Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Երեք մաղ
Մի մարդ Սոկրատեսին հարցրեց. - Գիտե՞ս, թե ընկերդ ինձ ինչ ասաց քո մասին: - Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ երեք մաղով մաղիր այն, ինչ պատրաստվում ես ասել: - Երեք մաղո՞վ: - Նախքան որևէ բան ասելը, պետք է երեք անգամ մաղել այն: Նախ ճշմարտության մաղով: Վստա՞հ ես, որ ասածդ ճշմարտություն է: - Ոչ, ես ուղղակի լսել եմ այդ մասին: - Ուրեմն չգիտես, ճիշտ է դա, թե ոչ: Այդ դեպքում երկրորդ՝ բարության մաղով անցկացնեք: Որևէ լավ բա՞ն ես ուզում ընկերոջս մասին .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի անգամ Սկյութիայում ծերերը ճաշակում էին միասին: Հայր Հովհաննես Կարճահասակն էլ էր նրանց հետ: Երեցներից մեկը վեր կենալով կժով ջուր մատուցեց նրանց, որ խմեն, սակայն ոչ մեկը չկամեցավ նրանից ջուր վերցնել, բացի Հովհաննես Կարճահասակից: Եվ զարմացան նրա վրա և ասացին. «Ինչպե՞ս դու` ամենքից կրտսերագույնդ, համարձակվեցիր վերցնել երեցից ջուր և ըմպել»: Հայր Հովհաննեսն ասաց նրանց. «Երբ վեր եմ կենում մեկին ջուր տալու, ուրախանում եմ, որ բոլորն ըմպում .....
Անխելքը
Խարտյաշ տղան ցատկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով, անընդհատ փորձելով բռնել նրա ձեռքը: Կինը մի կողմ էր քաշում այն՝ քրթմնջալով. - Որտեղի՞ց ընկար գլխիս: Ծնվել ես, որ խանգարես ինձ ապրել: - Մա՛մ, երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս ինձ համար: - Խեղճ երեխա,- վշտանում էին շրջապատի մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ մայրն իրեն մանկատուն է տանում: Երբ տղան մեծացավ ու արդեն կարող էր մորն այցելության գնալ, աշխատում էր հնարավորինս հաճախ .....
Դատելու մասին
Հայր Պիմենն ասաց. «Եթե մարդ կարծում է, թե լռությամբ ճգնում է, բայց նրա սիրտը դատատպարտում է ուրիշներին, այնպիսին շատախոս է, թեկուզ լեզուն պահի: Իսկ նա, ով առավոտից մինչև երեկո խոսում է, լռություն է պահում, այսինքն` անօգուտ չի խոսում»:     «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016     .....
Ստրուկը
Մի գրագիր մահանում և հայտնվում է մի խորհրդավոր քաղաքում: Հարցնում է անցորդներից մեկին. - Ովքե՞ր են այս շղթայված մարդիկ, որոնք մի քանի տերեր ունեն: Անցորդն ասում է. - Ստրուկներ են, որոնք հետևում են իրենց տերերին: Գրագիրը զարմանում է. - Երբևէ չէի տեսել, որ մի ստրուկն ունենա չորս-հինգ կամ տասը տեր: Իսկ այն մեկին էլ յուրաքանչյուր տերն իր կողմն է շղթայով ձգում ու այդ ստրուկին այս ու այն կողմ են քաշքշում: Անցորդը պատասխանում է. - Այո՛, այստեղ .....
Անընչության մասին
Հայրերից մեկը պատմեց մի պարտիզպանի մասին, որը մշակում էր պարտեզը և վաստակածը բաշխում էր աղքատներին: Դրանից հետո նրա խորհուրդները նրան  ասացին. «Մի քիչ դրա՛մ խնայիր քեզ համար, գուցե ծերանաս, և պետք գա քեզ»: Կուտակեց և լցրեց մի սափորի մեջ: Եվ նրա ոտքը ախտահարվեց, և դրամը ծախսեց բժիշկների վրա, սակայն ոչինչ չօգնեց: Հետո եկավ մի հմուտ բժիշկ և ասաց. «Եթե քո ոտքը չկտրվի, ամբողջ մարմինդ կվարակվի»: Եվ պայմանավորվեցին, որ հաջորդ օրը գա և .....
Մի´ շտապիր
Սատանան հայտնվում է և կրիային ասում. - Եթե այսօր շտապես, արդեն քո ուզած կղզուն կհասնես: Կրիան լսում է և ոգևորությամբ աճապարում գնալ, փորձում է վազել, բայց չի ստացվում ու անհանգստացած առաջանում է, որպեսզի կարողանա արագ հասնել կանաչապատ կղզուն: Երկնքում սավառնող ճայը տեսնում է, իջնում կրիայի մոտ և ասում. - Այս ո՞ւր ես շտապում: Չե՞ս նկատում, որ նավի տախտակամածի վրա ես գտնվում ու քո անհանգիստ, հապշտապ քայլերի պատճառով նավի եզրին ես հասնելու .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն իմաստասեր մեռնելիս իր որդուն ավանդեց իր ընկերոջը: Այս որդին, նրա տանը մեծանալով, մեղանչեց նրա կնոջ հետ, իսկ նա դուրս արեց նրան իր տանից, իսկ տղան աղաչեց, որ իրեն ապաշխարություն տա և տուն թողնի: Իմաստասերն ասաց. «Երեք տարի մերկ կնստես ջրի մեջ, ևս երեք տարի վարձ կտաս մարդկանց, որ քեզ անարգեն»: Եվ նա արեց այդպես և գնաց Աթենք: Այնտեղ իմաստասերների դռան մոտ նստած էր մեկը, որ բոլորին անարգում էր, ովքեր մտնում էին այնտեղ: Սա անարգեց և այս երիտասարդին, .....
