի երկինք, տեսնում թիթեռներին: Եվ նախանձով լցվելով՝ որոշում է շատ ջուր խմել, ուժ առնել և նույնպես այդպես թռչել: Սակայն ագահությամբ չափից ավելի ջուր խմելով՝ գնդակի պես ուռչում է և չի կարողանում շարժվել: Մի գեղեցիկ թիթեռ իջնում է, մի կաթիլ ջուր խմում և հորդորում. - Անհրաժեշտ է ամբողջովին փոխվել և նոր արարած դառնալ, այլ ոչ թե շարունակաբար ջուր խմել` կարծելով, թե փոխվել ես և միևնույն ժամանակ շարունակել հին կյանքը .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Պատմեց հայրերից մեկը, թե խցերից մեկում մի աշխատասեր ծեր կար, որի հագին արմավատերևից հյուսված զգեստ էր: Նա գնաց հայր Ամոնի մոտ, իսկ վերջինս տեսնելով ծերին այդպես հագնված` նրան ասաց. «Դա քեզ չի պաշտպանի. անօգուտ է»: Իսկ ծերը հարցրեց նրան և ասաց. «Հա՛յր, երեք խորհուրդներ են խռովեցնում ինձ. կամենում եմ գնալ և հանապազ շրջել անապատում, կամ` գնալ օտար տեղ, ուր ոչ ոք  չի ճանաչում ինձ, կամ էլ` փակվել խուղի մեջ և ոչ ոքի չտեսնել, և ուտել օրումեջ»: .....
Ով պետք է առաջինը հաշտվի
Մի անգամ մի գյուղացի «ծանրակշիռ» պատճառներ ներկայացրեց հայր Հովելին, որոնք նրան խանգարում էին հաշտվել իր հարազատ եղբոր հետ. - Հա՛յր, ես չեմ կարող առաջինը խոսել: Եղբայրս պետք է առաջինը խոսի, քանի որ նա է մեղավոր, այլ ոչ թե ես: Բացի այդ, նա կրտսերն է, իսկ ես ավագ եղբայրն եմ: Հայր Հովելը հարցրեց. - Հապա ասա, տեսնեմ, ո՞վ է մեծ՝ մենք, թե՞ Աստված: - Այդ ի՞նչ հարց է, իհարկե՝ Աստված: - Իսկ ո՞վ է ում դեմ մեղանչել՝ Աստված մեր դե՞մ, թե՞ մենք Աստծո: - .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․