Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Պիմենի եղբայր Հոբը հանդիպեց մի հիվանդ մեծահարուստի, որը հոգին ավանդելու վրա էր և ասում էր. «Ողորմեա՛ ինձ, Տե՛ր»: Եվ եկավ սև զորքերի մի գունդ` սրերով, անողորմաբար հարվածեցին նրան և առան հոգին` ասելով. «Արեգակի մայր մտնելու ժամանա՞կ ես խնդրում օգնություն Տիրոջից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Այսբերգը
Աշակերտը հարցնում է ծերունի վանահորը. - Հա՛յր սուրբ, մի բարի խնդրանք ունեմ Աստծուն, սակայն մշտապես խոչընդոտների եմ հանդիպում և խնդրանքս չի իրականանում: Հայր սուրբը պատասխանում է. - Մի՛ մոռացիր, Աստված ոչ թե պարզապես նայում է խնդրանքիդ, այլ թե սրտիդ խորքում խնդրանքդ ինչ դիտավորություն է խնամքով փորձում թաքցնել...: Ինչպես ցանկությամբ ու կրքով համակված նավապետն իր առագաստանավով սլանում է դեպի այսբերգը՝ կարծելով, թե այն մի փոքր սառույց է և .....
Պահքը
Մի ծերի ասացին. - Հարկ է, որ ավելի քիչ պահք պահես: - Բայց ես ինձ հրաշալի եմ զգում,- պատասխանեց ծերը,- այն պարագայում, որ արդեն ութսուն տարեկան եմ: - Այ, որ ավելի քիչ պահեիր, արդեն իննսուն կլինեիր…   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Համբերության դաս
Վանական եղբայրները մի սուրբ ծերի մոտ գնացին, որ լռության ճգնությանն էր տրվել անապատներից մեկում, և տեսան, որ նրա վանքի հարևանությամբ անասնապահ տղաներ կան հավաքված ու անպատիվ խոսքեր են օգտագործում իրենց զրույցի մեջ: Ծերի հետ տեսնվելուց, զրուցելուց ու նրա խրատներից հոգևոր օգուտ քաղելուց հետո, նրան հարցրեցին. - Աբբա՛, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այդ տղաներն այդքան մոտ գտնվեն քեզ ու անվայել խոսքերով բղավեն: Ծերը պատասխանեց. - Հավատացե՛ք, .....
Լռության զարդը
Մի ծեր ասում էր. «Լռությունը կնոջ ամենաթանկարժեք զարդերից մեկն է: Ահա, թե ինչու է նա այդքան հազվադեպ ցուցադրում այն»:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Պարարտանյութը
Մի ունևոր գյուղացի լավ հողերով մեծ դաշտեր ուներ: Նա մեծ եռանդով աշխատում էր, բայց միևնույն է, ցորենն այնքան լավ չէր աճում, որքան աղքատ հողագործի փոքրիկ արտում, որ իր արտի հարևանությամբ էր գտնվում: Միշտ զարմանում էր դրա վրա և մի օր էլ իր աղքատ հարևանին հարցրեց, թե ինչ է անում, որ իր ավազուտ հողի վրա այդքան առատ բերք է աճում: Աղքատ հողագործը պատասխանեց. - Ողջ գաղտնիքը պարարտանյութի մեջ է: - Իսկ այդ ի՞նչ պարարտանյութ է: - Աղոթքը,- պատասխանեց .....