Երբ կորցնում ես
Մի մտավորական շվարած և տխուր քայլում է ճանապարհով: Մի ազնվական հեծյալ մոտենում է և հարցնում. - Ի՞նչ է պատահել: Մտավորականը պատասխանում է. - Դրամապանակս կորցրեցի, որի մեջ 40 ոսկեդրամ կար: Գնում եմ մասնակցելու կոմսի դղյակում կազմակերպվող մեծ տոնին, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է 40 ոսկեդրամ՝ իբրև մուտքավճար, որպեսզի դղյակի դարպասներից ներս անցնեմ և այդ տոնին մասնակից լինեմ: Հեծյալը հարցնում է. - Վստահո՞ւմ ես Աստծուն: Եթե վստահում .....
Մտքի արթնության մասին
Հայրերից մեկը ճգնում էր Ռայիթում, այն տեղում, որ կոչվում է Քաղկաս: Եկավ նրա մոտ ծերերից մեկը և ասաց նրան. «Աբբա՛, երբ մի եղբոր որևէ գործով տեղ եմ ուղարկում, տրտմում եմ ու մտահոգվում»: Աբբան նրան ասաց. «Երբ ես ինձ սպասարկող եղբորը ուղարկում եմ ինձ անհրաժեշտ բաների համար, նստում եմ դռան մոտ, իսկ երբ խորհուրդներս հարցնում են` արդյոք ե՞րբ կգա եղբայրը, ես ասում եմ. «Իսկ եթե նրանից առաջ գա մեկ այլ եղբայր՝  հրեշտակը,  որ տանելու է քեզ .....
Մա՞րդ, թե՞ ռոբոտ
Մի ամբարտավան մարդ, որ զբաղվում էր ռոբոտաշինությամբ ու ծաղրանքով էր վերաբերվում հավատքին, հիվանդանում է: Եվ նրա բարեկամները նրան բերում են ծեր վանականի մոտ և ասում. - Հա´յր սուրբ, խնդրում ենք օգնիր այս մարդուն. չի կարողանում խոսել, լեզուն փակվել, պապանձվել, համրացել է և այդ վիճակից տանջվում ու տառապում է: Ծեր վանականն Աստծո շնորհի միջոցով հասկանում է, թե ինչ է եղել և նայելով ամբարտավան մարդուն՝ պատասխանում է. - Չէ՞ որ ինքդ ծաղրում էիր, .....
Հանդարտության մասին
Ծերն ասաց. «Ինչպես մեկը, որ մեռնում է քաղաքում, ո՛չ ձայնում է և ո՛չ խոսում, այլ սոսկ մեռած է, և նրա դին դնում են քաղաքից դուրս՝ գերեզմանում, այնպես էլ մենակյացը, երբ հագնում է սուրբ սքեմը, պարտավոր է թողնել տուն, քաղաք և ազգականներ, և չտրվել ո՛չ կենցաղային հոգսերի և ո՛չ էլ դրանց համար գործադրվող ջանքերի, ո՛չ խռովության և ո՛չ էլ ապականացու աշխարհի ունայն անցուդարձին: Իսկ եթե կրոնավորը չի ելնում քաղաքից կամ գյուղից, նման է տանը հոտած մեռելի, .....
Իմ կամքը
Մի այգեգործ լեռան ստորոտին գեղեցիկ դաշտավայր է տեսնում ու ոգևորված այդտեղ այգի է տնկում: Բայց երաշտ է տեղի ունենում, և նորատունկ ծառերը չի կարողանում մշտապես ջրել: Հայտնվում է Աստծո հրեշտակը և ասում. - Ինչո՞ւ ես քո կամքն այդքան պնդում և տեղատարափ անձրև ցանկանում: Եթե քո ցանկությունն իրագործվի, լեռան ստորոտին կառուցված ամբարտակը կփլուզվի, և հեղեղը ոչ միայն այգիդ կվնասի, այլև քեզ կքշի և կտանի: Այգեգործը պատասխանում է. - Այդ դեպքում ինչպե՞ս .....
Կատարյալ առաքինության մասին
Ծերն ասաց. «Եթե քո և ընկերոջդ միջև վիճաբանություն լինի, և ընկերդ ուրանա և ասի, թե` չեմ ասել այդ բանը, մի՛ հակառակվիր նրան և մի՛ ասա, թե` ասել ես, ապա թե ոչ` հանդուգն կդառնա և կասի` այո՛, ասել եմ, և այդպիսով մեծ խռովություն կլինի»: Եվ այսպիսի բան պատմեց. «Երկու ծերեր խցում Սուրբ Գրքից էն խոսում, և մեկը խոսքի մեջ մեղանչեց, իսկ մյուսը դա հայտնեց երեցին: Երեցը գալով նրա մոտ՝ հարցրեց. «Դո՞ւ ես ասել այս բանը»: Եվ նա ասաց` այո՛: Երեցը նրան ասաց. .....
Դեղամիջոցը
Մի կին հիվանդության ցավից տառապում է: Բժիշկը գալիս է, բացում դեղերի իր հսկա տոպրակը և զանազան, գույնզգույն դեղեր հանում, տալիս հիվանդին, բայց ցավը չի թողնում, նույնիսկ սաստկանում է: Անհանգստացած տանտերը մեկ այլ բժիշկ է գտնում, որը մի քանի դեղահաբ է ընդամենն ունենում, որոնցից մեկը տալիս է հիվանդին ու նրան բժշկում: Տանտերն ասում է. - Մի բժիշկ գտա, որ բազմաթիվ, մեծ ու փոքր դեղեր ուներ, որոնց շատությամբ պարծենում ու հպարտանում էր, սակայն չկարողացավ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․