Միակ միջոցը
Հուսահատության դևերի կողմից շրջապատված մի ծեր մյուսին ասաց. - Որքա՜ն դառն է ծերությունը: - Այո, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է,- պատասխանեց մյուսը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Հուսահատություն խցում
Մի եղբայր ծերին հարցրեց. - Ի՞նչ անեմ, Հա՛յր, երբ իմ խցում նստած եմ լինում, հուսահատության գիրկն եմ ընկնում: Ծերն ասաց. - Ոչ ոքի մի՛ արհամարհիր, մի՛ քննադատիր, մի՛ զրպարտիր և Աստված խաղաղություն կպարգևի քեզ ու կկարողանաս անխռով նստել քո խցում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Խոնարհության մասին
Գնաց մի անգամ Թեոփիլոս եպիսկոպոսը Նիտրիա լեռը, և լե­ռան վանահայրը եկավ նրա մոտ՝ տեսակցության: Եպիսկոպոսը հարց­րեց ծերին. «Այս կրոնավորության մեջ ո՞րն ես ամենամեծ գործը հա­մարում, հա՛յր»: Ծերը պատասխանեց. «Այն, որ մարդ իր մեղքերն իր միտը բերի և նախատի ու ամոթանք տա ինքն իրեն»: Թեոփիլոսն ասաց. «Դա է փրկության ճշմարիտ ուղին»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժլատությունը
Մի մարդ Ամբրոսիոս Օպտինացուն հարցրեց. - Հա՛յր, ի՞նչ անեմ, ժլատություն եմ անում: - Սկսիր տալ նախ այն, ինչ քեզ անհրաժեշտ չէ: Հետո ի վիճակի կլինես ավելի շատ տալու՝ նույնիսկ անհրաժեշտ բաներից քեզ զրկելով: Եվ կգա այն օրը, երբ պատրաստ կլինես տալու այն ամենն, ինչ ունես,- պատասխանեց ծերն ու մի առակ պատմեց,- Մի ճամփորդ մի գյուղ մտավ ու սկսեց ողորմություն խնդրել: Նա նախ մի ժլատ կնոջ դիմեց և կինն իր մաշված գլխաշորը տվեց նրան: Իսկ մեկ այլ կին չափսոսեց և .....
Մակերեսայնությունը
Մի վանական ասաց. - Կինը մակերեսային էակ է: - Այդպես է,- պատասխանեց ծերը,- բայց ավելի անհուն բան չկա, քան կնոջ մակերեսայնությունը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Զոհը
Դառնացած մեծահարուստը գնում է եկեղեցի և հոգևորականին հարցնում. - Աստված ինձ շնորհ արեց և որդի ունեցա: Սակայն Տիրոջ պարգևած զավակն ինչո՞ւ է վատնում իմ ունեցվածքը, անառակ կյանքով ապրում՝ հսկայական պարտքեր կուտակում և իրեն ու մեզ փորձանքի մատնում: Հոգևորականը պատասխանում է. - Հիշո՞ւմ ես՝ ինչքան խնդրեցիր Աստծուց, որպեսզի քեզ զավակ պարգևի և յոթ տարի անց որդի ունեցար: Սակայն նաև հիշո՞ւմ ես, թե ի՞նչ ասացի այն ժամանակ՝ կուռք մի՛ դարձրու երեխային. .....
Ծերունական հասակ
Երբ աբբա Թեոփիլոսը քառասուն տարեկան էր, նրան հարցրեցին. - Հա՛յր, մեծն Հովհաննեսը քանի՞ տարեկան էր, երբ մահացավ: - Նա սովորական ծերունական հասակում մահացավ,- պատասխանեց Թեոփիլոսը,- այսինքն վաթսուն տարեկանում: Երբ աբբա Թեոփիլոսի վաթսունը լրացավ, կրկին հարցրեցին մեծն Հովհաննեսի մահվան մասին: - Սովորական ծերունական հասակում մահացավ,- պատասխանեց նա,- այսինքն ութսուն տարեկանում:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Հրաշալի աղջիկներ են
- Դու չափազանց խիստ ես մեր հարսնացուների նկատմամբ,- մի անգամ ծերին կշտամբեց մի աշխարհիկ մարդ,- նրանք բոլորն էլ հրաշալի աղջիկներ են: - Եթե բոլորն էլ հրաշալի աղջիկներ են, ապա որտեղի՞ց են հայտնվում ձեր կռվարար կանայք,- պատասխանեց ծերը:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Հուսահատությունը
Հուսահատությունը որոշեց ուրախ մարդկանց տրամադրությունը փչացնել: Մեկին հաջողվեց աշխատավայրում տեղի ունեցած տհաճ միջադեպի միջոցով վշտացնել, մյուսին՝ ընտանիքում ծագած վեճի: Իսկ երրորդը հավատացյալ մարդ էր: Հուսահատությունը նրան մեկ այս կողմից ցանկացավ մոտենալ, մեկ՝ մյուս, սակայն ոչինչ չստացվեց: Այդժամ այնպես արեց, որ մարդն իր ողջ հարստությունը կորցրեց: - Աստված տվեց, Աստված վերցրեց,- ասաց մարդը,- Նա ավելի լավ գիտե, թե ինձ համար ինչն է օգտակար: .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․